Տոսա դե Մար (իսպ.՝ Tossa de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի Ժիրոնա նահանգի Սելվա շրջանում[2]։ Զբաղեցնում է 38,18 կմ² մակերես։ Բնակությունը կազմում է 5976 մարդ (2010 թվական)։

Մունիցիպալիտետ
Տոսա դե Մար
Tossa de Mar
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿատալոնիա
ՆահանգԺիրոնա
ՇրջանՍելվա
ՔաղաքապետԻմակուլադա Կոլոմ Կանալ
2007
Մակերես38,18 կմ²
ԲԾՄ6 մ
Պաշտոնական լեզուկատալաներեն[1]
Բնակչություն5976 մարդ (2010)
Խտություն9 մարդ/կմ²
Տեղաբնականունtossenc/tossenca
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս17320
Փոստային դասիչ17320
Ավտոմոբիլային կոդGI
Պաշտոնական կայքtossademar.cat
Տոսա դե Մար (Իսպանիա)##
Տոսա դե Մար (Իսպանիա)
Տոսա դե Մար (Կատալոնիա)##
Տոսա դե Մար (Կատալոնիա)
Տեսարան ծովափից դեպի ամրոց
Լողափ Տոսայում

Տոսան իրենից ներկայացնում է ոչ մեծ զբոսաշրջային հանգստավայր-քաղաք՝ Կոստա Բրավայի ափին։ Գտնվում է Բարսելոնայից 90 կմ դեպի հյուսիս։ Այս հանգստավայրը զբոսաշրջիկներին ներկայանում է ոչ միայն իր լողափերով, այլև՝ պատմամաշակութային ժառանգությամբ։ Ի թիվս այս ամենի Տոսայում է գտնվում նաև մի ամրոց, որը ժամանակին ծովահենների դեմ պաշտպանական կառույց է ծառայել։ Ներկայումս մունիցիպալիտետը ծաղկում է ապրում ի շնորհիվ զարգացող զբոսաշրջության։ 18-19-րդ դարերում Տոսան հայտնի է եղել թանկարժեք գինիների համար նախատեսված խցանների արտադրությամբ։

Չնայած, որ աշխարհի տարբեր վայրերից այստեղ հանգստանալու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, միևնույն է Տոսան կարողացել է պահպանել իր ազգային սովորություններն ու մշակույթը։ Տոսայի խոշոր լողափերից են Պլատյա Գրանն (Platja Gran) ու Մար Մենուդան (Mar Menuda), որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնական մասում։ Չնայած, որ Տոսայի հյուրանոցների մեծ մասը բարձրակարգ են և թանկ արժեն, միևնույն է հյուրանոցներում հանգրվանելու համար անհրաժեշտ է նախօրոք տեղ պատվիրել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. art.6 // (unspecified title)
  2. Աշխարհագրական դիրք