Տղան Տիբեթից (անգլ.՝ A Kid From Tibet), 1992 թվականին Չինաստանի Հանրապետության և Հոնկոնգի միացյալ համագործակցության արդյունքում ստեղծված ֆիլմ է, որի պրոդյուսերը և ռեդիսորը Յուեն Բյաոն է։

Տղան Տիբեթից
ԵրկիրԹայվան Թայվան
Հոնկոնգ Հոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ
Թվական1992 թվական
Լեզուկանտոն
ՌեժիսորՅուեն Բյաո
ՊրոդյուսերՅուեն Բյաո
ԴերակատարներՅուեն Բյաո, Michelle Reis?, Յուեն Վա, Նինա Լի և Վու Մա
ՕպերատորԱրթուր Վոնգ
ԵրաժշտությունLam Manyee?
Պատմվածքի վայրՀոնկոնգ
Տևողություն97 րոպե
IMDbID 0103294

Սյուժե խմբագրել

Երիտասարդ մի տղա Տիբեթից տեղեկացվում է, որ Հոնկոնգում անցկացվում է մրցույթ, որը հաղթողը պետք է ստանա առասպելական սկահակը։ Լեգենդը պատմում է, որ այդ սկահակը հզոր ուժ ունի և կարող է կատարել միաժամանակ մի քանի ցանկություններ։ Տղան կարողանում է հասնել Հոնկոնգ և համաձայնագիր կնքել Չիու անունով երիտասարդ աղջկա հետ, որի համաձայն որոշակի կապիտալի դիմաց սկահակը նա հանձնում է այդ տղային։ Նրանք չէին էլ կարող մտաել, որ այս ընթացքում չար կախարդը գողացել է հնագույն սկահակը և իր երազանքներում նշել, որ ցանկանում է դառնալ երկրի տիրակալը։

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմում հանդես է գալիս նաև հայտնի դերասան Ջեքի Չանը` Կամեոյի դերում։
  • Ֆիլմը հանդիսանում է Յուեն Բյաոյի եզակի ռեժիսորական և պրոդյուսերական աշխատանքը։

Արտաքին հղումներ խմբագրել