Փակահան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5], որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][5][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր[2][3][4][5], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Կուբաթլուի շրջանի բնակավայր[7]։

Գյուղ
Փակահան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես953.0 կմ²
Բնակչություն168 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փակահան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Փակահան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անուն խմբագրել

Բնակավայրի հայկական անունը Փակահան է[2][3][4]։ Ադրբեջանցիներն այն անվանում են Խոջախան[8]։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 953,0 հա տարածք, որից 727.4 հա գյուղատնտեսական նշանակություն, 7.1 հա անտառային հողեր։ Փակահան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 87 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 123 կմ հեռավորության վրա։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 22 գործող անհատական ջրհորներ։ Խմելու ջրի համար օգտագործվում է նաև ոռոգման նպատակով մատակարարվող ջրանցքների ջրերը։

Պատմություն խմբագրել

Արցախյան ազատամարտ խմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է և հանձնվել Ադրբեջանի զինված ուժերին։

Բնակչություն խմբագրել

Արցախյան ազատամարտի արդյունքում Քաշաթաղի շրջանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատվելուց հետո բնակավայրում հաստատվել է հայ ազգաբնակչություն։

2020 թվականիսեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է և հանձնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6]։

Ստորև ներկայացված է Փակահան գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 130 130 125 168
(45 տուն)[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք ընդունված 16.06.1998 թվականին, ստորագրված 26.06.1998 թվականին, (արխիվացված 27․10․2022թ․)։
  4. 4,0 4,1 4,2 «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Մեզ հետ բերեցինք մեծ վարկային պատմություն, մի ճամպրուկ հագուստ և մեր թութակները», հոդված hetq.am կայքում, (արխիվացված 06․11․2022թ․)։
  6. 6,0 6,1 Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 - Լ որոշման, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք հանձնվել են Ադրբեջանին, (արխիվացված 28․10․2022թ․):
  7. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 779
  9. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 386.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)