Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայլատակում (այլ կիրառումներ)

Փայլատակում, (անգլ.՝ The Shining) սարսափ ժանրի վեպ, որի հեղինակն է ամերիկացի գրող, «սարսափի Արքա» Սթիվեն Քինգը։ Գիրքը լույս է տեսել 1977 թվականին, որը Քինգի թվով 3-րդ հաստ կազմով բեսթսելլերն է։ Այն հեղինակին բերում է մեծ հաջողություն, համարվելով սարսափի լավագույն գրողը։ Գրքի հերոսները ստեղծվել են սեփական կյանքի դեպքերի վրա՝ The Stanley Hotel հյուրանոց այցելելուց և հարբեցողությունից բուժվելուց հետո։ Գիրքն ունի շարունակություն՝ «Բժիշկ Քուն»-ը, որը լույս է տեսել 2013 թվականին։

Փայլատակում
անգլ.՝ The Shining
«Փայլատակում» վեպի հայերեն թարգմանության շապիկը
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական սարսափ, գոթական գրականություն, թրիլեր և սարսափ
Թեմաշիզոֆրենիա և բռնություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեք Թորենս, Դենի Թորենս և Wendy Torrance?
Ստեղծման տարեթիվ1977
Նկարագրում էOverlook Hotel?, 6 և 5
Էջեր681, 659 և 652
ՆախորդՎիճակ
ՀաջորդԲժիշկ Քուն և Դիմակայություն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվհունվարի 28, 1977
 The Shining (novel) Վիքիպահեստում

Գրքի կենտրոնում Ջեք Թորենսի կյանքն է, ով գրող է և արդեն բուժվող հարբեցող։ Նա սեզոնային աշխատանքի է անցնում պատմական «Սթենլի» հյուրանոցում որպես պահակ։ Իր ընտանիքը միանում է աշխատանքին։ Փոքր որդին՝ Դեննին, ով ունի «փայլատակում» կոչվող պայծառատեսային կարողություն, կարողանում է տեսնել հյուրանոցի սարսափելի անցյալը։ Շուտով հուժկու ձյունե փոթորիկը ծածկում է հյուրանոց տանող բոլոր ճանապարհները և ոչ մի տրանսպորտային միջոց չի կարողանում գնալ այնտեղ։ Հյուրանոցի գերբնական ուժերը վատ են անդրադառնում Ջեքի վրա և իր կինն ու երեխան հայտնվում են մեծ վտանգի տակ։

1980 թվականին նկարահանվել է Փայլատակում գրքի էկրանավորումը, որի ռեժիսորն է Սթենլի Կուբրիկը, իսկ սցենարի հեղինակը՝ Դիանա Ջոնսոնը։ Այն համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը[1][2]։ Ինքը՝ Քինգը հիասթափված էր ֆիլմից, քանի որ ըստ նրա, բաց էր թաղնված մի քանի կարևոր թեմաներ։ Ավելի ուշ՝ 1997-ին նկարահանվեց գրքի հեռուստատեսային մինի-սերիալ տարբերակը[3], որտեղ Քինգը ինքն էր գրել սցենարը, սակայն, քննադատների կարծիքով, այն չի կարող անցնել Կուբրիկի տարբերակից[4]։

Սյուժե խմբագրել

«Փայլատակում» գրքի գործողությունները տեղի են ունենում հորինված «Օվերլուք» հյուրանոցում, որը գտնվում է Կոլորադոյի ժայռոտ սարերի վրա։ Գրքի պատմությունը ներառում է հյուրանոցի մի քանի այցելուների առեղծվածային մահը և նախորդ ձմեռային պահակ՝ Դելբերտ Գրեյդիի հոգեկան շեղումերը, որի պատճառով նա սպանում է իր ընտանիքի բոլոր անդամներին և վերջում էլ իրեն։

Պատմության կենտրոնում Ջեք Թորենսն է, իր կինը՝ Վենդին և հինգ ամյա որդի Դեննին, ովքեր միանում են նրան, երբ նա ընդունվում է որպես հյուրանոցի ձմեռային պահակ։ Ջեքը նկարագրվում է որպես գրող և արդեն բուժվող հարբեցող՝ զայրանալու հատկությամբ, որի պատճառով նա ազատվել է ուսուցչի աշխատանքից և միամիտ կոտրել է Դեննիի ձեռքը[5]։ Ջեքը կարծում է, որ հյուրանոցի աշխատանքը հնարավորություն կտա կրկին միանալ ընտանիքի հետ և աշխատել իր պիեսի սցենարի վրա։ Դեննին ունի տելեպատիկ կարողություն, որը կոչվում է «փայլատակում»։ Դրա շնորհիվ նա կարողանում է ամեն ինչ իմանալ ավելի շուտ։ Քիկ Հելորենը, իմանալով Դեննիի կարողության մասին, բացատրում է նրան, թե դա ինչ է։ Դրանից էլ Դեննիի և Հելորենի միջև առաջանում է առանձահատուկ կապ[6]։

Մինչ Թորենսների գալը «Օվերլուք» հյուրանոց Դեննիի աչքի առաջ են գալիս ուրվականներ և զարհուրելի տեսիլքներ։ Սակայն Դեննին փակ երեխա է և չի պատմում ծնողներին իր տեսիլքների մասին, քանի որ կարծում է, որ այդ աշխատանքը կարևոր է իր հոր և ընտանիքի ապագայի համար։ Վենդիի կարծիքով Ջեքը այնտեղ ավելի երջանիկ կլինի, վերջացնելով իր պիեսը, սակայն ըստ Դեննիի, նրանք երջանիկ կլինեն, եթե մնան։ Դեննին շուտով հասկանում է, որ իր ներկայությունը հյուրանոցում գերբնական ուժերը ավելի են սաստկացնում, վերածվելով անցյալի սարսափելի իրադարձությունների արձագանք։

Գերբնական ուժերը չեն կարողանում տիրել Դեննին, ուստի դրանք տեղ են գտնում Ջեքի հոգում՝ առաջացնելով նրա մեջ գրելու մշտական ցանկություն։ Հյուրանոցի ուրվականները սկսում են լիովին տիրել Ջեքին՝ դարձնելով նրան ավելի անկայուն։ Մի օր, Վենդիի հետ վեճից հետո Ջեքը գնում է հյուրանոցի ռեստորան, որտեղ հանդիպում Լլոյդ անունով բարմենի ուրվականին։ Երբ նա հարբում է, հյուրանոցը ստիպում է նրան սպանել կնոջն ու որդուն։ Նա սկզբում խույս է տալիս, սակայն հյուրանոցի ազդեցությունը գնալով ուժեղանում է և Ջեքն այլևս չի կարողանում դիմադրել։ Նա վերածվում է հրեշի, ով չի կարողանում ղեկավարել իրեն և պահել իր մութ կողմը[7][8]։ Վենդին ու Ջեքը փակում են նրան պահեստում, սակայն Ջեքին բաց է թողնում Դելբերտ Գրեյդի ուրվականը, մի պայմանով, նա իր մոտ բերի Դեննիին և սպանի Վենդիին։ Նա հարձակվում է Վենդիի վրա մի կացինով։ Վենդին փախչում է նախագահական համար և փակվում լոգարանում։ Ջեքը փորձում է կոտրել դուռը կացնով, սակայն Վենդին կտրում է նրա ձեռքը ածելիով, որպեսզի դանդաղեցնի նրան։

Մինչ այդ Դիկ Հելորայնը էքստրասենսոր «զանգ» է ստանում Դեննիից այդ սարսափելի իրադարձությունների մասին, երբ նա աշխատում էր «Ֆլորիդա»-յի ձմեռային հանգստավայրերից մեկում։ Հելորայնը վերադառնում է «Օվերլուք», որտեղ նա ենթարկվում է կենդանացած թփերի և ծանր վիրավորված Ջեքի հարձակումներին։ Երբ Ջեքը գտնում է Դեննին, նա կարողանում է ղեկավարել իրեն և ասում է Դենիին, որ սիրում է իրեն, և, որ նա պետք է փախչի այստեղից։ Շուտով ուրվականները կրկին սկսում են տիրել Ջեքին և նա կացնով այնպես է հարվածում իր դեմքին, որ Դեննին այլևս չի կարողանում ճանաչել նրան և ասում է, որ անկայուն վառարանատունը շուտով կպայթի։ Ջեքը միանգամից իջնում է, որպեսզի իջեցնի ճնշումը, երբ Դեննին, Վենդին և Հելորայնը փախչում են։ Ջեքը շատ է ուշանում և ողջ հյուրանոցը պայթում է։ Վերցնելով հյուրանոցի վերջին հնարավորությունը, Հելորայնը տանում է Վենդիին և Ջեքին ապահով տեղ։

