Փարիզի դրամահատարան (ֆր.՝ Monnaie de Paris), պետական արդյունաբերական և առևտրային ձեռնարկություն է՝ ստեղծված Ֆրանսիայի ազգային արժույթի արտադրության համար։ Հիմնադրվելով 864 թվականին, այն հանդիսանում է աշխարհի ամենահին պետական ձեռնարկությունը[1]։

Փարիզի դրամահատարան
Տեսակկազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
ՓողոցԿոնտի նավամատույց
ՍեփականատերAPE?
Հիմնադրված էհունիսի 25, 864
ՀիմնադիրԿառլ II Ճաղատ
ՏնօրենMarc Schwartz?
ԻրադարձություններEdict of Pîtres?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մինչև 2007 թվականը դրամահատարանը գտնվում էր Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության կազմում։ Փարիզի դրամահատարանը ինքնուրույնություն ձեռք բերեց և իրավաբանական անձի կարգավիճակ ստացավ № 2006—1666 օրենքի հիման վրա[2]։

Փարիզի դրամահատարանը ներկայումս ունի 500 աշխատող[3], ովքեր աշխատում են երկու շենքերում՝ Hôtel de la Monnaie (աշխատակիցների 55%) և Ժիրոնդում տեղակայված ընկերությունը (աշխատողների 45%)։

Փարիզի դրամահատարանի աշխատանքային կանոնները ներկայացված են Դրամավարկային օրենսգրքի 121-3 Լ. հոդվածում։ Պետության անունից նրան իրավունք է վերապահված Ֆրանսիայի դրամային նշաններ թողարկել։

Այն նաև զբաղվում է առևտրային գործունեությամբ տարբեր ոլորտներում.

  • Հուշադրամների, մետաղադրամների, մեդալների և գերազանցության նշանների արտադրություն և վաճառք
  • Փարիզի դրամահատարանի առևտրային ապրանքանիշի ներքո արվեստի և ոսկերչական իրերի արտադրություն
  • Փարիզի դրամահատարանի թանգարանի կառավարում և դրամահատարանի սպասարկում (մեդալների հատուկ թողարկում և այլ ծառայություններ)
  • Ապօրինի ապրանքանիշերի կեղծարարության դեմ պայքար և երաշխիքով դրամահատարանի առևտրային ապրանքանիշով արտադրանքի թողարկում

Ժիրոնդի դեպարտամենտում է գտնվում ազգային եվրոյի թղթադրամների իսկության ստուգման Ազգային կենտրոնը (CNAC) (Եվրոպական տեխնիկական և գիտական կենտրոն), որը նաև վերլուծում և դասակարգում է ամբողջ Եվրոպայում կեղծ եվրոյի մի մասը։ Այս կենտրոնը խարդախության դեմ պայքարի և կեղծ արժույթի դեմ պայքարի անդամ-պետությունների տեխնիկական համակարգման եվրոպական ծրագրի մի մասն է։

Պատմություն խմբագրել

Փարիզի դրամահատարանը հիմնադրվել է 864 թվականին թագավոր Կառլոս 2-րդ Ճաղատի հրամանով, այն ֆրանսիական ամենահին հաստատություններից մեկն է[4]։ 1358 թվականից ստեղծվել է դրամային համակարգ, որը գոյություն է ունեցել մինչև 1879 թվականը։

Փարիզի դրամահատարանը Ֆինանսների նախարարությանն է միացել վանդեմյերի IV տարվա (1796 թվականի սեպտեմբերի) թիվ 22 և 23 օրենքներով։ 1879 թվականի հուլիսի 31-ի և նոյեմբերի 20-ի օրենքներով որոշվեց, որ մետաղադրամների արտադրությունն իրականացվելու է բացառապես պետության հաշվին։ 1848 թվականի հունիսից մինչև 1876 թվականը Անատոլ Հուլոտը (Anatole Hulot), գլխավոր փորագրիչ Ժան-Ժակ-Բարրեի տեղակալը, ստեղծեց դրամահատարանում ֆրանսիական առաջին փոստային նամականիշերի արտադրության համար նախատեսված արտադրամաս։

1973 թվականին, դրամահատարանի երկրորդ շենքը կառուցվեց Ժիրոնդի դեպարտամենտում, նոր գործարան, որտեղ իրականացվում էին շրջանառության և հավաքորդների համար արտադրվող մետաղադրամների արտադրության բոլոր փուլերը։ 1998 թվականից այս գործարանում արտադրվել է ութ տեսակի եվրոյի մետաղադրամ։ Փարիզի դրամահատարանը շահել է Certification QSE հավաստագրման մրցույթը։

1880 թվականից սկսած դրամահատարանի տարբերանշանը եղել է առատության եղջյուրը[5]։ Նույնիսկ երբեմն մետաղադրամների վրա տնօրենի նշանն է դրվում։ Այսպիսի նշան 1994-2000 թվականներին եղել է մեղու, 2001-2002 թվականներին՝ պայտ, 2003 թվականին դրոշմվում էր սիրտ՝ «L» և «S» տառերով, 2004-2010 թվականներին՝ ֆրանսիական եղջյուր՝ ներսում ալիքներ, և 2011 թվականի հունվարից տարբերանշան դարձավ հնգանկյունը՝ «AG» (Atelier de Gravure), «MP» (Monnaie de Paris et Pessac) 7 «YS» (Yves Sampo) մակագրություններով[5]։

Փարիզի դրամահատարան թվերով խմբագրել

2009 թվականին շահույթը կազմել է 126 միլիոն եվրո։ Դրամահատարանը տարեկան արտադրում է շուրջ մեկ միլիարդ մետաղադրամ (հավաքածուների համար արտադրանքը և ոսկերչական իրերը կազմում են շրջանառության 20 տոկոսը)[6].:

Նախագահ և գործադիր տնօրեն խմբագրել

2007 թվականի ապրիլ. Քրիստոֆ Բո (Christophe Beaux)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dov Zérah, La Monnaie de Paris : 12 siècles d'Histoire, Le Cherche Midi, 7 août 2006. ISBN 2-7491-0822-5. {{cite book}}: |access-date= requires |url= (օգնություն)
  2. «Loi du 21 décembre 2006, art. 36». www.legifrance.gouv.fr. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Le Monde du mardi 9 février 2010, Economie p.6
  4. «Histoire de la Monnaie de Paris». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  5. 5,0 5,1 «Знаки на монетах евро Франции». сайт www.euro-coins.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Christophe Beaux, La Monnaie de Paris, émission Masse critique sur France Culture, le 13 février 2011
  7. Décret du 23 avril 2007 portant nomination du président-directeur général de La Monnaie de Paris — M. Beaux (Christophe) publié au Journal officiel de la République française du 24 avril 2007.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի դրամահատարան» հոդվածին։