Տոսյուսայ Սյարկու (1770[1] - 1825[1]), Էդոյի դարաշրջանի հայտնի դիմանկարիչ, ուկիյո-է-ի փորագրությունների վարպետ։ Հավանաբար ապրել է 1763 և 1820 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[2]։ Նրա առաջին աշխատանքը ներկայացվել է 1794 թվականին գարնանը, իսկ 1795 թվականի Նոր տարվան անհետ կորել է։

Տոսյուսայ Սյարկու
ճապ.՝ 東洲斎写楽
Ծնվել է1770[1]
Մահացել է1825[1]
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ-փորագրող, նկարիչ, ukiyo-e artist, արվեստագետ, փորագրիչ և գծանկարիչ
Ստորագրություն
Изображение автографа
 Tōshūsai Sharaku Վիքիպահեստում
Օտանի Օնիջի III-ը Էդոհեյի ծառայի դերում, 1794 թվական

Նրա ստեղծագործությունների մեծ մասը պատկանում է յակուսյա-է ժանրին (Կաբուկիի թատրոնի դերասանների դիմանկարները)։ Նրա աշխատանքներին բնորոշ են դինամիզմն ու գրոտեսկը։ Տոսյուսայի ինքնությունը պարզելու համար երկար ժամանակ ուսումնասիրություններ են անցկացվել։ Կան ենթադրություններ, որ իրականում նա եղել է բանաստեղծ, Նո թատրոնի դերասան, կամ նույնիսկ Ուկիյո-է արվեստի վարպետ Հոքուսայը[3]։

Աշխատանքներ խմբագրել

Տոսյուսայ Սյարակուն իրենից հետո թողել է ավելի քան 140 աշխատանք. դրանց մեծ մասը Կաբուկի թատրոնի դերասանների դիմանկարներն են․ քանակով երկրորդ տեղն են զբաղեցնում սումոյի ըմբիշների դիմանկարները։ Նրա աշխատանքները ներկայացվել են այբանի (32x22.5), հոսոբանի (39x17) և օբանի (58x32) չափերով։ Բոլոր նկարները բաժանված են ոճով առանձնացող 4 ժամանակաշրջանների[4]։ Առաջին երկու ժամանակաշրջանների աշխատանքները ստորագրված են «Տոսյուսայ Սյարակու» անունով, իսկ վերջին երկու ժամանակաշրջանների աշխատանքները՝ պարզապես «Սյարակու»։ Առաջին շրջանից հետո Սյարակուն կիսանդրիների փոխարեն սկսել է նկարել մարդկանց` ողջ հասակով, ինչպես նաև փոքրացրել է փորագրությունների չափերը։

Առաջին շրջան խմբագրել

Առաջին շրջանում ընդգրկված են 28 փորագրություններ։ Նրանց վրա պատկերված են դերասաններ կաբուկի երեք թատրոններից՝ Միյակոձա, Կիրիձա, Կավարադզակիձա[4]։ Պահպանվել են այդ փորագրությունների տարբեր տարբերակներ, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք մի քանի անգամ վերափորագրվել են և լավ պահանջարկ են վայելել։

Տոսյուսայ Սյարակուն հայտնի է դարձել հենց առաջին շրջանի աշխատանքներով[3]։

Երկրորդ շրջան խմբագրել

Երկրորդ շրջանում ընդգրկված են օբան չափի 8 փորագրություն և հոսոբան չափի (330х151 միլիմետր) 30 փորագրություն։ Բոլոր օբան փորագրություններում, բացի մեկից, երկու դերասան է պատկերված[4]։ Հոսոբան չափի բոլոր աշխատանքները, բացառությամբ երկուսի, դեղնավուն ֆոնի վրա մեկ դերասանի դիմանկարներ են։ Բացառություն են երկու նկարն, որոնք պատկերված են մոխրագույն ֆոնի վրա։

Երրորդ շրջան խմբագրել

Երրորդ շրջանում ընդգրկված է 47 հոսոբան, 13 այբան (330x235 միլիմետր) և 4 օբան չափի փորագրություններ[4]։ Այս շրջանի աշխատանքները, ի տարբերություն նախորդ շրջանների աշխատանքների, ունեն մշակված ետնապատկեր։ Հոսոբան աշխատանքներում կարող ենք տեսնել ծառեր կամ սումոյի ռինգ։

Այբան փորագրություններն ունեն ոճային նմանություն նախորդ շրջանների աշխատանքներին հետ։ Նրանց մեջ ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մարմնի վերին հատվածի և անձի դեմքի արտահայտության վրա։ Ետնապատկերն ունի դեղնավուն երանգ և դատարկ է։