Գրքի վերջաբանը գրվում է հաջարդ ամռանը։ Հելորայնը աշխատանքի է անցնում Մենի հանգստավայրերից մեկում որպես խոհարար և հանգստացնում է Դեննիին իր հոր կորստից։

Մտահղացում խմբագրել

«Քերրի»-ն և «Սալեմի Լոթ»-ը գրելուց հետո, որոնց երկուսի գործողությունները տեղի են ունենում Գինքի փոքր ծննդավայր Մեն նահանգում, հեղինակը որոշում է փոխել հաջորդ գրքի տեղանքը։ «Ես ուզում եմ մեկ տարի անցկացնել Մենից հեռու, ուստի իմ նոր գրքի տեղանքը կլինի ուրիշ»։ Քինգը խոհանոցի սեղանին բացում է ԱՄՆ-ի ատլասը և ընտրում մի վայր, որը գտնվում է Կոլորադոյում։

1974 թվականի հոկտեմբերի 30-ին[9] Քինգը և իր կինը՝ Թաբիթա Քինգը գնում են «Սթենլի» հյուրանոց, որը գտնվում է Էստես Այգու կողքին, Կալարադո նահանգում։ Քինգը և իր կինը այդ գիշերվա միակ հյուրերն էին։ «Երբ մենք ժամանեցինք, նրանցք պատրաստվում էին փակել հյուրանոցը և մենք եղանք նրանց միակ հաճախորդները՝ այդ բոլոր նեղ ու երկար միջանցներում ․․․»։ Նրանք գրանցվեցին 217 համարի սենյակում, որը համարվում էր հոգիներով լի։ Դա հենց գրքի այն սենյակն է։ Տասը տարի շարունակ Քինգը կարդում էր Ռեյ Բրեդբերիի «The Veldt» ստեղծագործությունը, որից ոգեշնչված, միշտ ուզում էր գրել մի մարդու մասին, ում երազանքներն իրականություն են դառնում։ 1972 թվականին Քինգը որոշում է գրել մի էքստրասենսոր կարողություններ ունեցող փոքրիկ տղայի մասին պատմություն, սակայն այն երբեք իրականություն չի դառնում և նա թողնում է գիրքը։ «Սթենլի» հյուրանոցի հենց առաջին գիշերվա ընթացքում նա կրկին հիշում է այդ պատմությունը[10]։

Քինգը և Թաբիթան այդ երեկոյան ընթրում են մեծ ռեստորանում, որը լիովին դատարկ էր։ Նրանց մի ճաշատեսակ են առաջարկում ընթրիքի համար, որը միակն էր, որ մնացել էր հյուրանոցում։ Սենյակում հնչում էր ձայնագրված օրկեստրի երաժշտություն։ «Բացի մեր սեղանից բոլոր աթոռների դրված էին սեղանների վրա, ուստի այդ երաժշտությունը արձագանքում էր դահլիճի ներքևում, և ինձ թվաց, որ Աստված է ինձ տարել այդտեղ լսելու դա և տեսնելու այդ բաները։ Երբ գնացի քնելու և իմ մտքում կար արդեն մի ամբողջ գիրք»[11]։

Ընթրիքից հետո Սթիվենը զբոսնում էր դատարկ հյուրանոցի շուրջը։ Նա կանգնել էր բարի մոտ և նրան հյուրասիրում էր բարմենը՝ Գրեյդի անունով[9]։

«Այդ գիշեր ես մտածում էի իմ երեք տարեկան որդու մասին, ով վազվզում էր միջանցքներով և պտտվելիս մեծ բացում էր աչքերը և ճչում։ Նրան հետևում էր հրշեջ խողովակը։ Ես արթնացա մեծ թափով, այնպես, որ համարյա ընկնում էի անկողնուց։ Ես վեր կացա, վառեցի ծխախոտը, նստեցի աթոռին, նայելով ժայռոտ սարերին, և երբ ծխախոտը վերջացավ, իմ մտքում արդեն կային գրքի «ոսկորները» որոնք ամուր կանգնած էին»։

«Փայլատակում» ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել Շիրլի Ջեքսոնի «Բլրի հոգիներով տունը», Էդգար Ալան Պոյի «Կարմիր մահի դիմակը» և Ռոբերտ Մարասկոյի «Մատաղը»։ Պատմությունը նաև համեմատվել է Գի դը Մոպասանի «Բնակավայրը»-ի հետ։

Կարծիքներ խմբագրել

«Փայլատակումը» Goodreads-ը 5 միավորից գնահատել է 4,09[12], իսկ Amazon.com-ը՝ 5-ից 4,7[13]։

«Մինչ Խաղը» խմբագրել

Իրականում գիրքը ունեցել է նախաբան՝ «Մինչ Խաղը», որտեղ նկարագրվում էին հյուրանոցի նախկին սարսափելի դեպքերը[14][15]։

Շարունակություն խմբագրել

2009 թվականի նոյեմբերի 19-ին «Քենոն» թատրոնի (Տորոնտո) կարդալու ժամանակ Քինգը պատմեց «Փայլատակման» հնարավոր շարունակության մասին։ Շարունակության միտքը հղացավ, երբ Սթիվենն ինքն իրեն հարց տվեց «Ի՞նչ եղավ Դեննիի հետ»[16]։ Իրադարձության կենտրոնում է Դեննի Թորենսը, ով 40 տարեկան է և ապրում է Նյու Հեմփշիրում, որտեղ նա աշխատում է մի հանգրվանում և օգնում իր գերբնական կարողություններով չբուժվող հիվանդներին՝ հեշտությամբ լքելու այդ աշխարհը[17]։ Ավելի ուշ, Քինգը իր վեբկայքում ավելացնում է մի հարցում, որտեղ նա հարցնում է, թե որ գրքի շարունակությունը գրել, Բժիշկ Քուն, թե՞ հաջորդ «Մուգ աշտարակը»։

Քվեարկությունը ավարտվեց 2009դեկտեմբերի 31-ին, որի հաղթող դարձավ Բժիջկ Քունը 5,861 ձայնով, այն ժամանակ, երբ «Մուգ աշտարակը» հավաքել էր 5,812 ձայն։ 2011 թվականին, Քինգը հաստատում է, որ «Բժիշկ Քունը» գրքի վրա կատարվում են աշխատանքներ։

«Բժիշկ Քունը» լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Columbia Electronic Encyclopedia, 6th Edition. September 2013. էջ 1. ISBN 9780787650155.
  2. Thomson, David (2013 թ․ մարտի 25). «The Days and Nights at the Overlook». New Republic. 244 (4): 56–58.
  3. Smith, Greg (Summer 2002). «The Literary Equivalent of a Big Mac and Fries?: Academics, Moralists, and the Stephen King Phenomenon». Midwest Quarterly. 43 (4): 329–345.
  4. Walls, Jeannette (August 1996). «Redrum, he wrote». Esquire. 126 (2): 22.
  5. Bruhm, Steven (January 1996). . «On Stephen King's Phallus; Or the Postmodern Gothic». Narrative. 4 (1): 55–73. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին. {{cite journal}}: Check |url= value (օգնություն)
  6. Hohne, Karen A. (Fall 1994). «The Power of Spoken Word in the Works of Stephen King». Journal of Popular Culture. 28 (2): 93–103. doi:10.1111/j.0022-3840.1994.2802_93.x.
  7. Martin Alegre, Sara (June 2001). «Nightmares of Childhood: The Child and the Monster in Four Novels by Stephen King». Atlantis. 23 (1): 105–114.
  8. Holland-Toll, Linda J. (Fall 1999). «Bakhtin's Carnival Reversed:King's The Shining as Dark Carnival». Journal of Popular Culture. 33 (2): 131–146. doi:10.1111/j.0022-3840.1999.3302_131.x.
  9. 9,0 9,1 "Stephen King Country" Beahm, George Running Press 1999
  10. "Stephen King: The Art of Darkness" Winter, Douglas E. Plume 1984
  11. «Vvdailypress.com». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  12. http://www.goodreads.com/book/show/11588.The_Shining
  13. http://www.amazon.com/The-Shining-Stephen-King/dp/0307743659
  14. «Before the Play». StephenKing.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  15. «Stephen King Rare Works». Horrorking.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. Breznican, Anthony (2013 թ․ հունվարի 18). «Stephen King on His Shining Sequel». Entertainment Weekly (1242): 56–57.
  17. «Stephen King planning possible sequel to The Shining».

Արտաքին հղումներ խմբագրել