Փարիզի երաժշտության թանգարան

թանգարան Ֆրանսիայում

Երաժշտության թանգարան (ֆր.՝ Musée de la musique), երաժշտական գործիքների պետական թանգարան Փարիզում։ Թանգարանի հավաքածուի հիմքն է հանդիսացել Փարիզի կոնսերվատորիայի երաժշտական գործիքների հավաքածուն։ Այստեղ հիմնականում գործիքներ են դասական և հանրաճանաչ երաժշտություն նվագելու համար` իտալական լյուտնյաներ և ջութակներ (Ստրադիվարի, Գվարների, Ամատի), ֆրանսիական և ֆլամանդական կլավեսիններ, «Erard» և «Pleyel» մակնիշների ֆրանսիական դաշնամուր, Ադոլֆ Սաքսի գործիքներ։

Փարիզի երաժշտության թանգարան
Տեսակթանգարան, պատկերասրահ և երաժշտական գործիքների թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունPont-de-Flandre?[1] և Quartier de la Villette?
Մասն էCité de la musique?
Ղեկավարության նստավայրՓարիզ, Ֆրանսիա
Այցելուներ196 071 մարդ (2009)[2], 124 682 մարդ (2008)[2], 124 155 մարդ (2006)[2], 85 629 մարդ (2007)[2], 379 794 մարդ (2015)[2], 149 861 մարդ (2003)[2], 133 996 մարդ (2001)[2], 246 418 մարդ (2011)[2], 188 183 մարդ (2012)[2], 170 623 մարդ (2014)[2], 199 221 մարդ (2013)[2], 119 456 մարդ (2005)[2], 250 816 մարդ (2017)[2], 147 675 մարդ (2010)[2], 143 811 մարդ (2002)[2], 130 204 մարդ (2004)[2], 274 159 մարդ (2016)[2], 413 029 մարդ (2019)[2] և 258 282 մարդ (2018)[2]
Կայքphilharmoniedeparis.fr/fr/musee-de-la-musique(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Երաժշտական գործիքները ներկայացված են ըստ դարաշրջանների և կատեգորիաների։ Թանգարանի մուտքի մոտ տրվում են աուդիոականջակալներ, որոնք հնարավորություն են տալիս լսել ցուցասրահում ներկայացված երաժշտական գործիքներով կատարվող երաժշտություններ։

Երաժշտության թանգարանը հանդիսանում է փարիզյան երաժշտաքաղաքի մի մասը, որը միավորում է Փարիզի 19-րդ շրջանի Լա-Վիլլետ կվարտալի երաժշտական հաստատությունները։

Երաժշտաքաղաքի ճարտարապետն է Քրիստիան դե Պորտզամպարկը, այն հանդիսավոր բացվել է 1995 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի երաժշտության թանգարան» հոդվածին։