Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)

Ցարսկոյե Սելո (ռուս.՝ Царское Село )՝ արգելոց-թանգարան Պուշկին քաղաքում, որը ներառում է XVIII-XIX դարերի պալատական այգիների անսամբլ, նախկին ցարական ծայրամասային բնակավայր, որը 1918 թվականի ազգայնացումից հետո վերածվել է թանգարանի։ Ժամանակակից անունը՝ արգելոց-թանգարան, ստացել է 1992 թվականին։ Արգելոց-թանգարանի կազմում մտնում են[1]՝ Եկատերինյան զբոսայգին իր պալատով և տաղավարներով, Ալեքսանդրյան զբոսայգին իր պալատով և տաղավարներով և Բաբոլոնյան զբոսայգին իր պալատով։

Ցարսկոյե Սելո
Տեսակpalace complex?, թանգարան, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Կազմված էԵկատերինյան պալատ, Alexander Palace?, Babolovo Palace? և Catherine Park?
Մասն էՍանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և The Palace and Park Ensembles of the Town of Pushkin (Tzarskoe Selo)?
Մակերես472,9 հեկտար
Կայքtzar.ru/en
Քարտեզ
Քարտեզ

Եկատերինյան զբոսայգի խմբագրել

Զբաղեցնում է 107 հա։ Այն բաղկացած է կանոնավոր Հին այգուց (1717-1720 թթ․) և բնապատկերային Անգլիական այգուց, որոնք բաժանվում են Մեծ լճակով։ Անունն ստացել է կայսրուհի Եկատերինա I պատվին։ Պալատը ժամանակակից տեսքը ստացել է վերակառուցման հետևանքով, 1717-1723 թթ․ ճարտարապետ Ի․ Բրաունշտեյնի կողմից։ 1743-1756 թթ․ սկզբում աշխատանքները ղեկավարում էին ճարտարապետներ Միխայիլ Զեմցովը, Ա․ Կվասովը, Սավա Չևակինսկին, իսկ այնուհետև Ֆրանչեսկո Ռաստրելն։

Րաստրելլը հանդիսանում է հիմնական հեղինակը շենքերի ճարտարապետական նախագծերի, քանդակների ձևավորման, ինչպես նաև XVIII դարի սրահների ձևավորումը և ներքին դասավորությունը ռուսական բարոկկո ոճով։ Արևմուտքից հարում է տոնական բակը, զարդարված մեկ հարկանի կիսաշրջանաձև մասնաշենքերով և կեռ ոսկեզօծ պարիսպներով ու դարպասներով պալատի կենտրոնական հատվածում։ Պալատի երկու ճակատին հարում են շենքեր, որոնք կառուցվել են XVIII դարի վերջին։ Հյուսիսային կողմից դա չորս հարկանի շինություն է։ Հարավ-արևելքից հարում է Կամերոնովյան պատկերասրահի, սառը վաննաների և կախովի այգիների փաթեթը։ Մեծ Եկատերինյան պալատի ամենահայտնի տարածքներից է Սաթե սենյակը։

Պատկերասրահ խմբագրել

Եկատերինյան պալատ խմբագրել

Ալեքսանդրյան այգի խմբագրել

Տարածքը ընդգրկում է 188 հա։ Բաղկացած է հիմնական մասից և Բնապատկերային զբոսայգուց երեք զբոսայգիներով և արհեստական բլրակներով։ Այգու արևմտյան մասում հոսում է Կուզմինկա գետը, արգելափակված պատնեշով։ Կառուցվել է 1792-1796 թթ․ իշխան Ալեքսանդր Պավլովիչի (Ալեքսանդր I) համար ճարտարապետ Ջակոմո Կվարենգիի կողմից դասական ոճով։ Պալատը ներկայացնում է երկհարկանի երկարությամբ ձգվող շինություն երկու կողմից շրջափակված շինություններով։ Հիմնական հյուսիսային ճակատի կենտրոնում երկու սյունակներ միասին կազմում են հիանալի սյունաշար։

Ալեքսանդրյան այգի խմբագրել

Կազմակերպչական հարցեր խմբագրել

1987 թվականից 2008 թվականի օգոստոսի 1-ը մինչ հանկարծամահ լինելը թանգարանի տնօրենը Իվան Սաուտովն էր[2]։ 2008 թվականին տնօրեն նշանակվեց նրա այրին՝ Ի․ Սաուտովան[3]։

Գրականություն խմբագրել

  • Ս․ Ն․ Վելչկովսկի «Ցարսկոյե սելո»; 1710-1910 թթ., վերատպվել է 1992 թ․
  • Ա․ Ն․ Պետրով, «Պալատներ և այգիներ», 1964 թ.
  • Ճարտարապետական հուշարձաններ, 1983 թ.
  • Եկատերինյան պալատ; հեղինակներ՝ Լ․ Դ․ Բարդովսկայա, Գ․ Դ․ Խոդասեվիչ, 2010 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шварц В. Пригороды Ленинграда. — Л.; М.: Искусство, 1967. — С. 123-189.
  2. [править | править вики-текст] ↑ Ивана Саутова похоронят на «Литераторских мостках» // Росбалт, 5.08.2008.
  3. В Санкт-Петербурге назначен новый директор музея-заповедника «Царское село». REGNUM (23 сентября 2008). Проверено 28 февраля 2010. Архивировано из первоисточника 18 августа 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)» հոդվածին։