Տորոնտոյի գեղարվեստի կենտրոն

Տորոնտոյի գեղարվեստի կենտրոն (անգլ.՝ The Toronto Centre for the Arts, նախկինում հայտնի է որպես Կատարողական արվեստի Ֆորդ կենտրոն), կատարողական արվեստի կենտրոն Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի Նորտ Յորք շրջանում։ Բացվել է 1993 թվականին՝ որպես Նորտ Յորքի կատարողական արվեստի կենտրոն։ Կառույցի ճարտարապետն է Էբերհարդ Զիդլերը։

Տորոնտոյի գեղարվեստի կենտրոն
անգլ.՝ Toronto Centre for the Arts
Տեսակերաժշտական
Այլ անվանումՆորտ Յորքի կատարողական արվեստի կենտրոն
ԵրկիրԿանադա
ՏեղագրությունՏորոնտո
ՀասցեՅանգ սթրիթ 5040, M2N 6R8
ՍեփականատերՏորոնտոյի քաղաքապետարան
Հիմնադրված է1993, հոկտեմբերի 16
Բացվածհոկտեմբերի 16, 1993
ՃարտարապետԷբերհարդ Զիդլեր
Վերանորոգվել է2014-2016
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կառույցը ստեղծվել է երաժշտական, թատերական ներկայացումների և այլ կատարողական արվեստների համար։ Բացման ժամանակ Նորտ Յորքը կենտրոնի ղեկավարումը հանձնել է Լիվենտ թատերական արտադրության ընկերությանը, որը կառույցի անվանական իրավունքները 1994 թվականին հանձնել է Կանադայի Ford Motor ընկերությանը։ Ի սկզբանե կառույցում եղել է երեք բեմ` Գլխավոր բեմն ունեցել է 1727 նստատեղ, Ջորջ Ուեսթոն փորձերի սրահը` 1036 և բազմաբնույթ թատերական ստուդիան՝ 200 նստատեղ։ Երբ 1998 թվականին Լիվենտը սնանկ է ճանաչվել, հաստատության վերահսկողությունը ստանձնել է Տորոնտոյի քաղաքապետարանը[1]։

Գլխավոր թատրոնում 2008 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի օգոստոս ընթացել է «Դանկապ կանադական արտադրության» «Ջերսի տղաները» մյուզիքլը, որին 1995 թվականին նախորդել էր կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սանսեթ բուլվար» մյուզիքլը և 1993 թվականին Բրոդվեյ թատրոնից «Թատերական նավակ» մյուզիքլը[2]։ «Դանկապ արտադրության» հետ համագործակցության ավարտից հետո կենտրոնը դժվարանում էր գտնել հիմնական վարձակալներ, և 2014-2016 թվականներին սկսել է վերանորոգումների շարք, որից հետո գլխավոր բեմը բաժանվել է երկու փոքր թատրոնների։ Բեմի տեղում և հետնաբեմում կառուցվել է Գրինվին թատրոնը` 296 նստատեղով, իսկ մնացածը` նախկին դահլիճը դարձել է 576 տեղանոց Լիրիկական թատրոնը։ Վերջինս հագեցած է լուսադիոդային լուսավորությամբ ձայնային վահանակներով, որոնք կարող են ինքնաբերաբար փոխել գույնը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Haskell, Richard (2013 թ․ դեկտեմբերի 15). «Toronto Centre for the Arts». The Canadian Encyclopedia.
  2. Knelman, Martin (2013 թ․ դեկտեմբերի 13). «North York's theatrical delusion sinks for good». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Williams, Patricia (2016 թ․ հոկտեմբերի 24). «Staging the newly renovated Toronto Centre for the Arts». Daily Commercial News.
  4. «Splitting the Stage: The Mainstage Theatre Becomes Two» (PDF). ArtsBuild Ontario. July 2013.

Արտաքին հղումներ խմբագրել