Ցզյա Չժանկե (չինարեն՝ 贾樟柯, մայիսի 24, 1970(1970-05-24)[1], Fenyang, Շանսի), չինացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Չինական կինոյի` ժամանակակից Չինաստանը համարձակորեն և առանց պատկերազարդումների, հիմնականում` առանց որևէ պետական ֆինանսավորման ցուցադրող «վեցերորդ սերնդի» հիմնական կերպարն է։ Ցզյայի ֆիլմերը բարձր են գնահատվում քննադատների կողմից և ընդունվում են ամբողջ աշխարհում։ Շատ քննադատներ և ռեժիսորներ նրան անվանում են ժամանակակից կինոյի առավել կարևոր կերպարներից մեկը։ Ցզյայի վաղ ֆիլմերը նկարահանվել են առանց պետական աջակցության[4]։ Այդ պատճառով դրանք համարվում են անդերգրաունդ։ Սկսած «Խաղաղություն» ֆիլմից (նկարահանվել է 2004 թվականին)` նրա վարկանիշը բարձրացել է, և նա սկսել է նկարահանել պետության օգնությամբ[5]։

Ցզյա Չժանկե
չինարեն՝ 贾樟柯
Ծնվել էմայիսի 24, 1970(1970-05-24)[1] (53 տարեկան)
ԾննդավայրFenyang, Շանսի
ԿրթությունՊեկինի կինոակադեմիա
Քաղաքացիություն Չինաստան[2]
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ
ԱմուսինZhao Tao?
Պարգևներ
IMDbID ID 0422605

Կենսագրություն խմբագրել

Ցզյա Չժանկեն ծնվել է Ֆենյանեում։ Ապագա ռեժիսորի պապը վիրաբույժ էր աշխատում Եվրոպայում, ինչի պատճառով Ցզյայի ծնողներին աքսորել են գյուղ, որտեղ էլ ծնվել է ապագա ռեժիսորը։ Արդյունքում գյուղական մանկությունն ուժեղ արտացոլվել է նրա գեղագիտության մեջ[6]։

Մանուկ հասակում Ցզյան չի հետաքրքրվել ուսմամբ և դպրոցն ավարտելուց միանգամից չի կարողացել ինստիտուտ ընդունվել։ Հոր պնդմամբ նա, բանակից խուսափելու համար, դարձել է Շանսիյի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի ուսանող։ Երկու տարի ուսումնառությունից հետո նա թողել է գեղանկարչությունը` որոշելով արվեստում ինքնաարտահայտման այլ ձև գտնել։ Հենց այդ ժամանակ է նրան հետաքրքրել կինոն։ Կինոթատրոնում պատահականորեն տեսնելով Չեն Կայգեի «Դեղին հող» ֆիլմը` Ցզյա Չժանկեն խորապես ազդվել է ֆիլմից։ Դիտումից հետո Ցզյան նպատակ է դրել` դառնալ ռեժիսոր, քանի որ կինոն համարել է ինքնաարտահայտման հիանալի հնարավորություն։ Ցզյան երեք անգամ փորձել է ընդունվել Պեկինի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, մինչև ի վերջո որպես ազատ ունկնդիր ընդունվել է գրականության ֆակուլտետ (այլ ոչ թե ռեժիսուրայի, ինչպես ինքն ուզում էր)[7]։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Պեկինի կինեմատոգրաֆիական ինստիտուտում սովորելիս Ցզյան նկարահանել է կարճամետրաժ երեք ֆիլմ։ Դրանք նկարահանվել են բացառապես կրթական նպատակներով։ Դրանցից առաջինը («Մեկ օր Պեկինում») նկարահանվել է 1994 թվականին, սեփական միջոցներով։ 10 րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմել է Տյանանմեն հրապարակում զբոսաշրջիկների մասին։ Արդյունքում ինքը` ռեժիսորը, այդ ֆիլմն անէական ու միամիտ է անվանել։ Նկարահանման օրերը նա նկարագրել է որպես «ոգեշնչում, որ բառերով դժվար է նկարագրել»։

