Ցվետլի աբբայություն (գերմ.՝ Zwettl), կաթոլիկ եկեղեցի ավստրիական Ցվետլ բնակավայրի մոտ (Ստորին Ավստրիայի նահանգ)։

Ցվետլի աբբայություն
գերմ.՝ Zwettl
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, մշակութային արժեք և վանք
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՑվետլ
ՀասցեZwettl Stift 1 u. a.[1]
ՎանականությունCistercians?
ԹեմRoman Catholic Diocese of Sankt Pölten?
Հիմնական ամսաթվերը1137
Ներկա վիճակգործող
Կազմված էZwettl Abbey church?
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
Ճարտարապետական ոճգոթիկա, բարոկկո
Կառուցման սկիզբ1137
Հիմնադրված1137
Քարտեզ
Քարտեզ
 Zwettl Abbey Վիքիպահեստում

Դիրք խմբագրել

Եկեղեցին գտնվում է Կամպ գետի աջ ափին՝ Ցվետլ գյուղից 2 կմ հեռավորությամբ։ Եկեղեցուց 35 կմ հարավ–արևելք գտնվում է Կրեմս քաղաքը, իսկ 75 կմ հեռավորությամբ՝ Վիեննան։

Պատմություն խմբագրել

Ցվետլի աբբայությունը հիմնվել է 1137 թվականին՝ դառնալով Հայլիգենկրոյց եկեղեցու առաջին «դուստր մենաստանը»։ Աբբայության հիմնադրումը հաստատվել է Ինոկենտ II (1140) պապի կողմից։

Եկեղեցու առաջին շինությունները կառուցվել են հիմնադրումից կարճ ժամանակ անց․ արդեն 1159 թվականին եկեղեցին օծվել է։ Մնացած շինությունների կառուցումն ավարտվել է 1218 թվականին։ 13–րդ դարում Ցվետլի եկեղեցին Ավստրիայի ամենահարուստ և ազդեցիկ եկեղեցիներից էր։

15–րդ դարում եկեղեցին մի քանի անգամ թալանվել է։ Այսպես՝ 1426 թվականին 4 000 հուսիտներ թալանել և այրել են եկեղեցին։ Եկեղեցին գոթական ոճով վերակառուցվել է աբբա Յոհանի օրոք (1437-51), սակայն նախկին փառքը չի վերստացել։ 15–րդ դարի վերջին այնտեղ ապրում էր 40 վանական։ Ռեֆորմացիայի շրջանում աբբայությունում մնացել էր ընդամենը վեց վանական և մեկ քահանա։ Գոյատևման համար աբբայությունը ստիպված վաճառել է երբեմնի ընդարձակ հողատարածությունները։

 
Եկեղեցու՝ գոթական ոճով գավիթը

Ցվետլի ծաղկման նոր շրջանը սկսվել է 16–րդ դարում՝ աբբա Էրազմի օրոք։ Երեսնամյա պատերազմի և օսմանյան ներխուժումների ընթացքում երջանիկ պատահականությամբ եկեղեցին չի տուժել։ Մելխիոր աբբայի օրոք (1706—1747) եկեղեցին հասել է իր ծաղկման գագաթնակետին․ աբբայությունը ընդարձակվել է, կառուցվել են նոր շինություններ։ Մելխիորը հիմնել է դպրոց, որտեղ ուսուցանել են փիլիսոփայություն և աստվածաբանություն։ Աբբայի օրոք հարստացել է գրադարանը։

Հովսեփ II–ի կառավարման շրջանում Ցվետլի աբբայությանը, ինչպես շատ այլ եկեղեցիների, սպառնում էր փակման վտանգը, սակայն հաջողվել է դրանից խուսափել՝ դպրոցին կից գործող եկեղեցու շնորհիվ։ 19–րդ դարում սկսվում է վանքի աստիճանական անկումը, որը, սակայն, փակման չի հանգեցնում։

Ճարտարապետություն խմբագրել

Քանի որ եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել է, նրան բնորոշ է ճարտարապետական ոճերի միախառնումը։ Այստեղ զգացվում են ռոմանական, գոթիկայի և բարոկկոյի ոճական դրսևորումները։ Եկեղեցու խորանը մեզ է հասել 17–րդ դարից․ այն պատրաստված է բազմագույն մարմարից։ Երգեհոնը ստեղծվել է 1731 թվականին Յոհան Էգեդահերի կողմից։ Այն համարվում է Ստորին Ավստրիայի ամենամեծ և թանկ երգեհոններից մեկը։

Նոր ժամանակաշրջան խմբագրել

 
Էգեդահերի երգեհոնը

Ցվետլը գործող եկեղեցի է, որում հաշվվում է մոտ 23 հոգևորական։ Ցվետլի հոգևորականները սպասարկում են մոտակա 14 համայնքները։ Եկեղեցու մի մասը բաց է այցելությունների համար։ Հնարավոր է նաև այցելությունը եկեղեցական այգի և գինու ստորերկրյա մառաններ։

Աբբայության գրադարանում հաշվվում է մոտ 60 000 հատոր գիրք, 420 ձեռագիր, 500 ինկունաբուլաներ։ Եկեղեցուն պատկանում է 2 500 հա անտառային տարածք, 35 հա խաղողի այգիներ։

Եկեղեցուն կից գործում է աստվածաբանական դպրոց։ 1983 թվականից աբբայությունում անցկացվում է երգեհոնային ամենամյա փառատոն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել