Տրոյան (քաղաք)

քաղաք Բուլղարիայի Լովեչի մարզում

Տրոյան[1] (բուլղար․՝ Троян), քաղաք Բուլղարիայի Լովեչի մարզում։ Գտնվում է Սոֆիայից 160 կմ դեպի արևելք։ Բնակչությունը կազմում է 25000 մարդ։

Քաղաք
Տրոյան
բուլղար․՝ Троян
Դրոշ Զինանշան

Քաղաքի տեսքը
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզԼովեչի մարզ
ՀամայնքՏրոյան
ԿմետԴիլյան Ենկին
Մակերես60,243 կմ²
ԲԾՄ400 մ
Բնակչություն23 422 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+359 670
Փոստային դասիչ5600
Ավտոմոբիլային կոդОВ
Պաշտոնական կայքtroyan.bg
Տրոյան (քաղաք) (Բուլղարիա)##
Տրոյան (քաղաք) (Բուլղարիա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը ընկած է Լովեչի մարզից հարավ և գտնվում է ծովի մակերևույթից 400 մ բարձրության վրա։ Այստեղով են անցնում Լովեչ, Տետևեն և Սելվի ճանապարհները։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1868 թվականին հին հռոմեական Սոստրա ամրոցի տեղում։ Իր անունը ստացել է ի պատիվ հռոմեական Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս կայսրի։ Ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է մի փոքրիկ գավառական քաղաք։

1948 թվականին Տրոյան միացվել է Լովեչ-Լևսկի-Սվիշտով երկաթուղային ճյուղին։ Այս նույն տարում քաղաքում կառուցվել և շահագործման է հանձնվել «Մաշստրոյ» գործարանը։

Բնակչության թվաքանակի գրաֆիկ խմբագրել

Տարի Բնակչություն
1985 26 181
1992 25 104
2000 24 063
2005 22 464
2010 21 997

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքից ոչ հեռու գտնվում է Տրոյական վանքը, որը հիմնվել է 17-րդ դարի սկզբին։ Այն կարևոր դեր է խաղացել 1876 թվականի բուլղարական ապստամբության ժամանակ։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Տրոյանում է ծնվել հայտնի բուլղարացի ֆուտբոլիստ Մարտին Կուշևը[2]։ Բացի Կուշևից այստեղ է ծնվել մարզիկ Վլադիմիր Իլիևը։ Ծնունդով Տրոյանից է հայտնի երաժիշտ Իվան Շոպովը։

Քաղաքական իրավիճակ խմբագրել

Տրոյան համայնքի կմետը (քաղաքապետ) Դոնկա Միխայլովն է։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Քարտեզներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 487. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. «М.Кушев в ФК Амкар». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոյան (քաղաք)» հոդվածին։