Ցուլեր

խոշոր եղջերավոր անասունների արու տեսակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցուլ (այլ կիրառումներ)
Ցուլ
ցուլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ երկսմբակավորներ
Ընտանիք ցուլեր
Լատիներեն անվանում
bull


Ցուլեր, Իգական սեռի երկսմբակավորների կարգի սնամեջ եղջերավորների ընտանիքի ամենախոշոր որոճող կենդանիներ։ Մոտ են գոմեշներին։ Բնութագրվում են խոշոր մարմնով, կարճ վզով և կարճ, ուժեղ ոտքերով։ Վերին շրթունքի առջևի մասը մազազուրկ է և նրա վրա է գտնվում մերկ, խոնավ «քթահայելին»։ Պոչը երկար է, սովորաբար վերջանում է մազափնջով։ Շատ տեսակների վզի և կրծքի ստորին մասի մաշկը կախված ծալք է առաջացնում։ Եղջյուրները, ի հակադրություն գոմեշների, կլորավուն են, հարթ և հատուկ են արուներին ու էգերին (բացի որոշ ընտանի տեսակներից)։ Ցուլերի վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ընտանի ցեղերը տարածված են ամենուրեք։ Նրանք հոտերով ապրում են արևադարձային անտառներում, անտառատափաստաններում, տափաստաններում և լեռնային շրջաններում (մինչև 5 հազար մ բարձրության վրա) ։ Սնվում են բուսական տարբեր կերերով։ Էգերը ծնում են մեկ հորթ։

Յակ (լատին․՝ Роёphagus)
Յակ (լատին․՝ Роёphagus)
Մեծաճակատ ցուլ (Bibos)
Բիզոն (Bison)

Ցուլերի տեսակներ խմբագրել

Տարբերում են ցուլերի 4 սեռ.

  • իսկական ցուլեր (Bos), չունեն վայրի ներկայացուցիչ։ Այդ սեռին է պատկանել ընտանի խոշոր եղջերավոր անասունների նախնին՝ խոշոր վայրի ցուլ տուրը (B․ primigenius), որը նախկինում լայնորեն տարածված էր Հարավ-Արևելյան Ասիայում և Եվրոպայում։ Վերջին տուրը սպանվել է Եվրոպայում, 1627 թվականին։
  • Յակեր (Роёphagus), միակ վայրի տեսակն են, որոնք տարածված է Տիբեթում և մերձակա շրջաններում։ Ընտանեցված վիճակում հանդիպում է Չինաստանի, Մոնղոլիայի և Միջին Ասիայի լեռնային շրջաններում։
  • Մեծաճակատ ցուլեր (Bibos), ունեն 3 վայրի տեսակ, տարածված Հարավային Ասիայում․ գաուր (ընտանի ձևը կոչվում է գայալ), բանտենգ (ընտանի ձևն է այսպես կոչված Բալիի խոշոր եղջերավոր անասունը) և կումպրեյ (տարածված է Կամպուչիայի անտառներում)։
  • Բիզոններ (Bison), ունեն 2 վայրի տեսակ՝ բիզոն և զուբր, որոնք չեն ընտանեցվել։ Բիզոնները նախկինում մեծ քանակությամբ ապրում էին Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում։ Այժմ պահպանվել են գլխավորապես ազգային պարկերում և արգելավայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուլեր» հոդվածին։