Տրիխոմոնասներ (Trichomonas), մտրակավորների դասի միաբջիջ օրգանիզմների սեռ։ Մարմինը տանձաձև է, առջևի մասում ունեն 4 (երբեմն 3) ազատ մտրակներ, որոնք ուղղված են առաջ։ 5-րդ մտրակը ետ է ուղղված և միացած է հատուկ ալիքաձև թաղանթին։ Կորիզը մարմնի առջևի մասում է։ Չափերը 20-30 ц են։ Տրիխոմոնասները մարդու և ողնաշարավոր կենդանիների մարսողական համակարգի և սեռական օրգանների մակաբույծներ են։ Մարդու մակաբույծ տեսակները 3-ն են, որոնցից T․ vaginalis-ն առաջացնում է տարբեր բորբոքային երևույթներ։ T․ foetus տեսակն ապրում է խոշոր եղջերավոր անասունների սեռական օրգաններում և առաջացնում է այդ օրգանների բորբոքում, ստերջություն, վիժում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։