Չորրորդ շրջան խմբագրել

Չորրորդ շրջանում ներառված են 10 խոսոբան և 5 այբան կտավներ[4]։ Դրանցից 10-ի վրա պատկերված են դերասաններ Կիրի-ձայից և Միյակո-ձայից, 2-ի վրա՝ մուսյա-էի զինվորները, մեկի վրա՝ սումոյի մարտիկ, և ևս մեկի վրա՝ հաջողության աստված էբիսուն[5]։

Ոճ խմբագրել

Դինամիզմն ու գրոտեսկը Սյարակուի դիմանկարների հիմնական բնութագրիչներն են։ Նա նաև ընդգծել է անձին բնորոշ հատկանիշները, այդ թվում՝ մարդկանց արտաքինի թերությունները՝ մեծ քիթ, կնճիռներ, ինչը բնորոշ չէ ուկիյո-է ժանրին[4]։

Հիմնական ուշադրությանը դարձված է դեմքի արտահայտությանը[6]։ Հենց դեմքի արտահայտության և դինամիկայի միջոցով է Սյարակուն փոխանցել դերասանների բնավորությունը, նրանց խաղաոճը։

Շատ ուկիյո-է-ի արվեստագետներ փորձ են ձեռք բերել աշխատելով այնպիսի արվեստի դպրոցներում, ինչպիսիք են Տորիայի և Ուտագավայի դպրոցները։ Սյարակուն, ամենայն հավանականությամբ, չի պատկանել որևէ դպրոցի, ինչի պատճառով դժվար է եղել պատվերներ ստանալ և ինքնուրույն ելույթ ունենալ գեղարվեստական շուկայում՝ գեղարվեստական արտադրանքի արտադրության համակարգում լավ ներդրված խմբերի կողքին[7]։ Չնայած Սյարակուի նախորդ փորձի մասին տեղեկությունների բացակայությանը, նրա տեխնիկան պրոֆեսիոնալ էր[8]։

Անհատականություն խմբագրել

Տոսյուսայ Սյարակուի աշխատանքների հանրահայտությունը հետաքրքրություն է առաջացրել նրա անձի նկատմամբ, և շատ հետազոտողներ փորձել են պարզել, թե ով է նա իրականում։ Ավելի քան 50 տեսություններ են առաջարկվել[9], սակայն դրանցից ոչ մեկն այդպես էլ լայն տարածում չի գտել[4]։

Սյարակու անունը հանդիպել է 18-րդ դարի գրավոր աղբյուրներում, սակայն ոչ մի տեղեկություն չկա, թե արդյոք այդ հիշատակումները կապված են նկարչի հետ[4]։

Հայտնաբերվել են նաև «Սյարակուսայ» անունով ստորագրված օրացույցներ։ Չի կարելի հստակ ասել, թե Սյարակուն դրանց հեղինակն է, քանի որ ոճը էապես տարբերվում է[4]։

Համաձայն մեկ այլ տեսության՝ Սյարակուն թատրոնի դերասան էր և ապրում էր Ավա նահանգում (ճամանակակից Տոկուսիմա)։ Նման եզրակացություն է արվել, քանի որ Սյարակուի դիմանկարներում դեմքերը հաճախ հիշեցնում էին «Նո» թատրոնի դիմակները[4]։

1968 թվականին Տեցուձի Յուրան առաջարկել է այն վարկածը, որ Սյարակուն իրականում Հոքուսայն էր։ Սյարակուի ստեղծագործական գործունեությունը համապատասխանում է այն ժամանակահատվածի հետ, երբ Հոքուսայը համեմատաբար քիչ փորագրություններ է արել։ Ավելին, հենց Տոսյուսայա Սյարակուի դեբյուտից առաջ Հոքուսայը դերասանների ավելի քան 100 դիմանկարներ է ստեղծել։ Հոքուսային բնորոշ էր փոխել իր անունները, ուստի չի բացառվում, որ նա որոշել է դերասանների դիմանկարներն առանձնացնել իր մյուս աշխատանքներից և վերցրել է նոր կեղծանուն[3]։

Գործունեության գնահատական խմբագրել

Էդոի դարաշրջանում Սյարակուի աշխատանքներն առավելապես արժանացել են բացասական գնահատականի[4]։ Առավել մեծ ճանաչում են վայելել առաջին շրջանի նկարները։ Նրա ուշ շրջանի շատ աշխատանքներ պահպանվել են միայն մեկ օրինակով։ Ժամանակակիցներն ընդգծել են Սյարակուի աշխատանքների գռեհկությունն ու անհամապատասխանությունն ընդունված գաղափարների հետ[5]։

