Ցենտրալնի (մարզադաշտ, Կազան)

մարզադաշտ Կազանում

Ցենտրալնի մարզադաշտ (թաթ.՝ Үзәк стадион), «Ռուբին» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ, որը գտնվում է Կազանի Հազարամյակի հրապարակի մոտակայքում։ Մարզադաշտի համալիրում առկա է նաև ծածկած ֆուտբոլային թեթևատլետիկական մարզադահլիճ։

Ցենտրալնի
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1960
Բացված1960
ՍեփականատերՌուբին ՖԱ
Տարողություն27 756
Տնային թիմՌուբին ՖԱ
Քարտեզ
Քարտեզ
 Central Stadium (Kazan) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մարզադաշտի ճարտարապետը Վ. Ե. Պորտյանկինն է[1]։ Մարզադաշտի սկզբնական անվանումը եղել է «Վ. Ի. Ուլյանով –Լենինի անվան կենտրոնական մարզադաշտ»։ Այն շահագործման է հանձնվել 1960 թվականի հունիսի 25-ին[2], նախատեսված է 30 000 հանդիսականների համար։

Այստեղ առաջին խաղը կայացել է 1960 թվականի օգոստոսի 21-ին, կազանյան «Իսկրա» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել էր Կամենսկ-Ուրալսկի «Մետալուրգին»։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ տանտերերի[1]։

1962-1967 թվականներին մարզադաշտը համարվում էր «Ուրիցկու անվան սպորտային ակումբի» (ներկայումս` «ԱկԲարս» հոկեյի ակումբ) արենա։

2001-2005 թվականներին մարզադաշտը մասնակիորեն վերակառուցվեց։ 2005-2007 թվականներին մարզադաշտին կից կառուցվեց ֆուտբոլային թեթևատլետիկական մարզադահլիճ, որը բացվեց 2007 թվականի օգոստոսի 29-ին[3]։

2010 թվականին Կենտրոնական մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի կողմից հավաստագրվել է որպես չորրորդ կարգի մարզադաշտ։ Բացի այդ 2013 թվականի ամառային ունիվերսադային նախապատրաստվելու շրջանակներում իրականացվում է Կենտրոնական մարզադաշտի և ֆուտբոլային թեթևատլետիկական մարզադահլիճի վերակառուցում, որով նախատեսվում է ընդլայնել ավտոկայանատեղին, փոխել տանիքը, վազքուղիները, ջրահեռացման համակարգը, թռիչքահարթակները , մուրճի, սկավառակի և գնդի նետման հատվածները, նորոգել տրիբունաների տակ գտնվող տարածքները և դրանք հագեցնել նոր հաղորդակցության միջոցներով[4]։ Արևելյան տրիբունայի վերակառուցման արդյունքում մարզադաշտի տարողունակությունը կհասնի 25400 տեղի[4]։

2013 թվականի սեպտեմբերի 6-ին մարզադաշտում կայացավ Աշխարհի 20-րդ առաջնության ընտրական փուլի մրցախաղ Ռուսաստան-Լյուքսեմբուրգ (4:1)։

Համալիրի օգտագործում խմբագրել

Կենտրոնական մարզադաշտը օգտագործվում է Ռուսաստանի առաջնության, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարերի, ինչպես նաև տարբեր կարգի թեթևատլետիկական մրցումների անցկացման նպատակով։ Կենտրոնական մարզադաշտում է անցկացվել 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի թեթևատլետիկական մրցաշարը[4]։

Մարզադաշտում և մարզադահլիճում կազմակերպվում են «ԱկԲուրե» ԿՊՍԴ-ի ուսումնամարզական պարապմունքները, № 1 ԿՊՍԴ-ի թեթև ատլետիկայի և «Ռուբին» ԿՊՍԴ-ի սպորտային մարմնամարզության գծով մրցաշարերը։

Համալիրի հիմնական բնութագիր խմբագրել

Կենտրոնական մարզադաշտ

  • Դաշտի չափերը` 110×73 մ, գծանշումները` 105×68 մ[1]
  • Դաշտի լուսավորությունը` 1385 լյուքս
  • Խոտածածկը` Motomatic (Շվեյցարիա)
  • Տրիբունաների քանակը` 4
  • Ամբողջությամբ հագեցած է պլաստիկ նստատեղերով
  • VIP-օթյակը` 133 տեղ
  • Տեսացուցատախտակը` գունավոր
  • Վազքուղիները` 8 շրջանաձև վազքուղիներ, յուրաքանչյուրը 400 մ և 2 ուղիղ վազքուղի
  • Ցատկահարթակներ

Կենտրոնայան մարզադաշտի ֆուտբոլային թեթևատլետիկական մարզադահլիճ

  • Մարզադահլիճի չափերը` 178×91,24 մ[3]
  • Բարձրությունը` 24 մ
  • Դաշտի չափերը` 105×68 մ
  • Ֆուտբոլային դաշտի լուսավորությունը` 500 լյուքս
  • Դաշտի ծածկույթը` արհեստական Prestige XМ (Evolution) (Ֆրանսիա)
  • Տրիբունաների տարողությունը` 1100 մարդ
  • Վազքուղիներ` 5 չորսհայուրմետրանոց և 7 հայուրմետրանոց վազքուղի
  • Ցատկահարթակներ և գնդի հրման հատված, արգելավազքի փոսեր
  • Սպորտային դահլիճներ` մարմնամարզական և խաղային

Մարզադաշտի ներքին շինություններ խմբագրել

Արևմտյան տրիբունայի առաջին հարկում տեղակայված են սպորտսմենների հանդերձարանները, վարչական տարածքները, բժշկական սպասարկման և դոպինգ հսկողության սենյակներ, ֆուտբոլային դաշտի խոտային ծածկույթի վերականգնման ջերմոց-արտադրամասը և տեխնիկայի սպասարկման կայանները։

Մարզադաշտի արևելյան մասի տրիբունաների տակի տարածքների դեպի Հազարամյակի հրապարակ և Կազանյան կրեմլ ուղղված ճակատային մասում տեղակայված են առևտրական օբյեկտները և տոմսարկղերը, երկրորդ հարկը զբաղեցնում է ապակեպատ պատկերասրահը։

Երկրորդ հարկում տեղակայված է 30×21 մ չափերով երկու մարզումային դահլիճ , մանկական մարմնամարզության դահլիճը, աէրոբիկայի դահլիճը և բուֆետը։ Վերին մակարդակի տարածքները զբաղեցնում են սրճարանը, բարը, խաղատունը և VIP գոտին։

2013 թվականին մարզադաշտում բացվեց առաջին «Ռուբինա» ակումբային խանութը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Центральный стадион Արխիվացված 2013-05-23 Wayback Machine // Официальный сайт ФК «Рубин».
  2. Постановление Совета Министров ТАССР № 358 от 24 июня 1960 года.
  3. 3,0 3,1 Информация о манеже Արխիվացված 2012-05-10 Wayback Machine // Сайт МУП «Центральный стадион».
  4. 4,0 4,1 4,2 Сергей Козин. Центральный стадион обзаведётся беговой дорожкой // Вечерняя Казань. — 2012. — 6 июля.
  5. «В Казани заработал фан-шоп «Рубина»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել