Ցինհուանդաո (չինարեն՝ 秦皇島, 秦皇岛, փինյին՝ Qínhuángdǎo, բառացի թարգմանությամբ՝ «Ցին Շի Հուանդի կայսեր կղզին»), նավահանգիստ-քաղաքային շրջան Չինաստանի Հեբեյ նահանգում։

Քաղաք
Ցինհուանդաո
չինարեն՝ 秦皇島, 秦皇岛, փինյին՝ Qínhuángdǎo
Զինանշան

Ցինհուանդաո
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՆահանգՀեբեյ
Ներքին բաժանումՀայգանի, Շանհայգուանի, Բեիդաիհեի, Ֆունինի, Չանլիի, Լուլոնի, Ցինլունի (մանջուրական ինքնավար շրջան) շրջաններ
ՔաղաքապետՉան Ռուիշու
Հիմնադրված էմարտի 3, 1983 թ.
Առաջին հիշատակում1737
Մակերես7,791.57 կմ²
Բնակչություն2,897,605 մարդ (2010)
Խտություն370 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ(0)335
Փոստային դասիչ066000
Ավտոմոբիլային կոդ冀C
Պաշտոնական կայքqhd.gov.cn
Ցինհուանդաո (Չինաստան)##
Ցինհուանդաո (Չինաստան)

Պատմություն խմբագրել

Ցին դինաստիայի ժամանակաշրջանում ներկայիս Ցինհուանդաոյի քաղաքային շրջանի հիմնական մասը գտնվում էր Ֆունինի շրջանի կազմում։ 1737 թվականին Ֆունինի շրջանից առաանձնացվում է Լինյուի շրջանը (չինարեն՝ 临榆县), որտեղ 1898 թվականին սկսվում է առևտրային նավահանգստի կառուցումը, որն էլ սկզբնավորում է քաղաքի հիմնադրումը։

1933 թվականին ճապոնական զորքերը գրավում են Մեծ պատից հյուսիս ընկած չինական հողերը, որոնք կցվում են Մանջոու-գո պետությանը։ Ֆունինի, Լինյուի և Ցյանանի տարածքների միավորմամբ ստեղծվում է Ցինլունի շրջանը։ Վերջինս մտնում է Ժեհեի նահանգի կազմում։

1948 թվականի նոյեմբերին Ցինհուանդաո գյուղը քաղաքի կարգավիճակ է ստանում, որի կազմում էին ներկայիս Հայգանի, Շանհայգուանի և Բեիդաիհեի տարածքները։ 1949 թվականի մարտին, երբ Շանհայգուանը քաղաքի կարգավիճակ է ստանում և միանում է Լյաոսի նահանգին, Ցինյուի քաղաքը մտնում է Ցինհուանդաոի կազմի մեջ։

Հեբեյ նահանգում 1949 թվականի օգոստոսին ստեղծվում է Տանշանի հատուկ շրջանը (չինարեն՝ 唐山 专区), որն ընդգրկում էր, մասնավորապես, Լինյուի, Ֆունինի, Չանլիի և Լուլոնի տարածքները։ Շանհայգուանը, 1952 թվականին տեղափոխվելով Հեբեյ նահանգ, Տանշանի հատուկ շրջանի մաս է կազմում, իսկ 1954 թվականին Լինյու նահանգի տարածքը բաժանվում է Ցինհուանդաո քաղաքի և Ֆունինի գավառի միջև։ 1955 թվականին Ժեհե նահանգի կազմալուծվելու արդյունքում Ցինլունի գավառը Հեբեյ նահանգի Չենդեի հատուկ (չինարեն՝ 承德 专区) շրջանի մաս է կազմում։

1958 թվականին, Ցինհուանդաոն մտավ Տանշանի հատուկ շրջանի կազմի մեջ, որը 1968 թվականին վերանվանվեց Տանշանի շրջանի (չինարեն՝ 唐山地区)։ Վերջինս 1983 թվականին կազմալուծվեց, և նրա տարածքում ձևավորվեցին Տանշան և Ցինհուանդաո քաղաքները։ 1986 թվականին Ցինլունի գավառը Չենդե շրջանից տեղափոխվեց Ցինհուանդաո նահանգի իրավասության տարածք՝ միաժամանակ դառնալով Ցինլունի մանջուրական ինքնավար շրջան։

