Ցիտոզին

քիմիական միացություն

Ցիտոզին, ազոտային հիմք, պիրիմիդինի ածանցյալ։ Ռիբոզի հետ կազմավորում է նուկլեոզիդ ցիտիզին, մտնում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կազմության մեջ։ ԴՆԹ-ի կրկնապատկման և տրանսկրիպցիայի ժամանակ կոմպլեմենտարության կերպով կազմավորում է գուանինի հետ երեք ջրածնային կապ։

Ցիտոզին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներ4-ամինոպիրիմիդին-2(1H)-он
Ավանդական անվանում2-օքսի-4-ամինոպիրիմիդին
Քիմիական բանաձևC₄H₅N₃O
Մոլային զանգված1,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,6 գ/սմ³ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան320—325 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար71-30-7
PubChem597
EINECS համար200-749-5
SMILESC1=C(NC(=O)N=C1)N
ЕС200-749-5
ChEBI577
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Անգույն բյուրեղներ։ Ցիտոզինի լուծույթը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների լույսը. (λмакс) 276 մմկ (pH 1-3), 267 մմկ (pH 7-10), 282 մմկ (pH 14)։

Քիմիական հատկություններ խմբագրել

Ցիտոզինի քիմիական բանաձևն է C4H5N3O: Ցուցաբերում է հիմնային հատկությունններ, փոխազդում է թթուների և ալկալիների հետ, ազոտական թթվի հետ փոխազդելով փոխակերպվում է ուրացիլի։

Լուծելիություն խմբագրել

Լուծվում է ջրում, թույլ է լուծվում էֆիրային յուղում, չի լուծվում սպիրտում։

Որակական ռեակցիաներ խմբագրել

Եթե ցիտոզինի լուծույթը փոխազդի դիազոբենզոլսուլֆո թթվի հետ հիմնային միջավայրում, լուծույթը կստանա կարմիր գույն։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Կնունյանց Ի. Լ. Կարճ քիմիական հանրագիտարան, 5 հատոր՝ Սովետական հանրագիտարան, 1967
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտոզին» հոդվածին։