Տոմոյուկի Յամասիտա (ճապ.՝ 山下 奉文, նոյեմբերի 8, 1885(1885-11-08)[1][2][3], Քոչի, Ճապոնիա - փետրվարի 23, 1946(1946-02-23)[1][2][3], Մանիլա, Ֆիլիպիններ), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական բանակի գեներալ։

Տոմոյուկի Յամասիտա
山下 奉文
նոյեմբերի 8, 1885(1885-11-08)[1][2][3] - փետրվարի 23, 1946(1946-02-23)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրՕսուգի գյուղ, Ճապոնիա Ճապոնիա
Մահվան վայրՄանիլա, Ֆիլիպիններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԳերեզմանՏամա գերեզմանոց
ՔաղաքացիությունՃապոնիա Ճապոնիա
ԶորատեսակՃապոնական կայսերական բանակ
ԿոչումԳեներալ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունArmy War College? և Cagayan National High School?
Պարգևներ
Ռումինիայի թագի շքանշան Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Ոսկե օդապարուկի շքանշան և Հաղթանակի մեդալ

Ծնվել է 1885 թվականի նոյեմբերի 8-ին Կոտի պրեֆեկտուրայի Օսուգի գյուղում (ճապ.՝ 大杉村, ներկայումս՝ Օտոյե ավան), Սիկոկու կղզում վրա, գյուղական բժշկի ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Կայսրական բանակի Ռազմական ակադեմիան։ Լեյտենանտի կոչումով ծառայել է ճապոնական բանակում։ 1913-1916 թվականներին սովորել է Տոկիոյում, Բարձրագույն ռազմական ակադեմիսյում։ 1919-1922 թվականներին ռազմական կցորդի կքարգավիճակով ծառայել է Գերմանիայում։ Այնուհետև որոշ ժամանակ այդ նույն կարգավիճակով ծառայել է Ավստրիայում և Հունգարիայում։ 1931 թվականի օգոստոսից աշխատել է Ճապոնիայի ռազմական նախարարությունում։

1936 թվականի փետրվարին անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո Յամասիտան կասկածվել է դավադրությանը մասնակից լինելու մեջ և ուղարկվել է Կորեա՝ գլխավորելու 40-րդ հետևակային բրիգադը։ Մեկ տարի անց նա գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ և տեղափոխվեց Մանչժուրիա՝ որպես Քվանթունյան բանակի շտաբի պետ։

Դառնալով ռազմական նախարար՝ Հիդեկի Տոձիոն Յամասիտիին կրկին ուղարկում է Գերմանիա։ Վերադառնալով՝ Յամասիտին զեկուցում է իր բոլոր դիտարկումների մասին։ Նրա կարծիքով՝ սեփական ռազմական ներուժի ամրապնդման համար Ճապոնիան պետք է ուժեղացնի ավիացիան և ձևավորի շարժական տանկային և օդադեսանտային հատվածները։ Բացի դա, Յամասիտան նախազգուշացնում էր ԱՄՆ-ի կամ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի մեջ մտնելու վերաբերյալ, քանի դեռ ավարտուն տեսքի չի բերվել ճապոնական բանակի արդիականացումը։

1941 թվականի հուլիսին Յամասիտան նշանակվել է 25-րդ բանակի հրամանատար։ Պատերազմը սկսվելուց հետո Յամասիտան ղեկավարել է ճապոնական ներխուժումը Մալայյա և Սինգապուր։ Երկու ամսվա ընթացքում նրա բանակը անցավ ողջ Մալակկա թերակղզին և 1942 թվականի փետրվարի 15-ին գրավեց Սինգապուրը։ Գերեվարվեցին 130 000 հնդկական, ավստրալիական և բրիտանական զինվորներ՝ բրիտանական բանակի պատմության մեջ ամենախոշոր «հանձնվելը»։ Սրանից հետո Յամասիտան ստացավ իր «Մալայյան վագր» մականունը։

Սակայն շուտով Յամասիտան, Մալայյան պատերազմաշրջանից հետո ազգային հերոս դառնալով, կրկին ուղարկվում է Մանչժուրիա (ենթադրաբար՝ վարչապետ Տոձիոյի նախաձեռնությամբ) և երկար ժամանակ մնում է ստվերում։1943 թվականին Յամասիտին գեներալի կոչում է ստանում։ 1944 թվականին, Տոձիոյի կաձավարության անկումից հետո, Յամասիտան նշանակվում է 14-րդ բանակի հրամանատար, որը նախապատրաստվում էր Ֆիլիպինների պաշտպանությանը։ Ամերիկյան զինուժը Լեյտեի ծոց ներխուժեց Յամասիտայի՝ Մանիլա հասնելուց ընդամենը տաս օր անց։ Յամասիտան ստիպված եղավ սահմանափակվել Լուսոն կղզու հյուսիսային մասի պաշտպանությամբ։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին նա գերի ընկավ։

Ամերիկյան ռազմական դատարանը Յամասիտային մահապատժի դատապարտեց. 1946 թվականի փետրվարի 23-ին նա կախաղան բարձրացվեց։ Գործընթացը տևեց 32 օր։ Մեղադրանք ներկայացվել էր 123 հոդվածներով։

Գեներալ Տոմոյուկի Յամասիտան

Լեգենդ Յամասիտայի Ոսկու մասին խմբագրել

Ըստ մի շարք հետազոտողների, Հարավարևելյան Ասիայում գեներալ Յամասիտիշայի մասնակցությամբ ռազմական արշավանքների ժամանակ ճապոնական բանակի կողմից բանկերից, դեպոզիտիարիաներից, առևտրային տարածքներից, թանգարաններից, մասնավոր տներից և պաշտամունքային կենտրոններից թալանվել և առգրավվել են արժեքներ, որոնք հետագայում թաքցվել են Ֆիլիպինների քարանձավներում, թունելներում և ստորգետնյա համալիրներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 TracesOfWar

Արտաքին հղումներ խմբագրել