Տյուրոս[1], հնագույն քաղաք-պետություն Փյունիկիայում՝ Միջերկրական ծովի արևելյան ափին։ Առաջացել է հավանաբար մ.թ.ա. IV հազարամյակում։ Մ.թ.ա. III-II հազարամյակներում առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն էր։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին դարձել է դեպի արևմուտք փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կենտրոն։ Տյուրոսը գաղութներ է հիմնել Միջերկրական ծովի կղզիներում, Հյոսիսարևմտյան Աֆրիկայում, Իսպանիայում։ Մ.թ.ա. X դ. Տյուրոսի հովանավորության տակ ստեղծվել է Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որը գերիշխել է Փյունիկիայի ծովափին։ Մ.թ.ա. VIII դ. Տյուրոսն ընկել է Ասորեստանի, մ.թ.ա. VI դ. սկզբից՝ Նոր Բաբելոնյան թագավորության, մ.թ.ա. VI դ. 2-րդ կեսից՝ Աքեմենյանների, մ.թ.ա. IV դ. վերջին՝ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, այնուհետև գտնվել է Պտղոմեյանների, Սելևկյանների, Տիգրան Բ-ի պեսության, մ.թ.ա. 64-ից՝ հռոմեական Սիրիա պրովինցիայի կազմում։ Մինչև արաբական նվաճումները եղել է արևելամիջերկրածովյան առևտրի խոշոր կենտրոն։ Տյուրոսում պեղումներ սկսվել են XIX դ. 2-րդ կեսին։ Այժմ Տյուրոսի տեղում լիբանանյան Սուր քաղաքն է։

Քաղաք
Սիր / Տյուրոս / Տիր
արաբ․՝ صور‎‎
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄարզՀարավային մարզ
ՇրջանՍուր
Հիմնադրված է2750 թ.
Մակերես4 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն160 000 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Տյուրոս (Լիբանան)##
Տյուրոս (Լիբանան)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 299
ռուս..անգլ..ֆր.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյուրոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 26