Փարաջա, կնոջ վերնազգեստ իսլամական երկրներում, մասնավորապես Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Այն խալաթ է` երկար, կեղծ թևքերով։ Դեմքը ծածկվում է ցանցկեն հատվածով` չաչվանով։

Երկնագույն փարաջայով կին

Պատմություն խմբագրել

«Փարաջա» բառը ծագում է պարսկական «ֆարաջայից», որով սկզբնական շրջանում կոչել են տղամարդու` երկար թևքերով վերնազգեստը։ 16-րդ դարում փարաջա էին հագնում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Փարաջա հագնելու մշակույթը Միջին Ասիայում իր ծաղկման շրջանն է ապրել 19-20-րդ դարերում։ Փարաջան հաճախ շփոթում են իսլամադավան կանանց այլ պարագաների հետ` բուրկա, նիկաբ, չադրա։ Դասական փարաջայի օրինակ է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հերոսուհիների հագուստը։

Փարաջա և քաղաքականություն խմբագրել

 
Աֆղանցի կանայք փարաջայով

Թուրքիա խմբագրել

Թուրքիան մուսուլմանական առաջին երկիրն է, որը պաշտոնապես չեղյալ է հայտարարել կանանց` փարաջա հագնելու պարտադիր սովորույթը։ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրաման է արձակել, որով թուրք կանանց թույլատրվել է հագնվել իրենց հայեցողությամբ։ Փարաջա հագնելը պարտադիր է եղել միայն մարմնավաճառների համար[1]։

Ֆրանսիա խմբագրել

Փարաջա կրելու մասին պարբերաբար հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ 2009 թվականին նա հայտարարել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում լինեն կանայք, ովքեր կփակվեն փարաջայի ցանցով` կտրվելով հասարակական կյանքից, զրկվելով ինքնորոշումից։ Դա ոչ մի ընդհանրություն չունի այն բանի հետ, ինչն արժեքավոր է կանանց համար Ֆրանսիայի Հանրապետությունում[2]»:

Մուսուլման կանանց հագնվելու ձևը սուր բանավեճերի տեղիք է տվել Ֆրանսիայում։ 2004 թվականին երկրում արգելվել է ուսումնական հաստատություններում հիջաբ կրել։ Իսլամական համայնքը դեմ է արտահայտվել այս որոշմանը։

2010 թվականի սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայում միաձայն ընդունվել է որոշում, որով արգելվում է երկրում փարաջա հագնել։

2011 թվականի ապրիլի 11-ին Սարկոզիի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ընդունվում է օրենք, որով արգելվում է հասարակական վայրերում փարաջա կրել։

Գերմանիա խմբագրել

Գերմանիայի Հեսսենի երկրամասի ներքին գործերի նախարարությունը արգելել է քաղծառայողներին աշխատանքի ներկայանալ փարաջայով․ «Պաշտոնական անձինք, ովքեր իրենց գործի բերումով շփվում են քաղաքացիների հետ, չպետք է շրջեն փարաջայով փաթաթված[3]»:

Բելգիա խմբագրել

2011 թվականի ապրիլի 28-ին Բելգիայի խորհրդարանը ընդունեց որոշում, որով արգելվում էր մուսուլման կանանց հագնել ավանդական հագուստները` փարաջա և նիկաբ։ Օրինախախտների համար սահմանված է 137 եվրո տուգանք, իսկ կրկնվելու դեպքում` մեկշաբաթյա կալանք[4][5]։

Այլ երկրներ խմբագրել

Մուսուլման կանանց հագուստի արգելքի որոշում եմ պատրաստվում ընդունել Ավստրիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի խորհրդարանները։

  • 2013 թվականի սեպտեմբերին Տիչինո կանտոնի բնակիչները առաջինն էին Շվեյցարիայում, որ քվեարկեցին հասարակական վայրերում փարաջա և նիկաբ կրելու դեմ։ Դրա օգտին էին քվեարկել կանտոնի հանրաքվեի մասնակիցների 65 %-ը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Как Ататюрк решил вопрос с паранджой
  2. «Н.Саркози предложил запретить ношение паранджи» Արխիվացված 2010-04-11 Wayback Machine, www.rbc.ru от 23 июня 2009
  3. Власти Гессена не запретили приходить на госслужбу в парандже, Lenta.ru
  4. «Euronews: Бельгия вслед за Францией говорит: «Гюльчатай, открой личико!»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  5. «L’interdiction de la burqa est votée Արխիվացված 2011-08-27 Wayback Machine», Le Soir, 28 April 2011
  6. «В швейцарском кантоне Тичино запрещено ношение паранджи в общественных местах». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.