Տուղրիլ Բեկ (բառացի՝ բազեիշխան) (մոտ 990[1] - սեպտեմբերի 4, 1063, Tajrish, Սելջուկյան սուլթանություն), սելջուկյան թուրքերի պետության հիմնադիր։ Մելշուկի թոռը։ Եղբոր՝ Չակիր Բեկի հետ գլխավորել է օղուզների սելջուկյան միավորումը։ 1038 թվականին նվաճել է Խորասանի մի մասը և Նյուշապուհում հռչակվել սուլթան։ 1040 թվականին ջախջախել է Ղազնևիների պետության (10-12-րդ դարերում, Միջին Արևելքում) զորքը։ 1040-1055 թվականների ընթացքում նվաճել է Խորեզմը, Իրանի մեծ մասը, Ատրպատականը, Իրաքը, 1055 թվականին մտել է Բաղդադ։ Աբբասյան Կաիմ խալիֆան հարկադրված էր Տուղրիլ Բեկին սուլթանի, այնուհետև՝ «Արևելքի և Արևմուտքի թագավորի» տիտղոս։ Տուղրիլ Բեկի օրոք սելջուկները բազմիցս արշավել են (1047, 1048, 1054 թվականներին՝ Տուղրիլ Բեկի գլխավորությամբ) Հայաստան, կողոպտել ու ավերել բազմաթիվ գավառներ ու քաղաքներ, սակայն անհաջողություն կրել Մանազկերտում և Վանանդում։

Տուղրիլ բեկ
 
Մասնագիտություն՝ զորավար
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր մոտ 990[1]
Վախճանի օր սեպտեմբերի 4, 1063
Վախճանի վայր Tajrish, Սելջուկյան սուլթանություն
Դինաստիա Q88959999? և Սելջուկներ
Քաղաքացիություն  Սելջուկյան սուլթանություն
Հայր Միքայել իբն Սելջուկ
Ամուսին Fulana Khatun?, Altun Jan Khatun? և Seyyidah Khatun?

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։