Ցյուանչժոու ( չինարեն հեշտ. 泉州 , պինին: Quánzhōu), քաղաքային շրջան Չինաստանի Ֆուցզյան նահանգում։

Ցյուանչժոու
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էSouthern Coast?
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՖուցզյան
ԲԾՄ2 մետր
Օրենսդրական մարմինQ11143137?[1]
Բնակչություն8 782 285 մարդ (2020)[2]
Տարածք11 286,59 կմ²
Հիմնադրված է260 թ.
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0595
Փոստային ինդեքսներ362000
Ավտոմոբիլային կոդ闽C
quanzhou.gov.cn

Ցին կայսրության ժամանակաշրջանում Ցյուանչժոուի բնակիչներն ակտիվորեն գաղթել են Թայվան, որը, ըստ հին լեգենդների, ասոցացվել է անմահների Ինչժոու կղզու հետ[3]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

 
Ցյուանչժոուի քանդված պարսպի Ցյուանշան վերականգնված դարպասը. հին դարպասի երկու կրիաները կրում են կոթողներ, որոնց վրա գրված է դարպասի պատմության և նրա վերականգնման մասին

Ցյուանչժոուի քաղաքային շրջանը բաժանված է 4 շրջանի, 3 քաղաքային գավառի, 5 գավառի․

  • Լիչեն շրջան (鲤城区)
  • Լոցզյան շրջան (洛江区)
  • Փենցզե շրջան (丰泽区)
  • Ցյուանգան շրջան (泉港区)
  • Նանյան քաղաքային գավառ (南安市)
  • Ցզինցզյան քաղաքային գավառ (晋江市)
  • Շիշի քաղաքային գավառ (石狮市)
  • Անսի գավառ (安溪县)
  • Դեհուա գավառ (德化县)
  • Հուեյան գավառ (惠安县)
  • Ցզինմեն գավառ (金门县) – վերահսկվում է Չինաստանի Հանրապետության կողմից
  • Յունչուն գավառ (永春县)

Տեսարժան վայրեր խմբագրել

Ցյուանչժոուի շրջանում (Ցզինցզյան քաղաքային գավառի Յուիդյան գյուղ) է գտնվում Ցաոան տաճարը, որը մինչ մեր օրերը պահպանված միակ մանիքեական տաճարն է[4]։

Շրջանում կան մի քանի համալսարաններ, օպերային և տիկնիկային թատրոններ։

Հայտնի մարդիկ խմբագրել

Լի Նուն՝ Լի Լուհի որդին, 1376 թվականին այցելել է Պարսկաստանի Օրմուզ կղզին, ընդունել իսլամ, ամուսնացել պարսիկ աղջկա հետ և նրա հետ վերադարձել Ցյուանչժոու։ Լի Նուն եղել է Մին դինաստիայի բարենորոգիչ Լի Չժիի նախնին[5][6][7]։

Հայտնի արտադրանքներ խմբագրել

  • Դեհուա գավառի ճենապակի (德化瓷器)
  • Հուեյան գավառի գրանիտ (惠安石刻), որից այս գավառում ամեն ինչ կառուցվում է
  • Անսի գավառի Թեգուանին թեյ (安溪铁观音)
  • Հարավային Շաոլին, Ուցզուցյուանի «հինգ նախնիների բռունցք» դպրոց (泉州五祖拳)
  • «հավերժական գարնան բռունցք» Վինգ չուն ուշուի դպրոց (永春白鹤拳)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  3. Энциклопедия Тайваньской культуры Արխիվացված 2013-04-19 archive.today
  4. «Site of Cao'an Manichean Temple and Manichaeism». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. Association for Asian studies (Ann Arbor; Michigan) (1976), A-L, Vols. 1-2, New York: Columbia University Press, էջ 817, ISBN 9780231038010{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link).
  6. Chen, Da-Sheng. «Chinese-Iranian Relations, VII: Persian Settlements in Southeastern China during the T'ang, Sung, and Yuan Dynasties». Encyclopedia Iranica. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  7. Needham, Joseph (1971). Science and Civilisation in China, Vol. 4. Cambridge: Cambridge University Press. էջ 495. ISBN 9780521070607.