Տոտո

Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա

Տոտո (Toto, իսկական անուն ազգանունը՝ Անտոնիո Դեկուրտիս-Գալյարդի (De Curtis-Gagliardi), փետրվարի 15, 1898(1898-02-15)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4] - ապրիլի 15, 1967(1967-04-15)[5][1][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կինոդերասան։

Տոտո
իտալ.՝ Antonio de Curtis
իտալ.՝ Antonio Griffo Focas Flavio Angelo Ducas Comneno Porfirogenito Gagliardi De Curtis di Bisanzio
Ծնվել էփետրվարի 15, 1898(1898-02-15)[1][2][3][…]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա[4]
Մահացել էապրիլի 15, 1967(1967-04-15)[5][1][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանCemetery of Santa Maria del Pianto
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտությունկատակերգու, դրամատուրգ, երգերի հեղինակ, սցենարիստ, բանաստեղծ, գրող, կոմպոզիտոր, կինոդերասան, դերասան և երգիչ
Ամուսին(ներ)Diana Bandini Lucchesini Rogliani?[6]
Համատեղ ապրող(ներ)Liliana Castagnola?[7] և Franca Faldini?
Երեխա(ներ)Liliana de Curtis?
Պարգևներ և մրցանակներ
associazioneantoniodecurtisinartetoto.com

Գործունեություն խմբագրել

Նախապես խաղացել է ռևյուում, օպերետում, թատրոնում, հանդես եկել ռադիոյով։ Տոտոն կինոյում ստեղծել է մի կերպար, որը փոխանցվել է ֆիլմից ֆիլմ, երբեմն՝ փոխելով անունը։ Կերպարի հաջողության շնորհիվ նկարահանվել են մի շարք կինոնկարներ՝ «Տոտոն ճամփորդում է Իտալիայում» (1948), «Տոտոն տուն է փնտրում» (1949), «Տոտոն փնտրում է կնոջը» (1952) Տոտոն (աջից) Էսպոզիաոյի դերում (կադր «Ոստիկաններ և գողեր» կինոնկարից, 1951) և այլն։ Տոտոյի մասնակցությամբ ֆիլմերում պայմանական, կատակերգական դրությունները հաճախ զուգակցվել են սոցիալական ուղղվածությանը, որը դարձել է նրա և նեոռեալիստ ռեժիսորների համագործակցության հիմքը․ Ռ․ Ռոսսելինիի «Ո՞ւր է ազատությունը» (1952), Է․ Դե Ֆիլիպոյի «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» (1950), Վ․ Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954) և այլն։ Խաղացել է նաև «Օրենքն օրենք է» իտալա-ֆրանսիական և Պ․ Պազոլինիի «Մեծ և փոքր թռչունները» ֆիլմերում։ Վերջին դերը Խաբեբան էր «Սուրբ Յանուարիուսի օպերացիան» (1967) կինոնկարում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։