Եվրոպայում Տոսյուսայ Սյարակուի նկարները հայտնի են եղել կոլեկցիոներների շրջանում[10], բայց գրեթ չեն հիշատակվել գրականության մեջ և հասարակության կողմից՝ մինչև գերմանացի կոլեկցիոներ Յուլիուս Կուրտի «Սյարակու» գրքի հայտնվելը[6]։ Կուրտը Սյարակուին դրել է Ռեմբրանտի հետ միևնույն շարքում և հայտարարել, որ նկարիչն իրականում թատրոնի դերասան Սայթո Ձյուրոբեյն է[11]։ Գիրքը նպաստել է ամբողջ աշխարհում Սյարակուի աշխատանքների հանդեպ հետաքրքրության առաջցմանը, ինչը փոխել է վերաբերմունքը նրա ստեղծագործության նկատմամբ․ նա ճանաչվել է ուկիյո-է-ի մեծագույն վարպետներից մեկը։

Ներկայումս հայտնի է Սյարակուի ավելի քան 600 դրոշմատիպերի գոյության մասին, ընդ որում՝ դրանցից միայն 100-ը գտնվում են Ճապոնիայում[12]։ Քանի որ փորագրությունները գտնվում են ամբողջ աշխարհի տարբեր հավաքածուներում, հետազոտողներին Սյարակուի բոլոր աշխատանքների մանրամասն ուսումնասիրման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ։

 
Իտիկավա Էբիձո 4-րդն օդապարուկի վրա (Սոտոձան Թենարայ Հոձո, 1796 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 NMVW-collection
  2. Penelope Mason History of Japanese Art. — Prentice-Hall, 1993. — С. 286. — 432 с. — ISBN 9780131833623
  3. 3,0 3,1 3,2 Hidemichi Tanaka Sharaku Is Hokusai: On Warrior Prints and Shunrô's (Hokusai's) Actor Prints // Artibus et Historiae. — 1999. — В. 39. — Т. 20. — С. 157—190. — ISSN 0391-9064. — doi:10.2307/1483579
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Muneshige Narazaki Sharaku: The Enigmatic Ukiyo-e Master. — Kodansha International, 1983. — С. 74. — 48 с. — ISBN 9780870116032
  5. 5,0 5,1 Gotō, Shigeki Ukiyo-e Taikei 浮世絵大系 [Ukiyo-e Compendium (in Japanese)]. — Shūeisha, 1973.
  6. 6,0 6,1 «Toshusai Sharaku (Worked 1794-1795) - 1955 by Ichitaro Kondo, Paul C. Blum. 3481183 | Online Research Library: Questia». www.questia.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  7. David Bell Ukiyo-e Explained. — Global Oriental, 2004. — 458 с. — ISBN 9781901903416
  8. Jack Ronald Hillier Japanese Masters of the Colour Print: A Great Heritage of Oriental Art. — Phaidon P, 1954. — 146 с.
  9. Nakano, Mitsutoshi, 1935-, 中野三敏, 1935- Sharaku : Edojin to shite no jitsuzō. — Tōkyō: Chūō Kōron Shinsha, 2007. — xi, 202 pages, 4 unnumbered pages of plates с. — ISBN 9784121018861, 4121018869
  10. Hockley, Allen. The prints of Isoda Koryūsai : floating world culture and its consumers in eighteenth-century Japan. — Seattle: University of Washington Press, 2003. — 313 pages с. — ISBN 0295983019, 9780295983011
  11. Hugo Munsterberg The Japanese Print: A Historical Guide. — Weatherhill, 1982. — 240 с. — ISBN 9780834801677
  12. Sharaku no zenbō. — Dai 1-han. — Tōkyō: Tōkyō Shoseki, Heisei 6 [1994]. — 207 pages с. — ISBN 4487790751, 9784487790753

Գրականություն խմբագրել

  • Harold Gould Henderson; Ledoux, Louis Vernon The Surviving Works of Sharaku. — Weyhe, 1939.
  • Harold Gould Henderson; Ledoux, Louis Vernon Sharaku's Japanese Theatre Prints: An Illustrated Guide to his Complete Work. — Dover Publications, 1984.
  • Kurth, Julius Sharaku. — R. Piper & Company, 1910.
  • Nakashima, Osamu Tōshūsai Sharaku kōshō = ja:「東洲斎写楽」考証. — Sairyūsha, 2012. — ISBN 978-4-7791-1806-7
  • Suzuki, Jūzō Sharaku. — Kodansha, 1968. — ISBN 978-0-87011-056-6
  • Uchida, Chizuko Sharaku wo oe: Tensai eshi wa naze kieta no ka = ja:写楽を追え: 天才絵師はなぜ消えたのか. — East Press, 2007. — ISBN 978-4-87257-755-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսյուսայ Սյարկու» հոդվածին։