Ցողի կետ, այն ջերմաստիճանը, մինչև որը պետք է հովանա օդը կամ մեկ այլ գազ, որպեսզի դրանցում պարունակվող ջրային գոլորշին հասնի հագեցման վիճակի։

Ընդհանուր մանրամասներ խմբագրել

Ցողի կետին հասնելիս օդում կամ օդի հետ շփվող առարկաների վրա սկսվում է ջրային գոլորշու կոնդենսացումը (ցող է առաջանում)։ Ցողի կետը օդի խոնավության հիմնական բնութագրերից է․ այն կարելի է հաշվել օդի ջերմաստիճանի և խոնավության արժեքներով կամ անմիջականորեն որոշել կոնդենսացման խոնավաչափով։ Եթե հարաբերական խոնավությունը փոքր է 100%-ից, ապա ցողի կետը միշտ ցածր է օդի փաստացի ջերմաստիճանից, ընդ որում այնքան ավելի ցածր՝ որքան քիչ է հարաբերական խոնավությունը։ Հագեցման ժամանակ, այսինքն՝ 100% հարաբերական խոնավության դեպքում, փաստացի ջերմաստիճանը համընկնում է ցողի կետին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 166