Տրիսկելիոն (նաև տրիսկելիոն, տրիկսել, տրիսկել, տրիսկելե, հուն․՝ τρισκελης - եռոտանի), նշան՝ երեք փախչող ոտքի տեսքով, որոնք դուրս են գալիս մեկ կետից։ Պատմական նշանը հանդիպել է տարբեր ազգերի մոտ։ Հիմա այն համարվում է Սիցիլիայի և Մեն կղզու խորհրդանշանը։

Մեն կղզու դրոշը

Մեն կղզի խմբագրել

Մոտավորապես 1266 թվականին՝ tre cassyn-ը (տրեսկելիոնը Մեն կղզու բնակիչների լեզվով) դարձավ Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդեր III-ի զինանշանը։

Սիցիլիա խմբագրել

 
Սիցիլիայի դրոշը
 

Տրեսկելիոնը համարվում է Սիցիլիայի խորհրդանշանը։ Մ․թ․ա․ 8-րդ դարում հունական արշավախումբը, փնտրելով նոր տարածքներ Միջերկրական ծովում, հասնում է մի հսկա, նախկինում անհայտ մի կղզու։ Այն գրավում է հույներին իր հարուստ բնական ռեսուրսներով։ Հետազոտելով կղզին, հույները գտնում են, որ այն ունի երեք գագթ, որոնք այժմ ունեն Փահին (հարավում), Փելոր (արևելքում) և Լիլիբեյ (արևմուտքում) անվանումները։

Տրիսկելիոնը հայտնվել է հույների գնալուց անմիջապես հետո։ Կզու անունը Տրինակրիա էր, հունարեն trinacrios, որը նշանակում է եռակյուն։ Տրինակիայի, այժմ՝ Սիցիլիայի, խորհրդաննիշը ընտրվում է տրիսկելիոնը, որը մինչ օրս պահպանվում է։

Ամենասկզբում, տրիսկելիոնի նկարված էր Մեդուզայի տեսքով, իսկ մազերի փոխարեն օձեր էին։ Ներկայիս տեսքը այսպիսին է․ այն կին է, երևի աստվածուհի, երբեմն թևերով, որպեսզի ցույց տա ժամանակի հավերժական հոսքը, և օձերով, որպեսզի ցույց տա իմաստություն։ Օձերին երբեմն փոխարինում են ցորենի հասկերը՝ ցույց տալով կղզու առատությունը։

Սիցիլիայի տարածաշրջանի ժողովի ժամանակ տրեսկելիոնը ընդունվել է որպես Սիցիլիայի դրոշի անբաժան մաս։ Այն գտնվում է դեղին և կարմիր գույներով դրոշի մեջտեղում։

Նմանատիպ դրոշներ խմբագրել

Ֆուտբոլային ակումբներ խմբագրել

Տրիսկելիոն պատկերված է «Ֆըրսթ» (Վիենա, Ավստրիա), և «Գենգամ» (Բրետան, Ֆրանսիա) ֆուտբոլային ակումբների նշանների վրա։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Sabine Heinz: Symbole der Kelten. 2. Auflage. Schirner, Darmstadt 2007, ISBN 3-89767-559-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիսկելիոն» հոդվածին։