Տրապիզոնի մարզ (թուրքերեն՝ Trabzon ili), մարզ Թուրքիայի Հանրապետության հյուսիսարևելյան մասում։

Տրապիզոնի մարզ
թուրքերեն՝ Trabzon ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՏրապիզոնի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էՍևծովյան երկրամաս
ՎարչկենտրոնՏրապիզոն
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2000)975 137
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմՍուննի իսլամ
Տարածք4 495
Ժամային գոտի+2
ISO 3166-2 կոդTR-61
Հեռախոսային կոդ462
Փոստային ինդեքսներ61000–61999
Ավտոմոբիլային կոդ61
adana.gov.tr

Համապատասխանում է պատմական Խաղտիքին և Լազիկայի մի մասին։ Տարածքը՝ 32400 կմ, կենտրոնը՝ Տրապիզոն։ Բաժանված էր 4 գավառի (սանջակ)՝ Սամսոն, Տրապիզոն, Լազիստան և Գյումուշխանե։ Հետագայում ավելացան Օրդուն և Կերասունը։ Գավառները 19-ն էին, գավառախմբերը՝ 24։ Ըստ տարբեր աղբյուրների, բնակչության թիվը 1900 թվականին մարդահամարի տվյալներով կազմում էր 1.200.000 բնակիչ, որից կրոնափոխ հայեր 60.000 և հայ քրիստոնյաներ՝ 60.000, 1908 թ մարդահամարով՝ 1.387.164 բնակիչ, որից հայեր ու հույներ՝ 46.789։ Ըստ այլ աղբյուրների՝ 1912 թվականին Տրապիզոնի վիլայեթում կար 100.000 հայ բնակիչ, ըստ Թեոդիկի «Ամենուն տարեցոյց»–ի՝ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ այստեղ կար 65000 հայ բնակիչ, սակայն ջարդերից փրկվեց միայն 15 հազարը, ըստ Լեփսիուսի՝ այդ ժամանակ հայերի թիվը հասնում Էր 53 հազ մարդու։ Բնակվում Էին նաև լազեր, հույներ, թուրքեր, չերքեզներ, ասորիներ։ Զբաղվում Էին եգիպտացորենի, ծխախոտի, վուշի, կանեփի, պտղատուների, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, արհեստներով, առևտրով։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Տրապիզոնի մարզն ուներ 659 000 բնակիչ։