Տրիադա (կազմակերպություն)

հանցավոր կազմակերպություն

Տրիադա (չինարեն ավանդ. 三合會, հեշտ. 三合会 , պինին: sānhéhuì, պալլ.: սանյխեխուեյ), գաղտնի հանցավոր կազմակերպությունների տեսակ Չինաստանում և չինական սփյուռքում։ Տրիադան մի կազմակերպություն չէ։

Չինական մաֆիա
չինարեն՝ 三合會, չինարեն՝ 三合会, 三合會, Saⁿ-ha̍p-hōe և 三合会
Տրիադայի խորհրդանիշը
Գործունեության տարիներ17 - րդ դարից մեր օրեր
ՏարածաշրջանՉինաստան, ԱՄՆ, Թայվան, Հոնկոնգ, Մակաո, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ինդոնեզիա, Մալայզիա, Ռուսաստան, Վիետնամ, Կանադա, Եվրոպա և Օվկիանիա
ԱզգերՉինացիներ և Չինաստանի այլ ազգություններ
Քրեական գործունեությունՌեկետ, Շորթում, Պատվիրված սպանություններ, Ապօրինի դրամախաղ, Սպանություն, Անօրինական ներգաղթ, Մեքենաների առևանգում, Մարդկանց առևանգում, Բնակարանների կողոպուտ, Վաշխառություն, Գողոթյուն, Հրկիզում, Խարդախություն, Սուտենյորություն, Զենքի առք ու վաճառք, Թրաֆիքինգ, Փողերի լվացում, Դրամանենգություն
 Triads (underground society) Վիքիպահեստում

Բոլոր տրիադաներին բնորոշ են ընդհանուր հավատալիքներ և ծեսեր, ինչպիսիք են՝ 3 թվի առեղծվածային նշանակության հանդեպ հավատ, որտեղից և առաջացել է նրանց անվանումը։ Խաղաղ ժամանակ շատ նման կազմակերպություններ, ինչպես փոխօգնության եղբայրություն, բայց դրա հետ մեկտեղ դրանցից շատերը կապված են հանցավոր գործունեության հետ։

Պատմություն խմբագրել

Սխեմայի համաձայն տրիադաները ի սկզբանե կազմվել են, որպես գաղտնի պարտիզանական ջոկատներ ընդդեմ Ցին դինաստիայի մանչուական կայսրի դեմ։ Համարվում է, որ տիրիադան կազմավորվել է Թայվան կղզում, ուր մայրցամաքային Չինաստանից և փախել են մանչուական Մին դինաստիայի կողմնակիցների մնացորդները։

Տրիադաները հզորացել են տայպինական ապստամբության ժամանակ՝ 18501864 թվականներին։ Բռնցքամարտիկների ապստամբությունը գաղտնի ընկերությունների փորձն էր ազատելու Չինաստանը արևմտյան եւ քրիստոնեական ազդեցություններից։ Հետագա տարիներին այլ գաղտնի ընկերություններ աջակցել են չինական պետական գործիչ Սուն Յաթ-Սենին, ով ցանկանում էր վերջ դնել հին կայսերական իշխանություններին և հիմնել հանրապետություն։

1945 թվականին կոմունիստները գալով իշխանության, շուտով իրենց առաջ խնդիր դրեցին վերացնել գաղտնի ընկերությունները, որոնց անդամակցելը մայրցամաքային Չինաստանում մինչև օրս պատժվում է մահապատժով։ Ինչ վերաբերում է մնացած երկրներին, ապա տրիադան դարձել է չինական ներգաղթի մշտական ուղեկիցը։ Տրիադայի գործունեությունը գլոբալ բնույթ է կրում, սակայն նրանք առավել ակտիվ են Ասիայում։ Այս հանցավոր խմբավորումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը էթնիկ չինացիներ են։

Ներկայումս տրիադան հայտնի է, որպես մաֆիոզական էությամբ հանցավոր կազմակերպություն, տարածված Թայվանում, ԱՄՆ-ում և չինական այլ ներգաղթի այլ կենտրոններում։ Մասնագիտացված է թմրանյութերի առևտրի և այլ հանցավոր գործունեությունների մեջ (ռեկետ, շորթում, սպանություն, գողություն և այլն)։

Գործանեություն Ռուսաստանում խմբագրել

Չիանական մաֆիոզական խմբավորումները տարբերվում են ծայրաստիճան գաղտնիությամբ և ռուսական իրավապահ մարմիններին նրանց մասին բավական քիչ տեղեկություններ են հայտնի։ Տրիադաների հանցագործությունները հաճախ տեղի են ունենում իրենց հայրենակիցների մեջ, ինչի արդյունքում ռեկետը, սպառնալիքները և սպանությունները անգամ չեն մտնում ռուսական քրեական վիճակագրության մեջ։ Իրավիճակը բարդանում է չինական համայնքի փակվածությունից, ինչպես նաև ոստիկանական մարմիններում չինարենի գիտակների բավարար քանակի բացակայությունից։ Ըստ օպերատիվ տվյալների՝ «Տրիադայի» անդամները տարբերվում են իրենց արտաքին համեստությամբ մինչև ասկետիզմ, խիստ հիերարխիա, կույր հնազանդություն «պարագլխի» նկատմամբ, անգթությամբ և լռության ուխտով։ Տրիադան, չնչին բառառությամբ, չի թողնում գրեթե ոչ մի նյութական հետք։ «Տրիադայի» հիմնական մասնագիտացումը Ռուսաստանի Հեռավոր Արևելքում անտառների արտահանումը և մաքսանենգությունն է[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել