Տորսհավն (ֆար.՝ Tórshavn, դան․՝ Thorshavn, իսլ.՝ Þórshöfn, շվեդ.՝ Torshamn), Ֆարերյան կղզիների մայրաքաղաքն է և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Տորսհավն կոմունայի կենտրոն հանդիսացող Ստրեյմոյ կղզու հարավարևելյան ափին։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմում է 12 648 մարդ։

Քաղաք
Տորսհավն
Thorshavn
Զինանշան

ԵրկիրՖարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ
ՔաղաքապետՀեդին Մորտենսեն
Հիմնադրված էX դար թ.
Այլ անվանումներHavn
Տվյալ կարգավիճակում1866 թվականից
Մակերես158 կմ²
ԲԾՄ24 մ
Բնակչություն12 648 մարդ (2015)
Խտություն78 մարդ/կմ²
Ագլոմերացիա20 000
Ազգային կազմֆատերցիներ
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Փոստային ինդեքսFO-100
Փոստային դասիչFO 100[1]
Պաշտոնական կայքtorshavn.fo
Տորսհավն (Ֆարերյան կղզիներ)##
Տորսհավն (Ֆարերյան կղզիներ)

Բնութագրություն խմբագրել

Քաղաքն, որը գտնվում է Ստրեյմոյ կղզու հարավ-արևելքում, հիմնադրվել է 10-րդ դարում և կոչվել ամպրոպի և կայծակի աստված Տորի պատվին։ Տորսհավն անվանումը բառացիորեն նշանակում է «Տորի նավահանգիստ»։ Տորսհավնի հյուսիսային արվարձանը Ֆարերյան կղզիների մեծությամբ երրորդ քաղաքն է՝ Հոյվիկը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Արևմտյան եկեղեցի՝ կղզիների ամենաբարձր շինությունը (40,9 մետր)։

Տրանսպորտ խմբագրել

Գործում է լաստանավային ուղևորափոխադրումներ դեպի Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Շոտլանդիա։

Տորսհավնը Հյուսիսային Ատլանտիկայի հանգուցային նավահանգիստ է հանդիսանում։

Քաղաքում գործում է ավտոբուսային հանգույց, որը նույնպես Տորսհավնը միացնում է այլ բնակավայրերի հետ։ Մոտակայքում գտնվող և Ֆարերյան կղզիների միակ օդանավակայան է Վագարը։

Կլիմա խմբագրել

Տորսհավն քաղաքն ունի մերձարկտիկական օվկիանոսային կլիմա, ձմռան և ամռան միջև ջերմաստիճանի շատ փոքր տատանումներով (ընդամենը 7 °C, ջերմաստիճանի գրեթե նույնպիսի տատանումներ ունեն բազմաթիվ քաղաքներ, որոնք գտնվում են արևադարձային կլիմայական գոտում) և տեղումների մեծ քանակություն։ Տորսհավնը նաև համարվում է երկրի ամենաամպամած բնակավայրը, ավելի քիչ քանակությամբ արևային ժամ դիտվում է միայն Ալեուտյան կղզիներում և Պատագոնիայի հարավում գտնվող առանձին կղզիներում։ Տարեկան այստեղ դիտվում է 841 արևային ժամ (օրական 2,4 ժամ)։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տորսհավն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 10 10 11 13 20 20 20 22 20 13 12 11 22
միջին առավելագույնը (°C) 5,3 5,5 5,9 7,2 9,1 11,3 12,5 12,8 11,2 9,4 6,7 5,8 8,6
միջին ջերմաստիճանը (°C) 3,4 3,6 3,8 4,9 6,9 9,0 10,3 10,6 9,1 7,5 4,8 3,8 6,5
միջին նվազագույնը (°C) 1,2 1,5 1,5 2,6 4,8 7,0 8,3 8,5 7,1 5,4 2,7 1,6 4,4
բացարձակ նվազագույնը (°C) −7 −7 −7 −5 −2 1 1 2 1 −2 −5 −7 −7
տեղումների քանակը (մմ) 153 113 137 93 72 67 81 88 142 177 143 171 1437
Աղբյուր՝ World Climate, Weatherbase, World Climate Guide


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տորսհավնի կլիման վերջին 10 տարիների ընթացքում (2004 - 2013 թթ.)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 5,8 6,0 6,4 7,8 9,4 11,4 13,0 13,1 11,9 9,5 7,0 5,7 8,9
միջին ջերմաստիճանը (°C) 4,3 4,3 4,6 5,9 7,3 9,4 11,2 11,3 10,2 7,9 5,5 4,1 7,2
միջին նվազագույնը (°C) 2,8 2,6 2,7 3,9 5,1 7,5 9,4 9,5 8,5 6,4 4,1 2,8 5,4
Աղբյուր՝ www.weatheronline.co.uk

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://da.wikipedia.org/wiki/Thorshavn
  2. «Torshavn.fo, Vina- og samstarvsbýir». Tórshavn Municipality (ֆարյորերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Mariehamns stads vänorter». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել