Ցուգարու[1][2] կամ Սանգարյան[1][2] նեղուց (Ճապ. 津軽海峡 Цугару-кайкё), նեղուց Ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիների միջև, միացնում է Ճապոնական ծովը Խաղաղ օվկիանոսին։ Նեղուցի լայնությունը 18-110 կմ է, երկարությունը`96 կմ։ Նավարկելի մասի խորությունը փոփոխվում է 110-ից մինչև 491 մ-ի սահմաններում։

Ցուգարու
jp/津軽海峡
41.4992/140.6158
ԵրկիրՃապոնիա
Բաժանում էՃապոնական ծով, Խաղաղ օվկիանոս
Երկարություն96 կմ
Լայնություն18-110 կմ

Ճապոնական տարածքային ջրերը սովորական 12 միլի փոխարեն ափից տարածվում են ընդամենը 3 ծովային միլ, որպեսզի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կարողանան անցնել նեղուցով, չխախտելով Ճապոնիայի տարածքում ատոմային զենքի արգելքի օրենքը[3]։

Նեղուցի տակով անցնում է Սեյկան երկաթուղային թունելը՝ երկարությամբ երկրորդը Գոտարդյան բազային թունելից հետո։ Այն պատրաստել են կամրջի անանցանելիության պատճառով։ Նեղուցը չափազանց խորն է (նվազագույն խորությունը 100 մետրից ավելի է) և նրանում հաճախ ուժեղ փոթորիկներ են լինում, որոնց պատճառով լաստանավերը հաճախ սուզվում են։

Նեղուցում կան բազմաթիվ խարսխակայաններ, բայց քամուց ամբողջովին պաշտպանվելու վայր չկա։ Հիմնականում հոսանքները գալիս են արևմուտքից, նեղուցի կենտրոնում հոսանքի արագությունը մոտ 3 հանգույց է։ Հոսանքը հաճախ ճյուղավորվում է մի քանի առանձին հոսքերի, որոնք պարբերաբար փոխում են իրենց ուղղությունը։ Մակընթացությունները կարող են հասնել մինչև 2 մ-ի։

Երկու ափն էլ լեռնային են և պատված են անտառներով։ Հոկայդո կղզու ափին Սանգարյան նեղուցում գտնվում է Հակոդատե քաղաքը՝ 20-րդ դարի սկզբների ռուսական հյուպատոսության նստավայրն և ռուսական Ամուր գետից գնացող նավերի նավահանգիստը։ Սանգարյան նեղուցի առաջին քարտեզը կազմել է ռուս ծովակալ Իվան Կրուզենշտեռնը։ Նեղուցի հարավային կողմից` ցամաքից դեպի հարավ մխրճված է Մուցու ծովածոցը, որտեղ և գտնվում է Աոմորի քաղաք-նավահանգիստը։

Ձմռանը նեղուցը չի սառչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Атлас мира|2010|130—131|Япония
  2. 2,0 2,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 421.
  3. Japan left key straits open for U.S. nukes | The Japan Times

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուգարու նեղուց» հոդվածին։