Տոկանտինս (պորտ.՝ Tocantins), նահանգ Բրազիլիայի կենտրոնական մասում։ Հյուսիսում այն սահմանակից է Պարա և Մարանյան նահանգներին, արևելքում՝ Պիաուին և Բահիային, արևմուտքում՝ Մատու Գրոսուին, հարավում՝ Գոյասին[3]։ Վարչական կենտրոնը Պալմաս քաղաքն է։

Տոկանտինս
flag of Tocantins? Զինանշան


ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մասն էՀյուսիսային տարածաշրջան (Բրազիլիա)
ՀիմնAnthem of Tocantins?
ԿարգավիճակԲրազիլիայի վարչական բաժանում
Մտնում էՀյուսիսային տարածաշրջան (Բրազիլիա)
ՎարչկենտրոնՊալմաս
ԲԾՄ525 մետր
Օրենսդրական մարմինLegislative Assembly of Tocantins?
Բնակչություն1 550 194 մարդ (2017)[1]
Տարածք278 420,7 կմ²
Հիմնադրված է1988 թ.
Սահմանակցում էՊարա, Մարանյան, Պիաուի, Իտամարաժու, Գոյաս և Մատու Գրոսու
Ժամային գոտիUTC−3 և America/Araguaina?[2]
ՀապավումTO և TO
ISO 3166-2 կոդBR-TO
Անվանված էՏոկանտինս
portal.to.gov.br

Ստուգաբանություն խմբագրել

Տոկանտինս նահանգի անվանումը ծագում է նույնանուն գետի անվանումից, ինչը տուպի լեզվից թարգմանվում է որպես «սղոցակտցի կտուց»։

Աշխարհագրություն խմբագրել

Նահանգի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Սերադոյի հսկայական էկոշրջանը, քանի որ Տոկանտինսը գտնվում է Ամազոնի արևադարձային անտառների և Բրազիլիայի խոտածածկ հարթավայրերի միջև ընկած հատվածում։ Հյուսիսից հարավ նահանգը հատում է Տոկանտինս գետը։

Պատմություն խմբագրել

Տոկանտինսը Ռորայմայի և Ամապայի հետ Բրազիլիայի ամենաերիտասարդ նահանգներից մեկն է։ 1988 թվականին այն առանձնացվել է Գոյաս նահանգի հյուսիսային մասից[4]։

Բնակչություն խմբագրել

Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի (ԱՎԱԻ, IBGE) կողմից 2010 թվականի մարդահամարի ընթացքում հավաքված տեղեկատվության համաձայն՝ պետության բնակչությունը կազմում է.

Ամբողջ բնակչություն
1 383 445
այդ թվում՝
Քաղաքային բնակչություն
1 090 106
Քաղաքային բնակչության տոկոս, %
78.80
Գյուղական բնակչություն
293 339
Գյուղական բնակչության տոկոս, %
21.20
Արական բնակչություն
702 424
Արական բնակչության տոկոս, %
50.77
Իգական բնակչություն
681 021
Իգական բնակչության տոկոս, %
49.23
Բնակչության խտությունը՝ մարդ/կմ²
4.98
Նահանգի բնակչության %-ը
երկրի բնակչության հաշվով
0.73

Նահանգում բնակչության մեծ մասը խառնածին ծագում ունի՝ 71%-ը մետիսներ և մուլատներ, 24%-ը՝ սպիտակամորթ, 3%-ը՝ սևամորթ։ Նահանգում խոսվող հիմնական և գրեթե միակ լեզուն պորտուգալերենն է։

Վարչական կառուցվածք խմբագրել

Վարչականորեն նահանգը բաժանված է 2 միջշրջանի և 8 միկրոշրջանի։ Նահանգում կա 139 մունիցիպալիտետ։

Տնտեսություն խմբագրել

Նահանգի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության (բուսաբուծություն և անասնաբուծություն) վրա։ Տոկանտնիսի հողերում են գտնվում Բրազիլիայի խոշորագույն տնտեսություններից մի քանիսը։ Նահանգում մշակում են սոյա, հացահատիկ և այլ մշակաբույսեր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկանտինս (նահանգ)» հոդվածին։