Տունգուրահուա (պրովինցիա)

Տունգուրահուա (իսպ.՝ Provincia de Tungurahua), Էկվադորի 24 պրովինցիաներից մեկը։ Մայրաքաղաքը Ամբատոն է։ Պրովինցիայի անունը ծագում է Տունգուրահուա հրաբխի անունից, որը գտնվում է պրովինցիայի սահմաններում։

Տունգուրահուա
flag of Ambato?




ԵրկիրԷկվադոր Էկվադոր
ՀիմնQ19445542?
ԿարգավիճակԷկվադորի նահանգ
Մտնում էԷկվադոր
ՎարչկենտրոնԱմբատո
ԲԾՄ2718 մետր
Պաշտոնական լեզուներիսպաներեն և Կիչուա
Բնակչություն563 532 մարդ (2022)[1]
Տարածք3386,25 կմ² (2010)[2]
Հիմնադրված էհուլիսի 3, 1860 թ.
Սահմանակցում էՆապո, Պաստասա, Մորոնա Սանտյագո, Չիմբորասո (պրովինցիա), Բոլիվար և Կոտոպախի
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդEC-T
Հեռախոսային կոդ03
Փոստային ինդեքսներEC18
Ավտոմոբիլային կոդT
tungurahua.gob.ec(իսպ.)

Բնակչություն խմբագրել

2011 թվականին Տունգուրահուայի բնակչությունը կազմել է 581389 մարդ։ Այդ բնակչության 10%-ը սերում են բնիկ ժողովուրդներից, իսկ 70%-ը՝ մետիսներից կամ խառը ռասաներից։ Վերջին 20%-ը սերում են աֆրիկյան, ասիական և եվրոպական ծագում ունեցող ժողովուրդներից։

Կլիմա խմբագրել

Պրովինցիան ունի չոր և չափավոր կլիմա։ Ինչպես բոլոր լեռնային տարածքներում, այնպես էլ տարածաշրջանում, տիրում է այսպես կոչված միկրոկլիմա երևույթը, որում պրովինցիայի փոքր հատվածներ ստանում են մյուսներից տարբերվող կտրուկ կլիմայական պայմաններ՝ քամիների և ճնշման պատճառով։ Տունգուրահուայի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվում է 14-ից 17 աստիճան ցելսիուսի միջև։ Ավելի բարձր շրջաններում ակնհայտորեն կլիմայական պայմաններն ավելի պաղ են։ Չնայած լինելով հասարակածի մոտակայքում, Կարիհուաիրազո և Չիմբորասո լեռները տարվա մեծ մասը ծածկված են ձյունով։

Աշխարհագրություն խմբագրել

Պրովինցիան խիստ լեռնային է, որն ընդգրկում է Բանյոս կանտոնի մոտ գտնվող Տունգուրահուայի հրաբուխը, ինչպես նաև Կարիհուաիրազոն և Չիմբորասո հրաբուխները՝ հարավային մասում։ Բանյոսը ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։ Պրովինցիայի հիմնական գետը Պատատեն է, որը հոսում է արևելք՝ դեպի Ամազոնի շրջան։

Քաղաքական բաժանում խմբագրել

Պրովինցիան բաժանված է 9 կանտոնների, որոնցից արևմտյանը Ամբատոն է, իսկ արևելյանը՝ Բանյոսը։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։

Կանտոն Բնակչություն (2011) Տարածք (քառ․ կմ) Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
Ամբատո 387,282 1009 Ամբատո (Սան Խուան դե Ամբատո)
Բանյոս 19112 1065 Բանյոս (Բանյոս դե Ագուա Սանտա)
Սևալյոս 8873 19 Սևալյոս
Մոչա 8371 86 Մոչա
Պատատե 16771 315 Պատատե
Պելիլեո 58988 202 Պելիլեո (Սան Պեդրո դե Պելիլեո)
Պիլյարո 44925 443 Պիլյարո (Սանտյագո դե Պիլյարո)
Կերո 23187 173 Կերո (Սանտյագո դե Կերո)
Տիսալեո 14525 59 Տիսալեո

Տեսարժան վայրեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տունգուրահուա (պրովինցիա)» հոդվածին։