Տրդատ Ա Ոթմսեցի (ծննդյան թիվն անհայտ, գ. Ոթմուս, Վանանդ գավառ – 764), Ամենայն հայոց կաթողիկոս 741 թ-ից առ 764 թ.։ Կաթողիկոսական գահին Տրդատ Ա Ոթմսեցուն նախորդել է Դավիթ Ա Արամոնեցին, հաջորդել՝ Տրդատ Բ Դասնավորեցին։ Սերում է Վանանդացիների նախարարական տոհմից։ Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Վանանդի եպիսկոպոսը։ Հովհաննես Դրասխանակերտցին նրան բնութագրում է որպես սուրբ և պարկեշտ, առաքինությամբ փայլող անձնավորություն («այր սուրբ և պարկեշտ, և փայլեալ առաքինութեամբ»), որի աղոթքներն անգամ վերացրին երկրում տեղ գտած ասպատակությունները[1]։ Այլ տեղեկություններ Տրդատ Ա Ոթմսեցու մասին չեն պահպանվել։

Տրդատ Ա Ոթմսեցի
Մահացել է764
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


Նախորդող՝
Դավիթ Ա Արամոնեցի
Կաթողիկոս
741–764
Հաջորդող՝
Տրդատ Բ Դասնավորեցի