Փաստաբանը Լինքոլնով (անգլ.՝ The Lincoln Lawyer), ռեժիսոր Բրեդ Ֆուրմանի դետեկտիվը, որը թողարկվել է 2011 թվականին[7]։ Մայքլ Քոնելիի համանուն վեպի էկրանավորումն է։

Փաստաբանը Լինքոլնով
անգլ.՝ The Lincoln Lawyer
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1], փորձնական ֆիլմ, քրեական թրիլլեր, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքThe Lincoln Lawyer?
Թվականհունիսի 23, 2011[2] և 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորBrad Furman?[1][3][4]
ՊրոդյուսերԹոմ Ռոզենբերգ, Գարի Լուչեզի, Սիդնի Քիմմել, Scott Steindorff? և Ռիչարդ Ս․ Ռայթ
Սցենարի հեղինակJohn Romano?
ԴերակատարներՌայան Ֆիլիփի[5][3], Մեթյու Մակքոնահի[5][6][3][…], Մարիսա Թոմեյ[5][3], Ուիլյամ Մերսի[5], Ջոշ Լուկաս[5][3], Ջոն Լեգուիզամո[5], Մայքլ Պենյա[5], Բոբ Գանթոն[5], Ֆրենսիս Ֆիշեր[5], Բրայան Քրենսթոն[5], Trace Adkins?[5], Մարգարիտա Լևիևա[5], Փել Ջեյմս[5], Շի Ուինգհեմ[5], Katherine Moennig?[5], Մայքլ Պարե[5], Michaela Conlin?[5], Լոուրենս Մեյսոն, Mackenzie Aladjem?, Javier Grajeda?, Դևիդ Կաստրո, Քոնոր Օ'Ֆարել, Jeff Cole? և Eric Etebari?
ՕպերատորԼուկաս Էտլին
ԵրաժշտությունՔլիֆ Մարտինես
ՄոնտաժJeff McEvoy?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունLions Gate Entertainment և Lakeshore Entertainment
Տևողություն119 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հաջողակ փաստաբան Միկի Հոլերը (Մեթյու Մակքոնահի) հաճախ է իր հասցեին կշտամբանք լսում քննիչներից ու դատախազներից, որ նրա պատճառով հանցագործներն ազատության մեջ են։ Նա հետևում է իր հոր` Միկի Հոլերի, մասնագիտական հավատամքին, ըստ որի պաշտպանության մեջ ամենակարևորը անմեղ մարդու դատապարտումը թույլ չտալն է։ Ծանոթ ոստիկանը նրան է հանձնում անշարժ գույքի գործակալ Լուիս Ռուլեի (Ռայան Ֆիլիպ) գործը, որին մեղադրում են մարմնավաճառ Ռեջինա Կամպոյին (Մարգարիտա Լևիևա) դաժանորեն ծեծելու համար։ Հարուստ Ռուլեն աշխատում է իր մոր` Մերի Վինձորի (Ֆրենսիս Ֆիշեր) ընկերությունում և մերժում է աղջկան ծեծելու փաստն ու պնդում, որ Կամպոն ինքն է հարձակվել նրա վրա։

Բանտարկված Ռուլեին ազատ են արձակում 1 միլիոն գրավի դիմաց և ոտքին ամրացում են էլեկտրոնային սրնքակալ-դիտորտ։ Մեղադրող կողմն ունի Ռուլեի արյունոտ դանակը, սական Հոլերը վստահ չէ, որ իր հաճախորդը մեղավոր է։ Հետո նա հասկանում է, որ ավելի վաղ Ռուլեն սպանել է մեկ այլ մարմնավաճառի, որի համար ցմահ բանտարկության է դատապարվել նրա մեկ այլ հաճախորդ` Խեսուս Մարտինեսը (Մայքլ Պենյա)։ Մարտինեսը ժխտում էր իր մեղքը, սակայն Հոլերը չէր հավատացել նրան և ստիպել էր ընդունել մեղքը` մահապատժից խուսափելու համար։ Հոլերն իր մտորումները կիսում է ազնիվ հետաքննիչ Ֆրենկ Լևինի (Ուիլյամ Մեյսի), սակայն չի կարող դիմել օրինապահ մարմիններին` դատապաշտպանի գաղտնիության սկզբունքի պատճառով։ Տուն վերադառնալով` Հոլերն այնտեղ տեսնում է Ռուլեին, որը խոստովանում է սպանությունն ու սպառնում է փաստաբանին վնասել նրա դստերը։ Առավոտյան Հոլերն իմանում է, որ Լևինը, որը Ռուլեի մեղավորության ապացույցներ էր գտել, սպանված է Հոլերի զենքով, որը պատկանում էր նրա հորն ու իր տնից գողացվել էր Ռուլեի կողմից։

