Փարվանա (գետ)

գետ Վրաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարվանա (այլ կիրառումներ)

Փարվանա նաև Թափարվան (վրացերեն՝ ფარავანი), գետ Վրաստանում, Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում, ծովի մակարդակից 2073 մ բարձրության վրա։ Կուր գետի աջ վտակն է։

Փարվանա
Թափարվանի տեսքը Խերթվիսի բերդից
Բնութագիր
Երկարություն74
Ավազանի մակերես2352 կմ²
Ջրի ծախս28,9
Ջրահոսք
ԱկունքՓարվանա լիճ
Բարձրություն2074 մ
ԳետաբերանԹափվում է Կուր գետը, Խերթվիս գյուղի մոտ
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք

Նկարագիրը խմբագրել

Սկիզբ է առնում Փարվանա լճից և սկզբնապես հոսում դեպի հարավ, իսկ հետո թեքվելով դեպի հյուսիս, Ախալքալաքի միջով հոսելով, Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Կուրին։

  • Երկարությունը 74 կմ է։
  • Ջրհավաք ավազանը՝ 2280 կմ²։
  • Գետի ծախսը գետաբերանի մոտ (գյուղ Խերթվիս) մոտ 19 մ³/վ է։
  • Տարեկան միջին ծախսը` 28,9 մ³/վ։
  • Տարեկան հոսքը՝ 597 միլիոն մ³։

Վարարում է գարնանը, հիմնականում ձնհալից և անձրևաջրերից։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ։ Գետի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։