«Տուն լճի մոտ» (անգլ.՝ The Lake House), արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստիի ֆանտաստիկ մելոդրաման, որ նկարահանվել է 2006 թվականին։ Ֆիլմը հարավկորեական «Տուն ծովի մոտ» ֆիլմի ռեմեյքն է և Ագրեստիի՝ հոլիվուդյան առաջին ֆիլմը։ 1994 թվականին Սանդրա Բուլոկն ու Կիանու Ռիվզը միասին նկարահանվել էին «Արագություն» ֆիլմում։

Տուն լճի մոտ
անգլ.՝ The Lake House
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ, դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, այլընտրանքային պատմություն, ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին և մելոդրամա
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ՀիմքIl Mare?
Թվականհունիսի 16, 2006[4] և հուլիսի 6, 2006[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAlejandro Agresti?[6][1][3][…]
ՊրոդյուսերՌոյ Լի
Սցենարի հեղինակDavid Auburn?
ԴերակատարներԿիանու Ռիվզ[2][3][7][…], Սանդրա Բուլոք[2][7][8][…], Dylan Walsh?[8], Շոխրե Աղդաշլու[8][9], Քրիստոֆեր Փլամեր[7][8], Ebon Moss-Bachrach?[7][8], Վիլլեկե վան Ամելռոյ, Լին Քոլինզ[8] և Mike Bacarella?
ՕպերատորԱլար Կիվիլո
ԵրաժշտությունՌեյչել Փորթման
ՄոնտաժAlejandro Brodersohn?
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՉիկագո
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures և Vertigo Entertainment
Տևողություն95 րոպե
Բյուջե40 000 000 $
Շահույթ114 830 111 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

2006 թվականին Քեյթ Ֆորսթերը (Սանդրա Բուլոկ) փեսացուից (Դիլան Ուոլշ) բաժանվելուց հետո որոշում է թողնել լճափի տունն ու տեղափոխվել Չիկագո, որպեսզի մոտ լինի իր նոր աշխատատեղին։ Քեյթը փոստարկղում նամակ է թողնում տան հաջորդ բնակչին՝ ներողություն խնդրելով շան թաթերի՝ կամրջակի վրա մնացած հետքերի ու ձեղնահարկում մնացած փոշոտ արկղի համար։ Նամակը գտնում է Ալեքս Ուայլերը (Կիանու Ռիվզ), ով միայնակ ճարտարապետ է։ Ալեքսը չի հասկանում՝ ինչի մասին է գրված նամակում, քանզի չկային ոչ կամրջակի վրա հետքերը, ոչ էլ ձեղնահարկի փոշոտ արկղը։ Հանկարծակի հայտնվում է մի շուն ու կամրջակի վրա թողնում սև ներկի հետքեր, որով Ալեքսը նոր ներկել էր ցանկապատը։ Ալեքսը նամակ է թողնում նույն փոստարկղում, և շուտով պարզվում է, որ նրանց բաժանում է երկու տարվա ժամանակ, թեև գտնվում են նույն վայրում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սանդրա Բուլոք Քեյթ Ֆորսթեր Քեյթ Ֆորսթեր
Կիանու Ռիվզ Ալեքս Ուայլեր Ալեքս Ուայլեր
Շոխրե Ագդաշլու Աննա Կլիժինսկի Աննա Կլիժինսկի
Քրիստոֆեր Պլամեր Սայմոն Ուայլեր Սայմոն Ուայլեր
Դիլան Ուելշ Մորգան Մորգան
Վիլեկե վան Ամելրոյ Քեյթի մայրը

Փաստեր խմբագրել

  • Կինոնկարի աշխատանքային վերնագիրը երկար ժամանակ եղել է «Il Mare»: Ֆիլմում իտալերեն այդ բառը, որ նշանակում է «ծով», օգտագործվել է որպես այն ռեստորանի անվանում, որտեղ Ալեքսը ժամադրում է Քեյթին երկու տարի հետո։
  • Սանդրա Բուլոքի հերոսուհին երկու անգամ դիտում է նույն ֆիլմը՝ Ալֆրեդ Հիչքոքի «Վատ համբավ» կինոնկարը, որում նկարահանվել են Ինգրիդ Բերգմանն ու Քերի Գրանտը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուն լճի մոտ (ֆիլմ, 2006)» հոդվածին։