Ցելսուսի գրադարան, հին հռոմեական գրադարան Եփեսոսում, որը կառուցվել է Հադրիանոս կայսրի կողմից 114-117 թվականներին՝ Հուլիոս Տիբերիուս Ցելսուսի (Tiberius Iulius Celsus Polemaeanus) պատվին նրա որդու՝ Հուլիուս Տիբերիուս Աքվիլիոսի կողմից (110 թվականին եղել է հյուպատոս)։

Ցելսուսի գրադարան
Երկիր Թուրքիա[1]
Տեսակգրադարան, հնագիտական հուշարձան, տեսարժան վայր և sepulchral monument?
ՏեղադրությունՍելջուկ[1]

Գրադարանում պահպանվում էր գրեթե 12 000 թղթագլան, որոնք տեղավորված էին պատերի որմնախորշերում, դարակների և կահույքի վրա[2]։

Պատմություն խմբագրել

Շինարարությունը սկսվել է 114 թվականին և ավարտվել 117 թվականին արդեն Աքվիլիուսի (որը մեծ գումար էր կտակել գիրք ձեռք բերելու և գրադարանը պահելու համար) ժառանգների կողմից։

Ցելսուսը իր ժամանակի կրթված մարդկանցից էր և շատ բան էր արել իր ղեկավարած նահանգի համար, դրա համար էլ չնայած հռոմեական քաղաքի սահմաններում մարդկանց թաղման ավանդույթների հատուկ արգելքին, որոշվում է նրա սարկոֆագը տեղադրել գրադարանում։

Սարկոֆագը տեղադրվում է ընթերցարանի դահլիճի կենտրոնական որմնախորշի դամբարանում, որը պատրաստված էր մարմարից և զարդարված էր Էրոսին պատկերող հարթականդակով։ 1904 թվականի պեղումների ժամանակ սարկոֆագի կափարիչը բացում են և երկրորդ կապարե սարկաֆագում, որը դրված էր առաջինի մեջ, հայտնաբերում Ցելսուսի կմախքը[2]։

3-րդ հազարամյակի վերջում գոթերի արշավանքի ժամանակ շինության ներսի մասը բոլոր գրքերի հետ միասին կործանվել է հրդեհից, սակայն շինության ճակատամասը պահպանվել է։ Ցելսուսի գրադարանը իր մեծությամբ Հին Աշխարհի երկրորդ գրադարանն է (Ալեքսանդրիայի գրադարանից հետո)։

Շինության նկարագրություն խմբագրել

1970-1978 թվականներին անաստիլոզի վերականգնման մեթոդի կիրառումից հետո գրադարանի երկհարկ ճակատամասը ստացել է թատերական դեկորացիայի տեսք։ Վերականգնված տեսքով ունի 21 մետր երկարություն և 16 մետր բարձրություն։

Սյուների միջև գտնվող որմնախորշերում տեղադրված են չորս կանացի քանդակներ, որոնք խորհրդանշում են Իմաստությունը, Առաքինությունը, Միտքը և Ճանաչումը։ Արձանների մարմարե բնօրինակները պահպանվում են Վիեննայի եփեսոսյան թանգարանում, իսկ տեղում դրված են նրանց գիպսե կրկնօրինակները։ Վերին հարկի սյուներն ունեն փոքր չափեր։

Եռանկյուն և կիսաշրջան քանդակազարդ ճակատամասերը զարդարում են կենտրոնական երեք զույգ սյուները։ Ներքին հարկում բեմական ձևավորված սյունաշարի հետևում երևում են երեք շքամուտքերը՝ շրջանակված զարդապատկերներով։ Շքամուտքերի վերևում գտնվում են պատուհանների երեք մեծ որմնախոռոչները։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Измаилкина Е.С. ЗДАНИЯ БИБЛИОТЕК ЭЛЛИНИСТИЧЕСКОГО И РИМСКОГО ВРЕМЕНИ НА ТЕРРИТОРИИ МАЛОЙ АЗИИ // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 6. / Под ред. А.В. Захаровой, С.В. Мальцевой, Е.Ю. Станюкович-Денисовой – СПб.: НП-Принт, 2016. С.63–74. ISSN 2312-2129.

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել