Տորգան Գանաել Ֆրանսիս Ազար (ֆր.՝ Thorgan Ganael Francis Hazard, մարտի 29, 1993(1993-03-29)[2][3][4][…], Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա[2]), բելգիացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան։ Տորգանը Էդեն Ազարի կրտսեր եղբայրն է։ 2013 թվականի մայիսի 29-ին Տորգանը ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում։ 2014 թվականի հունվարին նա ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել է Բելգիական Պրո-Լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը[6]։

Տորգան Ազար
ֆր.՝ Thorgan Hazard
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տորգան Գանաել Ֆրանսիս Ազար[1]
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1993(1993-03-29)[2][3][4][…] (31 տարեկան)
Ծննդավայր Լա Լուվեր, Բելգիա
Հասակ 174 սմ
Քաշ 75 կգ
Դիրք գրոհող կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա (Մյոնխենգլադբախ)
Համար 10[5]
Պատանեկան կարիերա
2003-2007 Բելգիա Տյուբիզ
2007-2011 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Ֆրանսիա Լանս 14 (0)
2012-2015 Անգլիա Չելսի 0 (0)
2012-2014  Բելգիա Զյուլտե-Վարեգեմ 70 (18)
2014-2015  Գերմանիա Բորուսիա (Մյոնխենգլադբախ) 28 (1)
2015-մ.հ. Գերմանիա Բորուսիա (Մյոնխենգլադբախ) 31 (7)
Ազգային հավաքական
2008 Բելգիա Բելգիա (մինչև 15) 3 (0)
2008-2009 Բելգիա Բելգիա (մինչև 16) 12 (4)
2008-2010 Բելգիա Բելգիա (մինչև 17) 12 (1)
2010 Բելգիա Բելգիա (մինչև 18) 1 (1)
2011-2012 Բելգիա Բելգիա (մինչև 19) 23 (10)
2012-2014 Բելգիա Բելգիա (մինչև 21) 15 (9)
2013-մ.հ. Բելգիա Բելգիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի սեպտեմբերի 17-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի փետրվարի 25-ի

Անձնական կյանք խմբագրել

Տորգանը ծնվել է Լա Լուվեր քաղաքում, սակայն մեծացել է Բրեն լե Կոնտում, որը Վալլոնիյայում գտնվող փոքր քաղաք է։ Նրա առաջին անունը տրվել է նրան ծնողների կողմից ի պատիվ «Տորգալ» կոմիքսի հերոսի։ Նրա ծնողները՝ Թիերին և Կատրինը, նույնպես զբաղվել են ֆուտբոլով[7]։ Նրա հայրն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Բելգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լուվերոս» կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբում՝ խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում[7]։ Տորգանի մայրը՝ որպես հարձակվող, հանդես է եկել Բելգիայի առաջնության առաջին դիվիզիոնում և ստիպված է եղել ավարտել ֆուտբոլային կարիերան հղիության երրորդ ամսում՝ Էդենով հղի լինելու ժամանակ[7][8][9][10][11]։ Իրենց ֆուտբոլային կարիերաներն ավարտելուց հետո նրա ծնողները դարձել են սպորտային պրոֆեսորներ[7]։ Թիերին հեռացել է իր պաշտոնից 2009 թվականին, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի իր երեխաներին[7]։

Տորգանն ունի երեք հարազատ եղբայր։ Մեծ եղբայրը՝ Էդենը, հանդես է եկել «Լիլ» ֆուտբոլային ակումբում, հետագայում որոշ ժամանակ եղել է Տորգանի թիմակիցը անգլիական «Չելսիում»։ Մյուս եղբայրներն են Կիլիանը և Իթանը։ 2011 թվականի օգոստոսին Կիլիանը միացել է Լիլի երիտասարդական ակադեմիային և ըստ պայմանագրի՝ 16 տարեկանում պետք է սկսեր հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նրանց ամենափոքր եղբայր Իթանը մնացել է Բելգիայում և հանդես է եկել Էդենի նախկին ակումբ «Տյուբիզի» երիտասարդական ակադեմիայում[7][9][12][13]։

Տորգանը և իր երեք եղբայրներն ապրել են իրենց ծնողների հետ բարեկեցիկ պայմաններում։ Նրանք ունեին այն ամենը, ինչը անհրաժեշտ էր ֆուտբոլում հնարավորինս լավ առաջադիմելու համար[14]։ Ընտանիքն ապրել է ֆուտբոլային դաշտից «ոչ ավելի, քան երեք մետր հեռավորության վրա», և եղբայրները, անցնելով ֆուտբոլային դաշտը շրջապատող ցակապատի փոքր անցքով, հաճախ են գնացել այնտեղ՝ իրենց ֆուտբոլային կարողությունները զարգացնելու և կատարելագործելու նպատակով[8]։

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Տորգանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հինգ տարեկան հասակում իր հարազատ «Royal Stade Brainois» ակումբում։ Հինգ տարի մարզվելով այդ ակումբում՝ Տորգանը հետևում է իր մեծ եղբոր օրինակին և տեղափոխվում է «Տյուբիզ»։ 14 տարեկան հասակում, երբ նա «Տյուբիզի» կազմում մասնակցում էր տեղի առաջնություններին, հայտնվում է ֆրանսիական «Լանսի» ուշադրության կենտրոնում։ Էդենի՝ «Լիլ» տեղափոխությունից հետո Տորգանի ծնողները համաձայնության են հասնում «Լանսի» հետ այն համոզմամբ, որ Ֆրանսիայում տրվող ֆուտբոլային կրթությունն ավելի լավն է և զարգացած, քան Բելգիայում[14]։ Ազարի հայրը հետագայում ասում է, որ որոշումը, ըստ որի սկզբում Էդենը, ապա Տորգանը պետք է սկսեն հանդես գալ Հյուսիսային Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբներից մեկում, համարվում է ամենալավ տարբերակը, քանի որ «նրանք առաջվա պես մոտ են գտնվում իրենց տանը և միևնույն ժամանակ ընդգրկված են մի ենթակառուցվածքում, որտեղ կարող են զարգանալ մասնագիտական պլանում, քանի որ Բելգիայում, ցավոք, երիտասարդների նախապատրաստման համակարգը վատ է զարգացած»[8]։ «Լանսի» երիտասարդական ակադեմիայում Տորգանը խաղացել է մինչև 16 տարեկանը և թիմի կազմում հաղթել մինչև 16 տարեկանների ազգային առաջնության 2008-09 մրցաշրջանում՝ խաղալով այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ռաֆայել Վարանը և Ժոֆրեյ Կոնդոգբյան։

«Լանս» խմբագրել

2010 թվականի ապրիլի 7-ին Ազարը կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը մինչև 2013 թվականի հունիսը, այսինքն՝ 3 տարով[15]։ Մինչ 2010-11 մրցաշրջանի սկիզբը Տորգանը մարզվում էր «Լանսի» հիմնական կազմի հետ։ Մինչմրցաշրջանային ընկերական խաղերում նա գոլի հեղինակ է դառնում բելգիական «Ռուսելարեի» դեմ խաղում, որն ավարտվում է 1։1 հաշվով[16][17]։ Սակայն մրցաշրջանը նա սկսում է թիմի երիտասարդական ակումբի հետ Ֆրանսիայի սիրողական առաջնությունում։ 2010 թվականի օգոստոսի 8-ին Տորգանը, փոխարինում կատարելով «Դրանսիի» դեմ 2։0 հաշվով ավարտված հաղթական խաղում, կատարում է իր նորամուտը սիրողական լիգայում[18]։ Տորգանը մրցաշրջանի ընթացքում միաժամանակ թիմի պահեստային կազմի հետ հանդես էր գալիս սիրողական առաջնությունում և մինչև 19 տարեկանների թիմի հետ մասնակցություն էր ունենում Գամբարդելլայի գավաթի մրցությանը։ 2011 թվականի մայիսի 9-ին Տորգանը տեղափոխվում է թիմի հիմնական կազմ, որպեսզի մասնակցի մայիսի 11-ին կայանալիք «Բորդոյի» դեմ հանդիպմանը։ Սակայն նա թիմի հիմնական կազմում չի մասնակցում որևէ խաղի և 2010-11 մրցաշրջանն ավարտում է պահեստայինների շարքում։

2011-12 մրցաշրջանից առաջ Ազարին կրկին հայտավորում են թիմի հիմնական կազմում, և նա ստանում է 22 համարի մարզաշապիկը[19]։ Նա, փոխարինման դուրս գալով Ֆրանսիայի առաջնության 2011-12 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ խաղակեսում, կատարում է իր նորամուտը «Լանսի» հիմնական կազմում։ Առաջին տուրում նրանց մրցակիցն է դառնում «Ռեյմսը»․ այդ խաղում «Լանսը» պարտվում է 0։2 հաշվով[20]։

«Չելսի» խմբագրել

2012 թվականի հուլիսի 24-ին անգլիական «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարում է, որ ակումբը Ազարի տեղափոխության վերաբերյալ համաձայնության է հասել «Լանսի» հետ։ Նրանք Տորգանի հետ համաձայնության էին հասել նրա եղբոր՝ Էդենի «Լիլից» «Չելսի» տեղափոխությունից անմիջապես հետո[21][22]։ 2012 թվականի օգոստոսի 17-ին Տորգանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Այդ խաղն ավարտվում է 0։0 հաշվով[23]։ 2012 թվականի օգոստոսի 30-ին Ազարը, կնքելով երկարաժամկետ վարձավճարային պայմանագիր, տեղափոխվում է բելգիական Պրո-Լիգայում հանդես եկող «Զյուլտե-Վարեգեմ»։ Այդ տեղափոխության հիմնական նպատակն այն էր, որ Ազարը պահեստայինների նստարանին նստելու փոխարեն փորձ ձեռք բերի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող ակումբի կազմում[24]։

Վարձավճարը «Զյուլտե-Վարեգեմում» խմբագրել

Ազարի պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2012-13 մրցաշրջանի ավարտը[25]։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Տորգանը, թիմի մեկնարկային կազմում մասնակցելով «Աուդ-Հեվերլե Լյեվենի» դեմ արտագնա խաղին, կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Այդ խաղում «Զյուլտեն» հաղթում է 1։0 հաշվով[26][27]։ Հոկտեմբերի 31-ին Տորգանը, խփելով «Շարլերուայի» դեմ խաղում իր ակումբի 4 գոլերից մեկը, հեղինակում է իր առաջին գնդակը նոր ակումբի կազմում։ Այդ խաղն ավարտվում է գոլառատ 4։1 հաշվով[28]։

2013 թվականի հուլիսի 15-ին «Չելսին» և «Զյուլտե-Վարեգեմը» երկարաձգում են Տորգանի վարձավճարային պայմանագիրը մինչև 2014 թվականի հունիսի 30[29]։

Բորուսիա (Մյոնխենգլադբախ) խմբագրել

2014 թվականի հուլիսի 5-ին Տորգանը վարձավճարով տեղափոխվում է գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա (Մյոնխենգլադբախ)» ակումբ՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Մեկ տարի անց նա ակումբի հետ կնքում է լիարժեք պայմանագիր մինչև 2020 թվականը։ Տրանսֆերի արժեքը կազմում է 8 միլիոն եվրո, ինչը 16 անգամ ավելի է այն գումարից, որ նրա համար վճարել էր «Չելսին»[30]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մինչ Բելգիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ դառնալը Տորգան Ազարը ներկայացրել է իր երկիրը մինչև 16, 17 և 18 տարեկանների հավաքականներում։ Մինչև 16 տարեկանների հավաքականում Ազարը եղել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2008 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Հասսլոխում անցկացվող ֆուտբոլային առաջնության ժամանակ։ Այդ առաջնության առաջին և Ազարի համար նորամուտային խաղում Բելգիայի հավաքականը 5։0 հաշվով զիջում է Գերմանիայի երիտասարդական հավաքականին[31]։ Հաջորդ՝ Մակեդոնիայի հավաքականի դեմ հաղթական խաղում Ազարը, խփելով խաղի 3 գոլերից մեկը, հեղինակում է մինչև 16 տարեկանների հավաքականում իր առաջին գնդակը։ Բելգիայի հավաքականը խաղն ավարտում է առանց գոլ բաց թողնելու (այսինքն՝ 3։0 հաշվով)։ Առաջնության հաջորդ խաղերում Տորգանը գոլերի հեղինակ է դառնում Մալթայի և Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներում։ Մինչև 16 տարեկանների հավաքականում Տորգանը մասնակցում է նաև 2009 թվականին Թուրքիայում անցկացվող Էգեյսկու գավաթի մրցությանը։ Նա մասնակցեց խմբային փուլի 3 խաղերին, սակայն նրա հավաքականը այդպես էլ չկարողացավ դուրս գալ այդ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։

«Լանսի» կազմում ցուցադրած իր հաջող խաղի շնորհիվ Տորգանը մարզիչ Բոբ Բրովաերսի կողմից հրավիրվում է մինչև 17 տարեկանների հավաքական։ 2009 թվականի օգոստոսին Ազարը հավաքականի հետ մասնակցություն է ունենում Տոտոյի գավաթին, որը Ավստրիայում անցկացվող ամենամյա միջազգային երիտասարդական առաջնություն է։ Մինչև 17 տարեկանների 2009 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Ազարը հեղինակում է իր առաջին և Չեռնոգորիայի դեմ խաղում իր հավաքականի միակ գնդակը[32]։ Հետագայում՝ 2010 թվականի մարտին, նա հրավիրվում է հավաքական Իսպանիայում անցկացվող Բարձրագույն որկավորման մրցաշարին մասնակցություն ունենալու համար[33]։ Ազարը մասնակցութուն է ունենում խմբային փուլի երեք խաղերին, սակայն Բելգիայի հավաքականը, խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, այդպես էլ չի կարողանում անցնել առաջնության հաջորդ փուլ։

Մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում Ազարը մասնակցում է ընդամենը մեկ խաղի։ Հետևում թողնելով այն՝ նա անմիջապես սկսում է հանդես գալ մինչև 19 տարեկանների հավաքականում, և բախտի բերմամբ նրա՝ հավաքականում հայտնվելու ժամանակը համընկնում է 2011 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության հետ։ Փետրվարի 8-ին նա կատարում է իր նորամուտը Բելառուսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում և հեղինակում է այդ խաղի միակ և հաղթական գնդակը[34]։ 2011 թվականի մարտի 27-ին Ազարը 11 մետրանոց հարվածից խփում է Ուկրաինայի հավաքականի դեմ խաղի հաղթական գնդակը։ Այդ խաղն ավարտվում է 2։1 հաշվով։ 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության բարձրագույն որակավորման փուլում Ազարը թիմի հիմնական կազմում մասնակցություն է ունենում խմբային փուլի բոլոր երեք խաղերին։ Խմբային փուլի երկրորդ տուրի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղի 88-րդ րոպեին Տորգանը խփում է հանդիպման հաղթական գոլը, և խաղն ավարտվում է 3։2 հաշվով[35]։ Այդ հաղթանակի շնորհիվ նրանք անցնում են այդ մրցաշարի հաջորդ՝ եզրափակիչ փուլ։ Այդ փուլում նա մասնակցում է խմբային փուլի երեք խաղերից երկուսին։ Առաջին տուրի՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում Տորգանը կատարում է գոլային փոխանցում, որի շնորհիվ խփված գոլն այդ խաղում դառնում է միակը իր հավաքականի համար։ Խաղն ավարտվում է 4։1 հաշվով[36]։ Խմբային փուլի արդյունքներով՝ Բելգիայի հավաքականն զբաղեցնում է վերջին՝ չորրորդ հորիզոնականը և լքում առաջնությունը։

Շնորհիվ այն բանի, որ Ազարը 2010-11 մրցաշրջանում դեռևս չէր հասել չափահասության, նա առաջվա նման իրավունք ուներ մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես գալու նաև 2011-12 ֆուտբոլային մրցաշրջանում։ Նոր մրցաշրջանի առաջին խաղում Ազարը 11 մետրանոց հարվածից հեղինակում է Դանիայի հավաքականի դեմ խաղում իր հավաքականի միակ գնդակը։ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին նա խփում է Թուրքիայի հավաքականի դեմ 4։1 հաշվով հաղթական ընկերական խաղի գոլերից մեկը։ 2012 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ազարը դառնում է 3 գոլի հեղինակ։ Խմբային փուլի առաջին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում նա դուբլի հեղինակ է դառնում, իսկ խմբային փուլի վերջնական՝ Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում նա խփում է 3։1 հաշվով հաղթական խաղի երկրորդ գոլը[37][38][39]։ Բարձրագույն որակավորման փուլում Ազարը մասնակցություն է ունենում խմբային փուլի 3 խաղերից 2-ին։ Արդյունքում Բելգիան զբաղեցնում է խմբային փուլի երրորդ հորիզոնականը և լքում այդ մրցաշարը[40]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[41][42]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղ Գոլ Գոլային փոխ․ Խաղ Գոլ Գոլային փոխ․ Խաղ Գոլ Գոլային փոխ․ Խաղ Գոլ Գոլային փոխ․
Լանս 2011-12 14 0 1 2 0 0 16 0 1
Ընդհանուր 14 0 1 2 0 0 0 0 0 16 0 1
Զյուլտե-Վարեգեմ 2012-13 34 4 10 3 0 0 37 5 10
2013-14 39 14 17 4 1 0 10 2 3 53 17 20
Total 73 19 27 7 1 0 10 2 3 90 22 30
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2014-15 28 1 7 4 1 0 9 3 3 41 5 10
2015-16 29 4 5 3 2 1 4 0 0 36 6 6
2016-17 5 3 1 1 0 0 4 4 1 9 7 2
Ընդհանուր 62 8 13 8 3 1 17 7 4 86 18 18
Ընդհանուրը կարիերայում 149 25 40 17 4 1 27 8 7 192 38 48

Միջազգային խմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնություններ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Բելգիա 2013 1 0 0 0 1 0
Ընդհանուրը կարիերայում 1 0 0 0 1 0

Ձեռքբերումներ խմբագրել

Անձնական խմբագրել

  • Տարվա լավագույն ֆուտբոլիստ Բելգիայում (1) - 2013-14
  • Բելգիական Պրո-Լիգայի լավագույն ֆուտբոլիստ (1) - 2013-14
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF) (անգլերեն). Premier League. 2013 թ․ փետրվարի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Squad - Borussia Mönchengladbach» (German). Borussia Mönchengladbach. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Торган Азар - лучший игрок Чемпионата Бельгии 2013» (ռուսերեն). Sports.ru. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Les Hazard, une famille de foot» (ֆրանսերեն). Le Parisien. 2011 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Avant d'être partagée entre Lille et Lens, la famille Hazard a cultivé son jardin secret» (ֆրանսերեն). La Voix des Sports. 2010 թ․ հունվարի 29. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  9. 9,0 9,1 «Eden Hazard, protection rapprochée» (ֆրանսերեն). Официальный сайт ФИФА. 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  10. «Eden est entouré de professionnels» (ֆրանսերեն). Foot Goal. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  11. «L'interview découverte de Thorgan Hazard» (ֆրանսերեն). Lensois.com. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  12. «M. Seydoux confirme pour Kylian Hazard» (ֆրանսերեն). FootLille. 2011 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Eden Hazard out, Kylian Hazard in?» (հոլանդերեն). Voetbal Belgie. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  14. 14,0 14,1 «Hazard lights the way for Belgium» (անգլերեն). The National. 2010 թ․ մարտի 5. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Thorgan Hazard signe pro à Lens» (ֆրանսերեն). RTFB. 2010 թ․ ապրիլի 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  16. «RC Lens-Roulers (1-1), match terminé» (ֆրանսերեն). Lensois. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  17. «Thorgan Hazard: "Ne pas m'enflammer"» (ֆրանսերեն). Lensois. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  18. «Lens B v. Drancy Match Report» (ֆրանսերեն). Foot Goal. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  19. «Rectificatif: Le numéro 22 pour Thorgan Hazard» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2011 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  20. «Lens v. Reims Match Report» (ֆրանսերեն). Ligue de Football Professionnel. 2011 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  21. «Thorgan Hazard joins Chelsea» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  22. «Eden Hazard's brother Thorgan Hazard joins Chelsea» (անգլերեն). BBC. 2012 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  23. «Under 21 Report: Chelsea 0 Manchester City 0» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2012 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  24. «Hazard heads for Belgium» (անգլերեն). Sky Sports. 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  25. «Chelsea leent Thorgan Hazard uit aan Zulte Waregem» (հոլանդերեն). De Morgen. 2012 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  26. Swinnen, Steven (2012 թ․ սեպտեմբերի 15). «Naessens bezorgt Essevee driepunter». Belgian Pro League (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  27. Broekx, Jesse (2012 թ․ սեպտեմբերի 17). «Hazard droomt van top drie». Belgian Pro League (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  28. «Koploper Z.Waregem blijft successen opstapelen». Sporza (հոլանդերեն). 2012 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  29. «Thorgan Hazard zal ook dit seizoen de kleuren van SV Zulte Waregem verdedigen». Официальный сайт ФК «Зюлте-Варегем» (հոլանդերեն). 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  30. Rice, Simon (2015 թ․ փետրվարի 23). «Chelsea sell Thorgan Hazard to Borussia Monchengladbach for 1500% mark-up as impressive sales figures continue». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  31. «Thorgan Hazard: passeulement le frère de...» (PDF) (ֆրանսերեն). Région Omnisports. 2008 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  32. «Montenegro v. Belgium Match Report» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2009 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  33. «Thorgan Hazard en Irlande du Nord» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2010 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  34. «Thorgan Hazard auteur du but de la victoire des U19» (ֆրանսերեն). 7sur7. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  35. «Belgium win Group 1 early to claim finals return» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ մայիսի 26. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  36. «Spain see off ten-man Belgium» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  37. «Belgium v. Wales Match Report» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  38. «Scotland v. Belgium Match Report» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  39. «1ier tour CE Slovénie» (ֆրանսերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2011 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  40. «Holders Spain into finals again» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2012 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  41. «Profile: Thorgan Hazard» (անգլերեն). Footballdatabase. 2013 թ․ փետրվարի 6. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  42. «Thorgan Hazard». Ligue de Football Professionnel (French). Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորգան Ազար» հոդվածին։