Տիցիան Ցուստինի Տաբիձե (մարտի 21 (ապրիլի 2), 1895, Ճկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1937(1937-12-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ։

Տիցիան Տաբիձե
վրաց.՝ ტიციან ტაბიძე
Ծնվել էմարտի 21 (ապրիլի 2), 1895
ԾննդավայրՃկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1937(1937-12-16) (42 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներQ28053557? և Q28053570?
 Titsian Tabidze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1917)։ Վրացական «Երկնագույն եղջյուրներ» (1915) սիմվոլիստական խմբակի կազմակերպիչներից։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո (1921) Տաբիձեի պոեզիայում հնչել է վերածնված երկրի հիմնը։ Տաբիձեն 1927 թվականին եղել է Խորհրդային Հայաստանում, գրել «Վրաց բանաստեղծները Հայաստանում» ակնարկը, իսկ 1932 թվականին ստեղծել է «Հայաստանում» (հրտ․ 1955, «Քարերի աղաղակը», «Կենաց», «Կաղզվանի ճանապարհին», «Պոետների երազանքը մարմնացած» և այլն) բանաստեղծական շարքը։ Սովետական Վրաստանի գեղարվեստական տարեգրությունն են «1918 թվական», «Ճակատներում», «ՌիոնՊորտ» (1928) պոեմները։ Տաբիձեն մեծ քնարերգու է, արտահայտման նոր ձևեր որոնող բանաստեղծ, հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի երգիչ։ Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է գործել վրացական խորհրդային պոեզիայի վրա։