Ցիստեռն (լատ՝. cisterna-ջրավազան, ջրամբար), արհեստական փակ կառույց (տարողություն)՝ հեղուկներ, հեղուկացված գազեր, սորուն նյութեր պահելու և փոխադրելու համար։ Ստացիոնար ցիստեռնները պատրաստում են բետոնից, երկաթբետոնից, պողպատից, ալյումինի համաձուլվածքներից և այլն։ Ցիստեռնները լինում են ստորգետնյա, գետնի մեջ խորացված և վերգետնյա։ Շարժական ցիստեռնները տեղակայվում են ավտոմոբիլների կամ երկաթուղային սայլակների վրա և ծառայում են լցովի բեռների փոխադրման համար։ Ավտոմոբիլային Ցիստեռնների տարողությունը սովորաբար 1,5-5 մ3 Է։

Բետոնե ցիստեռն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիստեռն» հոդվածին։