Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով

Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով (իտալ.՝ Totò al giro d'Italia) - Իտալական ծագման ֆիլմ, որը նկարահանվել է 1948 թվականին ռեժիսոր Մարիո Մատոլիի կողմից։ Այն նվիրված է իտալական Ժիռո դ'Իտալիա հեծանվաարշավին։ Այն նաև առաջին ֆիլմն է, որտեղ Տոտո բառը առկա է անվանման մեջ[4]։

Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով
իտալ.՝ Totò al giro d'Italia
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական1948
Լեզուիտալերեն
ՌեժիսորMario Mattoli?[1][2]
ՊրոդյուսերLorenzo Pegoraro?
Սցենարի հեղինակVittorio Metz?, Marcello Marchesi? և Ստենո
ԴերակատարներՏոտո, Գուդիտտա Ռիսսոնե[2], Isa Barzizza?[2], Վալտեր Կիարի[2], Կարլո Նինկի[2], Mario Castellani?[2], Carlo Micheluzzi?[2], Ֆուլվիա Ֆրանկո[2], Alda Mangini?[2], Ughetto Bertucci?[2], Mario Riva?[2], Vinicio Sofia?[2], Luigi Pavese?[2], Eduardo Passarelli?[2], Loris Gizzi?[2], Անջելո Պելեգրինո, Fausto Coppi?[2], Բարտալի Ջինո[2], Fiorenzo Magni?[2], Ferdinand Kübler?, Giordano Cottur?[2], Gianni Ortelli?, Oreste Conte?, Adolfo Consolini?, Albéric Schotte?, Jean-Pierre Wimille?, Giuseppe Tosi?, Camillo Achilli?, Tazio Nuvolari?[2] և Ցարա Լեանդեր[3]
ՕպերատորTino Santoni?
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժGiuliana Attenni?
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրԼեքո
ԿինոընկերությունEnte Nazionale Industrie Cinematografiche?
Տևողություն88 րոպե
 Totò al giro d'Italia (film, 1948) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պրոֆեսոր Կազամանդրեյը՝ Բերշնիայի միջնակարգ դպրոցի ուսուցիչը, մասնանցում է գեղեցկության մրցույթին, որպես ժյուրի։ Այնտեղ նա սիրարվում է գեղեցկուհի Դարյանային և սիրո խոստովանություն է անում։ Աղջիկը՝ պրոֆեսորի ծիծաղելի տեսքին ուշադրություն դարձնելով, ծաղրում է նրան և ասում, որ պատրաստ է դառնալ նրա կինը, եթե նա կարողանա հաղթեկ Ժիռո դ՛Իտալիան։ Պրոֆեսորը իվիճակի չէր հեծանիվ վարել, սակայն նա խելակորույս սիրահարված էր և պատրաստ էր հանուն սիրո ամեն ինչի։ Նա հանուն հաղթանակի պատրաստ էր անգամ հոգին սատանային վաճառել։ Այդ մասին իմանում է իրական սատանան՝ Ֆիլիպպո Կոսմեդինը, որը նրան գործարք է առաջարկում։

Անհայտ մի պրոֆեսոր՝ գործարք կնքելով սատանայի հետ, հեշտությամբ հաղթահարում է բոլոր փուլերը ի զարման բոլորի, և ի անգոհություն մասնակից շատ չեմպիոնների։ Սատանայի հետ պայմանը սակայն չի ներառում իր մեջ միայն հաղթանակը Ժիռոյում և երկար ու երջանիկ կյանք Դարիանայի հետ, ինչի մասին երազում էր Տոտոն։ Իրականում գործարքը սատանայի հետ, որը ստորագրվել և կնքվել է արյունով, ունի մի քանի պարտադիր պայման։ Արշավից հետո Տոտոյի հոգին պետք է անցնի սատանայի տիրապետության տակ, հակառակ դեպքում նրան սպասվում է անհապաղ մահ և անիծանք։

Պրոֆեսորը գիտակցում է սարսափելի իրավիճակը և փորձում է ամեն կերպ պարտվել, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Անգամ Դարիանան՝ իմանալով սատանայի հետ գործարքի մասին, սիրահարվում է նրան։ Նրա քրոջ Գիսելլայի և լրագրող Բրունոյի միջև նույնպես առաջանում են հարաբերություններ, սակայն նրանք վատ հետևանքներ են ունենում։

Մինչև վերջին փուլը Տոտոն ամուր պաշտպանում էր վարդագույն շապիկը։ Եզրափակիչ փուլում թվում էր, թե ոչ ոք չի կարող խանգարել նրան հաղթել և ընկնել դժոխք։ Սակայն ի զարման բոլորի, նրա մայրը՝ իմանալով այդ մասին, խորամանկության է դիմում և քնեցնում է Կոսմեդինին և հասնում է նրան, որ կարողանում է օգտագործել վիջինի գերբնական ունակությունները։ Վարջիվերջո նա հասցնում է խանգարել Տոտոյին և խափանել նրա հաղթանակը։

Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Կազամանդրեյը ամուսնանում է Դարիանայի հետ, իսկ Գիսսելան՝ Բրունոյի։

Դերակատարներ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմում նկարահանվել են ժամանակի լավագույն հեծանվորդները, որոնք խաղացել հեցն իրենց դերը։
  • Դա Տոտոյի այն եզակի ֆիլմերից է, որը նկարահանվել է բաց երկնքի տակ` Իտալիայի տարբեր հատվածներում։
  • Ավտոարշավորդ Տացիո Նուվոլարին ֆիլմում առանձնացավ նաև ոչ մեծ կամեոյով, ինչպես և այլ սպորտաձևերի հայտնի ներկայացուցիչները։
  • Ֆուլվիա Ֆրանկոն, ով ֆիլմում կատարել է Միս Իտալիայի դերը, 1948 թվականին հաղթել է այդ մրցումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0040891/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 http://www.cinematografo.it/cinedatabase/film/tot-al-giro-d-italia/5428/
  3. ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «New York Times: Totò al giro d'Italia». NY Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով» հոդվածին։