Տոյվո Անտիկայեն (ֆիններեն՝ Toivo Antikainen, ռուս.՝ Тойво Антикайнен, հունիսի 8, 1898(1898-06-08), Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա - հոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1], Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆինն կոմունիստ, ԽՍՀՄ կարմիր բանակի զինվորական, Ֆինլանդիայի վտարանդի կոմունիստական կուսակցության համահիմնադիր, ղեկավար։

Տոյվո Անտիկայնեն
ֆիններեն՝ Toivo Antikainen
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1898(1898-06-08)
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
Մահացել էհոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1] (43 տարեկան)
Մահվան վայրԱրխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրխանգելսկ
Քաղաքացիություն Ֆինլանդիա,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի բարձրագույն համազենային հրամանատարական դպրոց և Սանկտ Պետերբուրգի Կարմիր սպաների միջազգային դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ և Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[3] և Կարմիր դրոշի շքանշան[2]
 Toivo Antikainen Վիքիպահեստում

Ծնվել է Հելսինկիում։ 1915 թվականից եղել է Ֆինլանդիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ, հարել դրա ձախ թևին։ 1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ 1918–1920 թվականներին Անտիկայնենը կարմիր բանակի շարքերում կռվել Է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում, պարգևատրվել «մարտական Կարմիր դրոշի» շքանշանով։ 1923 թվականին ընտրվել է Ֆինլանդիայի կոմունիստակաև կուսակցության ԿԿ-ի անդամ, 1925 թվականին՝ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1934 թվականի նոյեմբերին ձերբակալվել և դատապարտվել է ցմահ տաժանակրության։ 1940 թվականի մայիսի 3-ին խորհրդային կառավարության միջնորդությամբ ազատվել է կալանքից, եկել ԽՍՀՄ և նույն թվականին ընտրվել Գերագույն սովետի դեպուտատ։

Զոհվել է 1941 թվականին։ Ենթադրվում է, որ Անտիկայնենը սպանվել է Արխանգելսկի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, քանի որ բացահայտ քննադատում էր խորհրդային առաջնորդներին, ոմանք կարծում են, որ նրա մահը պատահականություն չէր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Антикайнен Тойво // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  3. Työväentutkimus (фин.) — 2010. — P. 119. — ISSN 0784-1272; 1459-7780
  4. Marjomaa, Risto (2011 թ․ փետրվարի 28). «Antikainen, Toivo (1898–1941)». National Biography of Finland (ֆիններեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյվո Անտիկայնեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452