Աշխարհագրություն խմբագրել

Ցինհուանդաո քաղաքը, որը տեղակայված է Հեբեյ նահանգի հյուսիս-արևելյան մասում, Լիաոնինգի ծովածոցում գտնվող նավահանգիստներից է[1]։ Քաղաքի հյուսիսում ընկած է Յանշանի լեռնաշղթան։ Դեպի հարավ գտնվում է Լիաոնինգի ծովածոցը, իսկ արևմուտքում՝ Պեկինն ու Տյանցզինը։ Սկզբնապես լինելով կղզի՝ Ցին դինաստիայի կայսեր Ցյանլունի օրոք այն միացվեց մայրցամաքին։

Ցինհուանդաոյի երեք հիմնական զարգացած շրջաններն են․

  • Բեիդաիհեն, որը աամառային ծովափնյա հանգստավայր է պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Նման է ԱՄՆՄերիլենդ նահանգի Մեյն կամ Քեմփ Դեյվիդ հանգստավայրերին, որտեղ կայացվում են Չինաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ քաղաքական որոշումներ[2]։
  • Հայգանը նավահանգստային քաղաք է։ Այստեղ է գտնվում Հեբեյ նահանգի առաջատար Յանշան համալսարանը։
  • Շանհայգուանը զբոսաշրջային հայտնի կենտրոններից է, քանի որ այստեղով է անցնում Մեծ պատի արևելյան հատվածը։

Կլիմա խմբագրել

Ցինհուանդաոն ունի մուսոնային ազդեցությամբ խոնավ մայրցամաքային կլիմա՝ չորս հստակ արտահայտվող եղանակներով։ Ձմեռները ցուրտ և չոր են սիբիրյան անտիցիկլոնի ազդեցության պատճառով, երբ հյուսիս-արևմուտքից եկող ուժգին քամին նվազագույնի է հասցնում օվկիանոսից եկող քամու ազդեցությունը։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -4,8 °C (23.4 °F) է, ավելի ցուրտ է, քան Պեկինում՝ −3.7 °C (25.3 °F)[3]: Ամառները տաք և խոնավ են արևելաասիական մուսսոնի ազդեցությամբ, հուլիսին միջին բարձր ջերմաստիճանը այստեղ 28,1 °C է (83 °F), իսկ Պեկինում 30.9 °C-ի (88 °F) համեմատությամբ[3]։ Ըստ օրվա միջին ջերմաստիճանի՝ հուլիս-օգոստոս ամիսները հավասարապես տաք են՝ միջինը 24,7 °C (76,5 °F): Տարեկան միջին ցուցանիշը 11.0 °C է (51.8 °F), իսկ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում տարեկան տեղումները 70% է։

Ցինհուանդաո (1971−2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.5
(52.7)
18.3
(64.9)
21.8
(71.2)
31.6
(88.9)
37.1
(98.8)
38.4
(101.1)
39.2
(102.6)
35.1
(95.2)
33.6
(92.5)
29.4
(84.9)
21.6
(70.9)
14.0
(57.2)
39.2
(102.6)
Միջին բարձր °C (°F) 0.1
(32.2)
2.6
(36.7)
8.4
(47.1)
16.1
(61)
22.1
(71.8)
25.7
(78.3)
28.1
(82.6)
28.5
(83.3)
25.2
(77.4)
18.4
(65.1)
9.7
(49.5)
2.9
(37.2)
15.7
(60.2)
Միջին օրական °C (°F) −4.8
(23.4)
−2.4
(27.7)
3.5
(38.3)
11.2
(52.2)
17.3
(63.1)
21.6
(70.9)
24.7
(76.5)
24.7
(76.5)
20.2
(68.4)
13.1
(55.6)
4.6
(40.3)
−1.8
(28.8)
10.99
(51.81)
Միջին ցածր °C (°F) −8.8
(16.2)
−6.3
(20.7)
−0.5
(31.1)
6.9
(44.4)
13.1
(55.6)
18.0
(64.4)
21.7
(71.1)
21.0
(69.8)
15.6
(60.1)
8.4
(47.1)
0.5
(32.9)
−5.6
(21.9)
7.0
(44.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.8
(−5.4)
−17.0
(1.4)
−12.5
(9.5)
−5.0
(23)
3.0
(37.4)
9.9
(49.8)
14.3
(57.7)
13.1
(55.6)
4.4
(39.9)
−2.8
(27)
−11.8
(10.8)
−16.4
(2.5)
−20.8
(−5.4)
Տեղումներ մմ (դյույմ) 3.0
(0.118)
3.0
(0.118)
9.4
(0.37)
24.1
(0.949)
55.2
(2.173)
102.2
(4.024)
189.7
(7.469)
152.3
(5.996)
51.0
(2.008)
28.6
(1.126)
10.7
(0.421)
5.0
(0.197)
634.2
(24.969)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 2.1 2.2 3.3 5.1 7.3 10.6 12.8 9.9 7.1 4.6 3.3 1.7 60.0
աղբյուր: Weather China

Վարչական բաժանում խմբագրել

Ցինհուանդաոյի քաղաքային շրջանը կազմված է 1 քաղաքից, 3 քաղաքամերձ շրջանից, 2 գյուղամերձ և 1 ինքնավար շրջանից։

 
Ցինհուանդաոյի քաղաքային շրջանի վարչական բաժանում
Հայերեն անվանում Չինարեն անվանում Փինյին Տարածք Բնակչություն (2010) Խտություն
Քաղաք
01 Հայգան 海港区 Hǎigǎng qū 246 765,254 3,110
Քաղաքամերձ շրջաններ
02 Շանհայգուան 山海关区 Shānhǎiguān Qū 193 178,879 926
03 Բեիդաիհե 北戴河区 Běidàihé Qū 73 85,647 1,173
04 Ֆունին 抚宁区 Fǔníng Qū 1,618 517,073 319
Գյուղական շրջաններ
05 Չանլի 昌黎县 Chānglí Xiàn 1,212 559,687 461
06 Լուլոն 卢龙县 Lúlóng Xiàn 961 384,439 400
07 Ցինլուն (մանջուրական ինքնավար շրջան) 青龙满族自治县 Qīnglóng Mǎnzú Zìzhìxiàn 3,510 496,726 141

Տնտեսություն խմբագրել

 
Ցինհուանդաո քաղաքը՝ Միջազգային առևտրի հյուրանոցի վերևի հարկից նայելիս

Չինաստանը աշխարհում ածխի խոշորագույն արտահանողներից է, իսկ Ցինհուանդաոն, լինելով ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք, երկրում ածխի բեռնափոխադրման ամենամեծ նավահանգիստն է։ Փոխադրվող ածուխի մեծ մասը առաքվում է Չինաստանի տարբեր հատվածներում գտնվող էլեկտրակայաններ։ Ընդարձակվելով՝ (հզորությունը հասել է 209 միլիոն մետր տոննա) նավահանգիստը կարող է ավելացնել ևս վեց նավարկություն։ Ավելի շատ ներդրումներ են իրականացվում այլ նավահանգիստների կողմից[4]։

1984 թվականին պետական խորհրդի կողմից հաստատվել է Ցինհուանդաոյի տնտեսության և տեխնոլոգիաների զարգացման գոտին՝ դառնալով Չինաստանի՝ պետական մակարդակով տնտեսական և տեխնոլոգիական զարգացման առաջին գոտիներից մեկը։ Ցինհուանդաոն գտնվում է արագորեն զարգացող «Բոհայ-Ռիմ տնտեսական շրջանի» սրտում, մոտ լինելով Պեկինին (280 կմ (170 մղոն)) և Տյանջինին (245 կմ (152 մղոն))[5]։ Այն ընդգրկում է 23,81 կմ2 ծովային տարածք (9,19 կմ/մղոն) և ունի 6 կմ ափամերձ տարածք (3,7 մղոն)։ Զարգացման գոտու պլանավորված և վերահսկվող տարածքը հասել է 56,72 կմ2 (21,90 քառ./մղոն)։ 2006 թվականի վերջին հաստատված նախագծերի թիվը հասել էր 4546-ի, որոնցից 647 նախագիծը օտարերկրյա ներդրումներ էին, ընդհանուր ներդրումները՝ 4,73 մլրդ ԱՄՆ դոլար։

Սպորտ խմբագրել

Ցինհուանդաոյի օլիմպիական սպորտային համալիրի մարզադաշտը 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ եղել է օգտագործվող ֆուտբոլային դաշտերից մեկը։

Կրթական հաստատություններ խմբագրել

  • Յանշանի համալսարան
  • Ցինհուանդաոյի արևմտյան համալսարան
  • Հեբեյի միջազգային բիզնեսի և տնտեսագիտության ինստիտուտ
  • Հեբեյի գիտության և տեխնոլոգիայի համալսարան

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Циньхуандао // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — С. 575. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).
  2. «China Expat City Guide». Asia Briefing. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
  4. «China Briefing Business Guide» (PDF). China Briefing. 2009. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «Qinhuangdao Economic & Technology Development Zone». RightSite.asia. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինհուանդաո» հոդվածին։