Դատարանում Հոլերը պաշտպանում է իր հաճախորդին, և դատավճիռը կայացվում է։ Սակայն դատապաշտպանը Ռուլեի վրա մեղադրանք բարդելու միջոց է գտնում։ Վերջինիս դեմ ցուցմունք է տալիս բանտախցում նրա հետ ծանոթացած մի բանտարկյալ, ըստ որի Ռուլեն պարծեցել էր, թե ինքն է ծեծել մարմնավաճառուհուն, իսկ դրանից առաջ էլ սպանել մեկ ուրիշին։ Դատարանում պարզվում է, որ դատապարտյալը` Կոռլիսը (Շի Ուինգհեմ) կեղծ ցուցմունք է տալիս, սակայն դատարանում ներկա քննիչն ու դատախաղը հասկանում են, թե ինչ սպանության մասին է խոսքը։ Ռուլեին ազատում են մարմնավաճառուհու վրա հարձակվելու մեղադրանքից, սակայն նրան կրկին ձերբակալում են դատարանի դահլիճում` սպանության մեղադրանքով։ Կրկին գրավով ազատ արձակված Ռուլեն գնում է Հոլերի նախկին կնոջ ու դստեր տուն, սակայն այնտեղ նրան է սպասում զինված Հոլերը։ Հոլերի հաճախորդի ընկերներ բայքերները ծեծում են Ռուլեին։ Հոլերը տուն է վերադառնում, որտեղ նրան սպասում է Մերի Վինձորը, որը խոստովանում է Լևինի սպանության մեղքը։ Նա կրակում է փաստաբանի վրա, իսկ թեթև վիրավորված Հոլերը պատասխան կրակոցով սպանում է Վինձորին։

Խեսուս Մարտինեսն արդարացվում է, իսկ Ռուլեին դատապարտում են մահապատժի։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Մեթյու Մակքոնահի Միկի Հոլեր Միկի Հոլեր
Մարիսա Թոմեյ Մեգի Մըքֆերսոն Մեգի Մըքֆերսոն
Ռայան Ֆիլիպ Լուիս Ռուլե Լուիս Ռուլե
Ուլյամ Մեյսի Ֆրենկ Լևայն Ֆրենկ Լևայն
Ջոշ Լուկաս ԹԵդ Մինթոն ԹԵդ Մինթոն
Ջոն Լեգուիզամո Վալ Վալենսուելա Վալ Վալենսուելա
Մայքլ Պենյա Խեսուս Մարտինես Խեսուս Մարտինես
Բոբ Հանտոն Սեսիլ Դոբս Սեսիլ Դոբս
Ֆրենսիս Ֆիշեր Մերի Վինձոր Մերի Վինձոր
Բրայան Քրենսթոն Լենգֆորդ քննիչ Լենգֆորդ
Միքայելա Քոնլին Հեյդի Սոբել Հեյդի Սոբել
Մարգարիտա Լևիևա Ռեջինա Կամպո Ռեջինա Կամպո
Շի Ուինգհեմ Դ. Ջ. Կոռլիս Դ. Ջ. Կոռլիս
Քեթրին Մյոնինգ Գլորիա Գլորիա
Մայքլ Պարեն Կարլեն քննիչ Կարլեն

Արձագանքներ խմբագրել

Համանուն վեպի հեղինակ Մայքլ Քոնելին 2010 թվականին դիտելով ֆիլմի նախնական տարբերակը` շատ գոհ է եղել էկրանավորումից[8]։ 40 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 85 միլիոն դոլար, որից 55 միլիոնը միայն` ամերիկյան կինոսրահներից[9]։

«Փաստաբանը Լինքոլնով» ֆիլմը 83 % դրական գրախոսականներ ու 85 % դրական արձագանքներ է ստացել Rotten Tomatoesի հանդիսատեսի կողմից։ Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ևս դրական է գնահատել ֆիլմը` 4 աստղից տալով 3 աստղ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1189340/
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=185082.html
  4. http://www.filmaffinity.com/es/film602725.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 http://www.imdb.com/title/tt1189340/fullcredits
  6. http://www.metacritic.com/movie/the-lincoln-lawyer
  7. «Линкольн для адвоката (The Lincoln Lawyer, 2011). Фильм. Ру». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  8. «The Lincoln Lawyer Movie — Out Now!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
  9. «Линкольн для адвоката»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  10. Roger Ebert. The Lincoln Lawyer Արխիվացված 2011-09-27 Wayback Machine / March 16, 2011

Արտաքին հղումներ խմբագրել