Տորսկեն (նորվ.՝ Torsken), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Գրյուլեֆյորդ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն է բուկմոլը։ Զբաղեցնում է 243.29 կմ² տարածք[2]։

Տորսկեն
նորվ.՝ Torsken

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնԳրյուլեֆյորդ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)937
Տարածք243.29
Հիմնադրված էհունվարի 1, 1902[1] թ.
Սահմանակցում էԲերգ, Թրանյոյ և Աննյոյ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1928
torsken.kommune.no
Տորսկեն կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Տորսկեն կոմունան ստեղծվել է 1902 հունվարի 1-ին՝ առանձնանալով Բերգ կոմունայից։ 1964 թվականի հունվարի 1-ին կոմունայից առանձնացվել է Ռադսյոնը և միացվել Թրանյո կոմունային։ Կոմունայի անվանումը առաջացել է Տորսկեն լեռան անունից։ Կոմունայում գործում են մի քանի եկեղեցիներ, որոնք պատկանում են նորվեգական եկեղեցուն։ Տնտեսության հիմնական ուղղվածությունը նավահանգստի գործունեուոյունն է։ Մեծ թիվ են կազմում նաև ձկնորսությամբ զբաղվողները։

Տորսկենի զինանշանը խմբագրել

Տորսկեն կոմունայի զինանշանը հաստատվել է 1990 թվականի մարտի 13-ին և իրենից ներկայացնում է սև գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի հավասարաթև խաչ[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Տորսկեն կոմունայում բնակվում է 937 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազել է գրեթե երկու անգամ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)