Տուրյան գրոշ (ֆր.՝ Gros tournois), ֆրանսիական միջնադարյան արծաթե մետաղադրամ։ Նաև հանդիպում են «գրո տուրնուա»[1] և «տուրնոզա»[2] անվանումները։ Ֆրանսիայում հատվել են 1266-ից մինչև 1352 թվականները։ Տուրյան գրոշները լայն տարածում էին գտել և մեծ ազդեցություն ունեցան միջնադարյան Եվրոպայի դրամական շրջանառության վրա։ Անգլիայում, որպես տուրյան գրոշի նմանօրինակում, 1279 թվականին ստեղծվեց գրոուտը, 1300 թվականին Չեխիայում՝ պրահյան գրոշները, 1302 թվականին Նիդերլանդներում՝ գրոոտը։ Ներքին Վեզերի շրջանի պետություններում (մասնավորապես Բրեմենում) գրոտենը սկզբնապես հանդիսանում էր հաշվարկային միավոր, որը հավասար էր գրո տուրնուաին։ Գրոտեն անվանական արժեքի նշումով մետաղադրամը առաջին անգամ հատվել է 1423 թվականին։

1266 թվականի տուրյան գրոշ

Ծագումը և շրջանառության պատմությունը խմբագրել

 
Ֆիլիպ III-ի տուրյան գրոշ

Առաջին անգամ հատվել է 1266 թվականի օգոստոսի 15-ին Տուր քաղաքում, Լյուդովիկոս IX թագավորի կառավարման ժամանակ[3]։ Տուրյան գրոշի նախատիպ են հանդիսանում Ակրա քաղաքի մետաղադրամները, որոնց հետ ֆրանսիական թագավորը ծանոթացել էր 7-րդ խաչակրաց արշավանքի ժամանակ[3]։ Մետաղադրամի դիմերեսին պատկերված էր քաղաքի սիմվոլը (զանգակատուն կամ քաղաքային դարպասներ), շրջանակաձև գրություն «TURONUS CIVIS» և 12 լիլիաներ մետաղադրամի եզրագծով։ Դարձերեսի կենտրոնում տեղակայված է խաչ ներքին շրջանակաձև գրությամբ՝ սյուզերենի անունով, և արտաքին գրությամբ՝ «Benedictum sit nomen domini nostri Jesu Christi» (Օրհնյալ լինի մեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի անունը)[1][4]։ Մեկ 23-կարատանոց արծաթե ֆրանսիական մարկից (244,752 գր.) պետք է թողարկվեր 58 տուրյան գրոշ։ Այդպիսով տվյալ մետաղադրամը պարունակում էր 4,04 գրամ մաքուր արծաթ 4,22 գրամ ընդհանուր քաշի դեպքում[5]։

Տուրյան գրոշը հավասար էր 12 տուրյան դենյեի[1][4] կամ 1/20 լիվրայի[6]։ Ֆիլիպ IV-ի ժամանակ (1285—1314 թթ) հատում էին մետաղադրամներ ½ և 1/3 տուրյան գրոշ արժողությամբ։ ½ և 1/3 տուրյան գրոշ անվանական արժեքով մետաղադրամները ստացան maille demie[fr] և maille tierce անվանումները համապատասխանաբար[1]։ Նկարագրված ժամանակաշրջանում տուրյան գրոշի արժեքը բարձրացվեց մինչև 15 դենյե։ Ֆիլիպ IV-ի ժառանգների ժամանակ արծաթի պարունակությունը մետաղադրամում նվազում էր։ Ֆիլիպ V-ի ժամանակ (1316—1322 թթ) տվյալ հարգի արծաթից հատում էին 59 1/6 տվյալ դրամական միավորից (քաշը 4,137 գր.), Ֆիլիպ VI-ի ժամանակ (1328—1350)՝ - 60 (քաշը 4,08 գր.), Կարլ V-ի ժամանակ (1364—1380 թթ) - 96 (քաշը 2,55 գր.)[1]: Ֆիլիպ VI-ի ժամանակ Փարիզի դրամահատարանում կարգաբերվեց տուրյան գրոշներին համարժեք փարիզյան գրոշների թողարկումը։ 1352 թվականից սկսած անգլիացիների հետ պատերազմի ծախսերը փակելու նպատակով սկսեցին թողարկվել ցածր հարգի բիլոնային մետաղադրամներ, որոնք ստացան բլան անվանումը [1][7]։

Ազդեցությունը Եվրոպայի դրամական շրջանառության վրա խմբագրել

 
Վիլհելմ II ֆոն Բերգի տուրնոզա

Սկսելով տուրյան գրոշների հատումը՝ Ֆրանսիան հիմք դրեց խոշոր արծաթե մետաղադրամների տարածմանը, որոնց անհրաժեշտությունը թելադրված էր առևտրի զարգացմամբ[1]։ Տվյալ մետաղադրամները պարունակում էին ավելի մեծ քանակի ազնիվ մետաղ այդ պահի դրությամբ տարածված իտալական «գրոսսո»-ների համեմատ, որոնց քաշը կազմում էր 3 գրամ[8]։

Սկզբնապես, արծաթի անբավարարության պատճառով, Միջին դարերում նոր մետաղադրամները վերաթողարկվում էին հին, մաշվածներից։ Վերաթողարկման գործընթացը զուգորդվում էր հարգի և քաշի թեկուզ և փոքր, բայց անընդհատ նվազմամբ։ Միջնադարյան արծաթե դենարիաի քաշը, որը գերմանական պետություններում ստացել էր «պֆենիգ[9] անվանումը, անընդհատ նվազում էր, միևնույն ժամանակ տրամագիծը մնում էր անփոփոխ։ Մետաղադրամի շրջանակը դարձավ այնքան բարակ, որ դիմերեսի և դարձերեսի պատկերները ներթափանցում էին հակառակ կողմերում, այդպիսով խեղաթյուրելով միմյանց։ Այդպիսի մետաղադրամները անվանում են կիսաբրակտեատ կամ «թեթև պֆենիգ»։ Խաչակրաց արշանանքների սկզբից սկսած Եվրոպա սկսեցին մուտք գործել ազնիվ մետաղների մեծ քանակություններ։ Արծաթե դենարիաները դադարեցին բավարարել բուռն զարգացող առևտրի պահանջներին[10]։ Այս ամենը նպաստեց լիաքաշ տուրյան գրոշների լայն տարածմանը և դրա բազմաթիվ նմանօրինակների առաջացմանը[11]։

Տուրյան գրոշի առաջին նմանակումները կենտրոնական Եվրոպայի երկրներում դարձան չեխական մետաղադրամները, որոնք սկսեցին հատվել Կուտնա Գորայի դրամահատարանում 1300 թվականին թագավոր Վացլավ II-ի ժամանակ և ստացան պրահյան գրոշներ անվանումը[11][12]։ 1338 թվականին նման մետաղադրամներ սկսեցին թողարկվել Մեյսենում, իսկ հետո դրանց հատումը կարգավորվեց նաև այլ գերմանական քաղաքներում[13]։ Տուրյան գրոշի գերմաներեն անվանումը՝ «grosus Turonus»[14] բերեց այլ նմանատիպ անունների առաջացմանը՝ «Turnosgroschen», «Turnose» և «Groschen»: «Տուրնոզա» անվանումը հանդիպում է ընդհուպ մինչև 17-րդ դարի երկրորդ կես[15]։

Անգլիայում, որպես տուրյան գրոշի նմանակում, 1279 թվականին հայտնվեց գրոուտը[16], Նիդերլանդներում՝ 1302 թվականին գրոոտը[17][18]։ Ներքին Վեզերի շրջանի պետություններում (մասնավորապես Բրեմենում) գրոտենը սկզբնապես հանդիսանում էր միայն գրո տուրնուային համարժեք հաշվարկային միավոր։ Գրոտեն անվանման նշումով մետաղադրամներ առաջին անգամ հատվեցին 1423 թվականին[19][5][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 СН, 1993, «Гро турнуа»
  2. НС, 1980, «Грош
  3. 3,0 3,1 Munzkunde, 1978, էջ 242
  4. 4,0 4,1 НС, 1980, «Грош турский
  5. 5,0 5,1 Jungk, 1875, էջ 55
  6. СН, 1993, «Су»
  7. СН, 1993, «Блан»
  8. «Gros tournois» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  9. СН, 1993, «Денарий»
  10. Махун, 2014, էջ 57
  11. 11,0 11,1 «Prager Groschen» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  12. Helfferich K. Die geschichtliche Entwickelung der Münzsysteme. — Jahrbücher für Nationalökonomie und Statistik / Journal of Economics and Statistics. — 1895. — Vol. 9. — S. 801—828.
  13. «Meißner Groschen» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  14. Michaelis G. Grundzüge der Geschichte des Münzwesens. — Berlin: Ernst Siegfried Mittler und Sohn, 1874. — S. 18—19. — 45 S.
  15. Feineis D. M. Sozialgeschichtliche und soziologische Untersuchungen zu Klingenberg und Röllfeld (16. bis 18. Jahrhundert)(գերմ.) // Würzburg Diözesan-Geschichtsblätter. — Т. 52. — Էջ  271—304.
  16. НС, 1980, «Гроут
  17. «Groot» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  18. НС, 1980, «Гроот
  19. «Groten» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. СН, 1993, «Гротен»

Գրականություն խմբագրել