«Փախուստ Ալկատրասից» (անգլ.՝ Escape From Alcatraz), ռեժիսոր Դոն Սիգելի կողմից 1979 թվականին նկարահանված մարտաֆիլմ[9][10][11][12]։ Այն նկարահանվել է 1963 թվականին գրված Ջոն Քեմբել Բրյուսի համանուն վեպի մոտիվներով։

Փախուստ Ալկատրասից
անգլ.՝ Escape from Alcatraz
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], ֆիլմ բանտի մասին, դրամա և գրքերի էկրանավորում
Թեմաprison escape? և Փախուստ Ալկատրաս բանտից
ՀիմքEscape from Alcatraz?
Թվական1979, սեպտեմբերի 20, 1979[2] և հունիսի 22, 1979[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDon Siegel?[4][5]
ՊրոդյուսերDon Siegel?
Սցենարի հեղինակRichard Tuggle?
ԴերակատարներՔլինթ Իսթվուդ[5][6], Պատրիկ ՄակԳուհան[5][6], Ֆրեդ Ուորդ[6], Լարի Հենքին[6], Ջեք Թիբո[6], Ռոբերտս Բլասոմ[6], Bruce M. Fischer?[6], Գարրի Գուդրոու, Paul Benjamin?[7], Frank Ronzio?[7], Դենի Գլովեր[7], Կարլ Լամբլի[7], Ջիմ Հեյնի[7], Madison Arnold?[7], Ջոզեֆ Ուիփ[7], Fritz Manes?[7] և Robert Hirschfeld?[7]
ՕպերատորBruce Surtees?
ԵրաժշտությունՋերրի Ֆիլդինգ
ՄոնտաժՖերիս Ուեբստեր
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունParamount Pictures և Malpaso Productions
Տևողություն112 րոպե և 111 րոպե
Բյուջե8 000 000 $
Շահույթ43 005 351 $[8] և 43 000 000 $[8]

Ֆիլմը դրական արձագանքների է արժանացել ինչպես կինոքննադատների, այնպես էլ հեռուստադիտողների կողմից։ Դոն Սիգելի ռեժիսուրան նույնպես դրական արձագանքների է արժանացել։ Ոմանք նույնիսկ նշում էին, որ այդ ֆիլմը նրա ամբողջ կարիերայի ընթացքում նկարահանած ֆիլմերից լավագույնն է։

8 միլիոն բյուջեով ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքել է 43 միլիոն դոլլար[13]։

Սյուժե խմբագրել

 
Ֆրենկ Մորիս

Կրկնահանցագործ Ֆրենկ Մորիսին տեղափոխում են Ալկատրաս կղզու խստացված ռեժիմի բանտ։ Դրանից առաջ նա փախել էր մի քանի բանտերից։ Բանտի պետը հարցաթերթիկից հասկանում է, որ նորեկը բարձր IQ ունի։ Հենց առաջին օրը նա Մորիսին իր մոտ է կանչում և զգուշացնում, որ բանտից փախնելը անհնար է։ Տեղափոխվելուց հետո Մորիսը խնդիրներ է ունենում հանցագործներից մեկի՝ Վուլֆի հետ, որը փորձում էր Ֆրենկին իր «սիրուհին» դարձնել։ Սկզբում նա Մորիսին փորձում է սպանել լողանալու ժամանակ, սակայն վերջինս կարողանում է հաջողությամբ պայքարել նրա դեմ։ Հետո, քայլելիս, Վուլֆը փորձում է սպանել Մորիսին, բայց Ֆրենկի ընկերը՝ նկարիչ-բանտարկյալ Դոկը, կարողանում է նրան նախազգուշացնել վտանգի մասին։ Վուլֆի հետ կռվելուց հետո Մորիսը անարդարացիորեն հայտնվում է պատժախցում։ Խիստ պատիժը կրելուց հետո էլ նա որոշում է փախնել բանտից։

Պարզելով, որ իր խցի պատերը այնքան էլ հուսալի չեն, Ֆրենկը որոշում է անցնել օդափոխության հորան, այնուհետև բարձրանալ բանտի տանիքը, որտեղից, իր հաշվարկներով, կարող էր հայտնվել բանտի պատերից այն կողմ։ Ֆրենկը փախուստի ծրագիրը հայտնում է Էնգլին եղբայրներին և Չառլի Բաթսին։ Էնգլինները անջրանցիկ թիկնոցները իրար է սոսնձում ռետինե սոսնձով և ինքնուրույն մի լաստանավ կառուցում։ Պահակներին խաբում են՝ իրենց փոխարեն անկողնիններում մանեկեններ տեղադրելով։ Երբ գալիս է փախնելու ժամանակը, Բաթսը հրաժարվում է գնալ նրանց հետ և մնում բանտում։ Մորիսը և Էնգլիններև փախնում են միասին։ Հաջորդ առավոտ բանտի պետը փորձում է գտնել նրանց հետքը, բայց ապարդյուն։ Ֆիլմի վերջում նշվում է, որ մինչև այսօր էլ հայտնի չէ, թե ինչ է եղել նրանց հետ։ Ոչ ոք չի կարող ասել նանք հասել են ափ, թե ոչ, որովհետև նրանց չեն տեսել ո՛չ ողջ և ո՛չ էլ մեռած։

Դերերում խմբագրել

  • Քլինթ Իսթվուդ - Ֆրենկ Մորիս
  • Պատրիկ Մակգուեն - բանտի պետ
  • Ռոբերտս Բլասոմ - Դոք
  • Ջեք Թիբո - Կլառենս Էնգլին
  • Ֆրեդ Ուորդ - Ջոն Էնգլին
  • Պոլ Բենջամին - Ինգլիշ
  • Լարի Հանկին - Չառլի Բաթս
  • Բրյուս Ֆիշեր - Վուլֆ
  • Ֆրենկ Ռոնցիո - Լատմուս

Տեսա նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0062824/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.imdb.com/title/tt0079116/
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/ucieczka-z-alcatraz
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0079116/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 Box Office Mojo — 1999.
  9. «Escape From Alcatraz (1979)». AllMovie.
  10. «Screen: 'Alcatraz' Opens:With Clint Eastwood». The New York Times. «What Mr. Siegel has made is fiction, a first-rate action movie that is about the need and the decision to take action, as well as the action itself. In this particular case, the action is the escape from "the rock," a maneuver masterminded by a tough con named Frank Morris (Clint Eastwood) with two cronies, Clarence Anglin (Jack Thibeau) and John Anglin (Fred Ward).»
  11. «Escape from Alcatraz (1979)». FilmAffinity.
  12. Variety film review; June 20, 1979, page 18.
  13. «Box Office Information for Escape from Alcatraz». Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել