Ցյուրիխի կանտոն (գերմ.՝ Kanton Zürich ), ֆր.՝ Zurich; իտալ.՝ Zurigo; ռոմանշ.՝ Turitg), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Ցյուրիխ քաղաքն է։ Շվեյցարական համադաշնությանը կանտոնն անդամագրվել է 1351 թվականին։ Նրա տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում, որի վկայությունն են Ցյուրիխի լճի շրջակայքում հայտնաբերված գերանասյուն 11 տները[3][4] (վերջիններս ընդգրկված են և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, և՛ Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային սեփականության գույքացուցակում՝ որպես Class object)[5]:

Ցյուրիխի կանտոն
flag of canton of Zürich? Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՑյուրիխ[1]
Ամենաբարձր կետSchnebelhorn?
ԲԾՄ408 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Zurich?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն1 520 968 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Տարածք1729 կմ²
Հիմնադրված է1351 թ.
Սահմանակցում էՇաֆհաուզեն կանտոն, Արգաու, Ցուգի կանտոն, Շվից, Տուրգաու, Սանկտ Գալլեն և Բադեն-Վյուրթեմբերգ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-ZH
Ավտոմոբիլային կոդZH
zh.ch(գերմ.)

Կանտոնն զբաղեցնում է 1728.8 քառակուսի կիլոմետր տարածք։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1,504,346 (այս ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Շվեյցարիայի կանտոնների շարքում)։

Ժողովրդագրություն խմբագրել

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6]

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Կանտոնը բաժանված է 12 շրջանի.

  • Աֆոլտերն
  • Անդելֆինգեն
  • Բյուլախ
  • Դիլսդորֆ
  • Դիտիկոն
  • Հինվիլ
  • Հորգեն
  • Մայլեն
  • Պֆեֆիկոն
  • Ուստեր
  • Վինտերտուր
  • Ցյուրիխ

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Գրոսմյունստեր — Ցյուրիխի ամենամեծ տաճարը
  • Ֆրաումյունստեր — կուսանոց, որ համբավվել է Մարկ Շագալի վիտրաժներով
  • Սուրբ Պետրոսի եկեղեցի — Ցյուրիխի ամենահին եկեղեցին, որ հռչակվել է Եվրոպայում խոշորագույնը համարվող ժամացույցով
  • Լինդենհոֆ — հարթակ՝ սարի վրա, որտեղից բացվում է քաղաքի համայնապատկերը. նախկինում եղել է հին հռոմեացիների հիմնած մաքսակետ
  • Արհեստավորների համքարության տուն
  • Ցյուրիխի օպերային թատրոն
  • Ռատուշա
  • Կունստհաուս
  • Էմիլ Բյուրլեի հիմնադրամի հավաքածու
  • Ուտլիբերգ — սար՝ դիտաշտարակով
  • Ցյուրիխի կենդանաբանական այգի
  • Մահմուդի մզկիթը Ցյուրիխում — Շվեյցարիայում կառուցված առաջին մղկիթը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. 2,0 2,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO, 1860.
  3. «Prehistoric Pile Dwellings in Switzerland». Swiss Coordination Group UNESCO Palafittes (palafittes.org). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «World Heritage». palafittes.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «A-Objekte KGS-Inventar». Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850–2000 Արխիվացված 30 Սեպտեմբեր 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի կանտոն» հոդվածին։