Տրինիտրաֆենոլ

քիմիական միացություն

Տրինիտրաֆենոլ, պիկրինաթթու, 2, 4, 6 - եռնիտրա - 1 - օքսիբենզոլ, արոմաստիկ նիտրամիացություն։ Դեղին, բյուրեղական պայթուցիկ նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 122-122,5 °C, մոտ 200 °C-ում քայքայվում է։ Վատ է լուծվում սառը ջրում, ծծմբածխածնում, լավ՝ եռացող ջրում, բենզոլում և այլ օրգ․ լուծիչներում։ Պայթում է դետոնացիայից, նաև մետաղների ու նրանց օքսիդների հետ շփվելիս և տաքացնելիս (մոտ 300 °C)։ Թույլ թթու է։ Աղերը՝ պիկրատները, դյուրավառ են և պայթուցիկ։ Տրինիտրաֆենոլի առաջին արհեստական օրգ․ ներկանյութն է, օգտագործվում է ներկանյութերի արտադրությունում, պայթուցիկ նյութ է։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կիրառվել է մելինիտ (Ռուսաստան, Ֆրանսիա), լիդդիր (Մեծ Բրիտանիա), շիմոզա (Ճապոնիա) անվանումներով։

Տրինիտրաֆենոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₃N₃O₇
Մոլային զանգված3,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,76 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան252 ± 1 ℉[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան300 °C
Այրման ջերմաստիճան302 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում1 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
pKa0,25[3] և 0,38[4]
Բեկման ցուցիչ1,76
Դասակարգում
CAS համար88-89-1
PubChem6954
EINECS համար201-865-9
SMILESC1=C(C=C(C(=C1[N+](=O)[O-])O)[N+](=O)[O-])[N+](=O)[O-]
ЕС201-865-9
RTECSTJ7875000
ChEBI6688
IDLH75 ± 1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։