Տոքսոպլազմա
Տոքսոպլազմա
Տոքսոպլազմա
Դասակարգում
Թագավորություն  Քրոմիստներ (Chromista)
Տիպ/Բաժին Սպորակենդանիներ (Apicomplexa)
Դաս Conoidasida
Կարգ Eucoccidiorida
Ընտանիք Sarcocystidae
Ենթաընտանիք Toxoplasmatinae
Ցեղ Toxoplasma
Տեսակ Տոքսոպլազմա (T. gondii)
Միջազգային անվանում
Toxoplasma gondii

Տոքսոպլազման տոքսոպլազմոզի հարուցիչն է։

Տեղակայումը խմբագրել

Տեղակայված է մարդու, ինչպես նաև կաթնասունների բոլոր տեսակների և թռչունների շատ տեսակների գլխուղեղի, լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների, մկանների և մյուս օրգանների բջիջներում։

Աշխարհագրական տարածումը խմբագրել

Տիրոջ բջջի ներսում տեղակայած տոքսոսլազմայի փուլը կոչվում է էնդոզոիդ։ Էնդոզոիդն ունի կիսալուսնի կամ նարնջի բլթիկի ձև, չափը՝ 1-7 * 2-4 մկմ։ Նրա ծայրերից մեկը սուր է, մյուսը՝ կլորավուն։ Կենտրոնում գտնվում է կորիզը։ Էլեկտրոնային մանրադիտակով հետազոտելիս տոքսոպլազմայի սրված ծայրում հայտնաբերվել է կոնոիդ՝ ծծիչի նման գոյացություն։ Հետագայում, պտտվող շարժումներով մակաբույծը թափանցում է տիրոջ բջջի մեջ։ Էնդոզոիդի համար բնորոշ է կիսման և էնդոդոնիայի (ներքին բողբոջման) ճանապարհով անսեռ բազմացումը։ Բազմակի կիսումների հետևանքով տիրոջ բջջի ցիտոպլազմայում կուտակվում են մեծ թվով տոքսոպլազմաներ, որոնք արտափքում են բջջի մեմբրանը։ Բջջաթաղանթի տակ տոքսոպլազմների կուտակումը կոչվում է պսևդոցիստ։ Վարակված բջիջը քայքայվելուց հետո տոքսոլազմաները տեղադրվում են նոր բջջի մեջ։ Խրոնիկական տոքսոպլազմոզի ժամանակ բացի պսևդոցիստներից, գոյանում են նաև իսկական ցիստեր։ Դրանք սովորաբար տոքսոպլազմաների (մինչև 100 մկմ) խոշոր կուտակումներ են՝ կազմված մի քանի հարյուր մակաբույծներից, և ծածկված են հաստ թաղանթով։ Ցիստերը տիրոջ բջիջներում իրենց կենսունակությունը կարող են երկարատև (մինչև մի քանի տարի) պահպանել։ Բազմատեսակ տերերի մոտ մակաբուծվելու և միայն անսեռ բազմացմամբ տեսակի երկարատև գոյությունը պահապանելու ընդունակությունն էվոլյուցիայի տոքսոպլազմաների մոտ զարգացել է որպես երկրորդական երևույթ։ Սակայն տեսակը պահպանելու համար տոքսոպլազմային, ըստ երևույթին, անհրաժեշտ է նաև ժամանակ առ ժամանակ բազմանալ սեռական ճանապարհով, որը տեղի է ունենում կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչների օրգանիզմում (մասնավորապես ընտանի կատվի մոտ)։