Տոնի Լատո

իսպանացի ֆուտբոլիստ

Անտոնիո Լատոռե Գրուեսո կամ Տոնի Լատո (անգլ.՝ Antonio Latorre Grueso, անգլ.՝ Toni Lato, նոյեմբերի 21, 1997, Լա Պոբլա դե Վալբոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Տոնի Լատո
անգլ.՝ Antonio Latorre Grueso
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոնիո Լատոռե Գրուեսո
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1997(1997-11-21)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լա Պոբլա դե Վալբոնա, Իսպանիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 26
Պատանեկան կարիերա
2012-2014 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-ներկա Իսպանիա Վալենսիա Մեստալիա 19 (0)
2016-ներկա Իսպանիա Վալենսիա 4 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Իսպանիա Իսպանիա Մ19 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 9, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 26, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Լատոն «Վալենսիա»-ի ակադեմիայի սան է։ Թիմի երիտասարդական կազմում իր նորամուտը Լատոն նշել է 2014 թվականի մարտի 29-ին՝ «Էլչե»-ի դեմ խաղում[2]։

«Վալենսիա»-ի հիմնական կազմում իր դեբյուտը Տոնի Լատոն նշել է 2016 թվականի փետրվարի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Ռապիդ»-ի դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ օգուտ իսպանացիների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Un punto para el Mestalla que sirve de poco» [A draw for Mestalla which means little] (իսպաներեն). Super Deporte. 2014 թ․ մարտի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  3. «On-song Valencia smash Europa League record». UEFA.com. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել