Ցայգ, հայկական մարզային ոչ պետական հեռուստաընկերություն, հիմնվել է 1991 թ. Գյումրիում։ Եթեր է հեռարձակվում Շիրակի մարզի ողջ տարածքում, նաև հեռարձակվում է համացանցով։

«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Գյումրի
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան,
Շիրակի մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1991
ՀիմնադիրԱրթուր Ղանդիլյան
ՍեփականատերԱրթուր Ղանդիլյան, Մարգարիտա Մինասյան, Վալյա Ղանդիլյան
🌐tsayg.am

Ստացել է լիցենզիա 1991 թ. հունվարի 3-ին, առաջին անգամ եթեր հեռարձակվել է 1992 թ. մայիսի 10-ին, դառնալով Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաալիքը[1]։ 1993 թ., էներգետիկ ճգնաժամի պատճառով եթեր էր դուրս գալիս գիշերային ժամերին (23:00-9:00)։ 1994 թ. հեռուստաալիքը միացել է «Internews Network» Անդրկովկասի մասնավոր հեռուստաընկերությունների միությանը։

1994 թ. նոյեմբերի 15-ին ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը։ Նաև այդ ժամանակ ընկերությունը լքեց ալիքի հիմնադիրներից մեկը՝ Արթուր Եզեկյանը, որը նույն թվականին ստեղծեց «Շանթ» հեռուստաընկերությունը։ 1996 թ.-ին, վարկով գումար ստանալով, թարմացվեց հեռուստաալիքի տեխնիկական բազան, և հունիսի 17-ին վերականգնեց եթերը Գյումրիի 6-րդ մետրային ալիքով։ Ներկայում «Ցայգ»-ը, «Շանթ» ալիքի հետ հավասար, համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 350.000 է[2]։

Հաղորդումներ խմբագրել

  • «Նոր հնարավորություններ»
  • Սոցիում NEWS
  • «Կյանքի հայելին»
  • «ՄեդԻնֆո»
  • «Հարցազրույց Տիգրանուհի Կուրղինյանի հետ»
  • «Տեսակետ»
  • «Համավարակը մեր կյանքում»
  • Հարցախեղդ
  • Ճանաչում ենք Չինաստանը
  • «Հայ ծնված»
  • «Ռուսական էջեր»
  • «Բարեկամության տարեգրություն»
  • «30 ճակատագիր 30 տարի անց»
  • «30 տարի անց կամ վերածնվող Գյումրի»
  • Հեռուստադաս
  • Հեռուստակամուրջ
  • Ընտրական տեսակետներ
  • «Իրականում» (հեռարձակվել է նաև TV5, հետագայում հեռարձակվել է Արմենիա TV-ով)
  • «ՀնգաՄարդ»
  • «Ընտրություններն իրականում»
  • «Եղիցի լույս»
  • «Երկխոսության լսարան»
  • «Մարդու իրավունքները Նոր Հայաստանում»
  • «Հեռուստաքննարկում»
  • «Ազդարար»
  • «Ընտրական տեսակետներ»
  • «Հայացք»
  • «Հեղափոխությունն իրականում»
  • «Իրավական անկյուն»
  • Բիզնես ինֆո
  • Տեխնոանցուդարձ
  • «Ձևաչափից դուրս»
  • «Անիմացիան մեր ձեռքերով»
  • «Անդրադարձ»
  • «Ազդագիր»
  • Time Show
  • «Արտ» ընկերություն
  • Գյումրու Բժշկական Կենտրոն
  • «Դուետ» միջազգային թատերական փառատոն
  • Իրականում +
  • Դու կարող ես
  • «Մանուկների մոլորակ»
  • Հեքիաթն է կանչում (ցուցադրվել է նաև Առաջին ալիքով, հետագայում ցուցադրվել է Նոր ալիքով, Արարատով, Ֆորտունա TV-ով և Նոր Հայաստանով)
  • «Բարի գիշեր»
  • «Պստիկ-ճստիկ»
  • «Հայելուկ» (հեռարձակվել է նաև ATV-ով, հետագայում հեռարձակվել է Արմենիա TV-ով)
  • «Արի ամուսնանանք կամ խնամախոս» (հեռարձակվել է ATV-ով)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանուցումներ խմբագրել

  1. «Պատմությունը պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. internews.am - Լրատվամիջոցներ / Ցայգ