Երկրորդ` «Սյաոշանը տուն է գնում» ֆիլմն (1995 թվական) ստիպել է կինոաշխարհին ուշադրություն դարձնել երիտասարդ ռեժիսորի վրա։ Այն որոշել է Ցզայի ֆիլմերի ոճն ու թեմատիկան։ Ըստ հենց իր` ռեժիսորի խոսքի` ֆիլմը դարձել է իր ռեժիսորական կարիերայի սկիզբը։ 1997 թվականին «Սյաոշանը տուն է գնում» ֆիլմը նվաճել է Հոնկոնգի անկախ կարճամետրաժների փառատոնի գլխավոր մրցանակը։ Ֆիլմի շնորհիվ Ցզյան ծանոթացել է օպերատոր Յու Լիկվայի և պրոդյուսեր Լի Կիտ Մինի հետ։ Այդ հանդիպումը ճակատագրական է դարձել ռեժիսորի համար։

1996 թվականին Ցզյան նկարահանել է ևս մեկ կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում էր կյանքը փոխող որոշումների բախվող ուսանողուհու մասին։ Այս ֆիլմը փորձարարական էր ռեժիսորի համար և նկարահանվել է առանց սցենարի։

Անդերգրաունդ խմբագրել

Գրպանահատը խմբագրել

Ուսումն ավարտելուց հետո Ցզյա Չժանկեն Յու Լիվայի և Լի Կիտ Մինի հետ նկարահանել է «Գրպանահատը» ֆիլմը` Ֆենյան քաղաքից գրպանահատ գողի մասին։ Ցզյա Չժանկեն որոշել է ցույց տալ ողջ աշխարհին այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել իր հայրենիքում վերջին տարիների ընթացքում։ Նա որոշել էր կոտրել Չինաստանի մասին ձևավորված կարծրատիպը և ցույց տալ ժամանակակից չինական հասարակության միտումները։ Ֆիլմի բյուջեն կազմել է 400.000 յուան (50.000 ամերիկյան դոլար)[5]։

Ֆիլմն անհավանական հաջողություն է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև` արտերկրում։ Այն տարբեր մրցանակներ է ստացել միջազգային կինոփառատոններում։ Այդ ժամանակ Ցզյան ճանաչվել է որպես երիտասարդ չինացի ռեժիսորների այսպես կոչված, «վեցերորդ սերնդի» լավագույն ներկայացուցիչներից մեկը։

Ըստ ֆրանսիական կինեմատոգրաֆիական պարբերականի քննադատության` Ցզյա Չժանկեի ֆիլմը, մի կողմ նետելով չինական կինոյի մասին բոլոր կարծրատիպային պատկերացումները, դարձել է դրա վերածնման ու կենսական ուժի խորհրդանիշը։

Այս ֆիլմի հաջողությունը թույլ է տվել Ցզյային միջազգային ֆինանսավորում գտնել իր նոր նախագծերի համար։ Նա, մասնավորապես, սկսել է համագործակցել ճապոնացի հայտնի ռեժիսոր Տակեշի Կիտանոյի կինոընկերության հետ։

Հարթակ խմբագրել

Տակեշի Կիտանոյի ընկերության հետ համագործակցությունն ունեցել է իր արդյունքը։ Նյութական բազայի ընդլայնումը թույլ է տվել Ցզյա Չժանկեին նկարահանել «Հարթակ» եռամաս ֆիլմը (2000 թվական)։

«Հարթակը» ճանաչվել է «վեցերորդ սերնդի» գլուխգործոց։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ցզյայի համակուրսեցի Վան Խունվայը և Չժաո Տաոն. վերջինս արդյունքում դարձել է ռեժիսորի մուսան ու կինը։

