Տոլորսի ջրամբար, ջրամբար Հայաստանի Սյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա[1][2]։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Որոտանի ջրաէներգետիկ կասկադի հիմնական կարգավորող ջրամբարներից է։ Սնում է Շամբի և Տաթևի ջրէկները։ Երկարությունը 4,5 կմ է, մակերեսը՝ 4,7 կմ², միջին խորությունը՝ 32 (առավելագույնը՝ 56,5) մ, ջրատարողությունը՝ 96, 8 միլիոն մ³, օգտակարը՝ 80 միլիոն մ³։ Պատվարը ճալաքարակոպճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 178 մ, առավելագույն բարձրությունը՝ 68 մ։ Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման (մոտ 3 միլիոն մ³) նպատակներով։

Տոլորսի ջրամբար
Տեսակջրամբար
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՍյունիքի մարզ
Լիճ հոսող գետԶայ և Այրիգետ
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 122 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 116 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 43  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլորսի ջրամբար» հոդվածին։