Շրջանակներից ազատ խմբագրել

Ֆիլմի սյուժեն ռեժիսորի մտորումներ են Չինաստանի կառավարության` ծնելիության քաղաքականության վերաբերյալ։ Հենց շնորհիվ այս ֆիլմի ռեժիսորն արժանացել է չինական ժամանակակից կինեմատոգրաֆիական համայքնի լուրջ գնահատականին։ Ֆիլմի գաղափարը ոգեշնչել է Ցզյային նկարահանելու «Հասարակական վայրեր» վավերագրական ֆիլմը։ Այս ֆիլմից հետո «Գրպանահատը», «Հարթակը» և «Շրջանակներից ազատը» սկսել են ընկալվել քննադատների կողմից որպես ռեժիսորի եռագրություն, որը պատմում է Չինաստանի` հնությունից ժամանակակից շրջան անցնելու մասին։ Եռագրությունն այսօր հայտնի չէ Չինաստանում։ Դրա պատճառն այն է, որ ֆիլմերից ոչ մեկը պաշտոնապես չեն ներկայացվել ՉԺՀ-ում։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Շրջանակներից ազատ» ֆիլմն այն բանից հետո, երբ ինքը` ռեժիսորը մեկնաբանել է Վան Խունվեյի («Գրպանահատը» ֆիլմի գլխավոր դերակատարի)` անօրինական տեսաերիզ ձեռք բերելու փորձի մասին։

Հայտնիություն խմբագրել

Կառավարությունից համաձայնություն ստանալով` Ցզյան 2004 թվականին նկարահանել է «Խաղաղություն» ֆիլմը։ Նրա ստեղծագործության` ընդհատակից օրինական դաշտ անցնելը գաղտնի չէր, ինչպես կինոյի «շնորհազուրկ» այլ հանճարների դեպքում էր։ Խնդիրների հանդեպ ունեցած նրա «սուր հայացքը» «օրենքի դաշտ» անցնելով չի բթացել։ Պեկինի «Խաղաղության զբոսայգու» կինոսրահում կայացած ֆիլմի ցուցադրությունն առաջին լուրջ ցուցադրությունն էր, որ տեղի է ունեցել հայրենի Շանսիի շրջանի սահմաններից դուրս։

Դրանից հետո ռեժիսորն սկսել է նկարահանել փորձարարական կինո։ Նրա «Նատյուրմորտ» ֆիլմը նկարահանվել է 2006 թվականին։ Այն ռեժիսորին ճանաչում է բերել ոչ միայն հայրենիքին, այլև` դրա սահմաններից դուրս։ Վենետիկի 63-րդ կինոփառատոնի ժամանակ ֆիլմն արժանացել է առաջին մրցանակի։

Այդ շրջանում ռեժիսորի գործունեությունը շատ բեղմնավոր է դարձել։ Նատյուրմորտ ֆիլմի հաջողությունից հետո Ցզյան սկսել է աշխատել «Դաջվածքի դարաշրջան» գանգստեր ֆիլմի վրա։

«Անօգուտները» ֆիլմը (2007) քննարկում է Չինաստանում թեթև արդյունաբերության մեջ աշխատուժի անօրինական օգտագործման խնդիրները։ Ֆիլմն աչքի է ընկել 2008 թվականի Վենետիկի կինոփառատոնում։

Ֆիլմերի թեմատիկա խմբագրել

Ցզյա Չժանկի ֆիլմերը բացահայտում են չինացի օտարացած երիտասարդների, չինական ժամանակակից պատմության թեմաները։ Շատ հաճախ դրանք քննադատում են Չինաստանի գլոբալիզացման գաղափարները և միշտ բազմակողմանի են։

Քննադատ Հովարդ Ֆայնշտեյնը նկարագրել է ռեժիսորին որպես «ռեժիսորների հազվադեպ տեսակից, որն ունակ է միավորել քաղցր հորինվածքը դառը ճշմարտության հետ»[5]։

Ճանաչում խմբագրել

 
Ցզյա Չժանկեի վարպետության դասը 2015 թվականի մայիսի 14-ին, Կաննի կինոփառատոնի ժամանակ

1997 թվականին «Սյոշանը գնում է տուն» ֆիլմի համար արժանացել է Հոնկոնգի անկախ կարճամետրաժների փառատոնի առաջին մրցանակը։ 2008 թվականին Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստացել` «Քաղաք 24» ֆիլմի համար։ Նույն փառատոնում 2015 թվականին արժանացել է հատուկ` «Ոսկե կառք» կինոմրցանակին` «Ռեժիսորների երկշաբաթյակ» զուգահեռ ծրագրի շրջանակներում[8][9]։

2006 թվականին Վենետիկի 63-րդ կինոփառատոնում ստացել է գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակը` «Նատյուրմորտ» ֆիլմի համար[10]։ Հինգ տարի անց հրավիրվել է ղեկավարելու Վենետիկի 68-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» ծրագրի ժյուրիի կազմը[11]։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հունվարի 7-ից ամուսնացած է դերասանուհի Չժաո Տաոյի հետ (ծնվ. 1977 թվականին)[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

  1. 2002` Անհայտ ուրախություններ

Ռեժիսոր խմբագրել

  1. 1995` Սյաոշանը վերադառնում է տուն
  2. 1998` Գրպանահատը
  3. 2000` Հարթակ
  4. 2001` Հասարակական վայրեր (կարճամետրաժ)
  5. 2002` Անհայտ ուրախություններ
  6. 2004` Խաղաղություն
  7. 2006` Դուն (վավերագրական)
  8. 2006` Նատյուրմորտ
  9. 2007` Անօգուտը (վավերագրական)
  10. 2007` Մեր տասը տարին (կարճամետրաժ)
  11. 2008` Պատմություններ մարդու իրավունքների մասին
  12. 2008` Քաղաք 24
  13. 2008` Սերը գետի վրա (կարճամետրաժ)
  14. 2009` 10 տարի (կարճամետրաժ)
  15. 2010` Ծովի մոտի քաղաքի լեգենդը (վավերագրական)
  16. 2013` Մեղքին դիպչելը
  17. 2015` Եվ սարերը շարժվում են
  18. 2018` Ամենամաքուր, սպիտակ մոխիր

Սցենարի հեղինակ խմբագրել

  1. 1995` Սյոշանը վերադառնում է տուն
  2. 1998` Գող-գրպանահատը
  3. 2000` Հարթակ
  4. 2001` Հասարակական վայրեր (կարճամետրաժ)
  5. 2002` Անհայտ ուրախություններ
  6. 2004` Խաղաղություն
  7. 2006` Դուն
  8. 2006` Նատյուրմորտ
  9. 2007` Մեր տասը տարին (կարճամետրաժ)
  10. 2008` Քաղաք 24
  11. 2008` Սերը գետի վրա (կարճամետրաժ)
  12. 2009` 10 տարի (կարճամետրաժ)
  13. 2010` Ծովի մոտի քաղաքի լեգենդը

Պրոդյուսեր խմբագրել

  1. 1998` Գող-գրպանահատը
  2. 2003` Վաղվա օրվա բոլոր խնջույքները
  3. 2006` Նատյուրմորտ
  4. 2006` Հեռանում ենք
  5. 2008` Քաղաք 24
  6. 2008` Պլաստիկ քաղաք
  7. 2011` Պարոն ծառը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/1st-afa-nominees-and-winners/
  4. Биография и фильмография Цзя Чжанкэ
  5. 5,0 5,1 5,2 «Китайские, японские, корейские фильмы по-русски — Цзя Чжанкэ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. ЭНЦИКЛОПЕДИЯ КИТАЯ — Режиссёр Цзя Чжанкэ
  7. Творчество китайского режиссёра Цзя Чжанкэ (первая часть)
  8. «SRF - Société des Réalisateurs de Films» (ֆրանսերեն). www.la-srf.fr. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  9. «The Carrosse d'Or for Jia Zhangke» (անգլերեն). Cineuropa - the best of european cinema. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  10. На Венецианском фестивале победил китайский фильм
  11. Цзя Чжанкэ возглавит жюри программы «Горизонты» 68-го Венецианского кинофестиваля
  12. Биография Цзя Чжанкэ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցզյա Չժանկե» հոդվածին։